Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վարիչն՝ ընդդեմ ՀՄԽ172ի

Օգոստոս 20,2002 00:00

Վարիչն՝ ընդդեմ ՀՄԽ172ի Երեւանի քաղաքապետարանի «Երառսպասարկում» ՓԲԸ172ն Հայրենակցական միությունների խորհրդին զբաղեցրած տարածքից ազատելու հայցով դիմել է դատարան։ Հարցի արդարացի լուծման ակնկալիքով Հայրենակցական միությունների խորհուրդը (ՀՄԽ) դիմել է երկրի քաղաքական ու հոգեւոր ղեկավարներին՝ հայցելով նրանց միջամտությունը, ուր մասնավորապես ասվում է. ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ172ին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա172ին, ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին։ ՀՄԽ172ն Ձեր ուշադրությունը հրավիրում է ՀՀ կառավարությունից սկիզբ առնող մի երեւույթի վրա, որը մտահոգիչ է հայրենակցականների իրավունքների դեմ ծավալված գործողություններով։ Վարչապետի, մեր կարծիքով, անձնական տնտեսասեր քմահաճույքը վտանգել է հայրենակցական միությունների, Ձեզ քաջածանոթ՝ պատմական, հասարակական-պետական, մշակութային-բարեգործական172 եկեղեցաշինական, հայրենասիրական նվիրումով բնօրրանյան, սփյուռքյան եւ հայրենիքի աշխարհներում ստեղծած ու սերունդներ կրթող, նրանց պատմական հիշողությունը մշտարթուն պահող ազգային արժեքները։ ՀՀ վարչապետը իր 11 ապրիլ 2001թ. թիվ 285 որոշմամբ ՀՄԽ172ին զրկում է Երեւանի Մովսես Խորենացի 26ա հասցեում գտնվող աշխատանքային տարածքից, որը հայրենակցական միություններին հատկացվել է հայրենիքի կառավարության որոշմամբ՝ ի գնահատումն նորանկախ Հայաստանի պետականության կայացման մեջ եւ Արցախյան գոյամարտում հայրենակցականների ֆիզիկական, նյութական եւ բարոյական ներդրումների կազմակերպման, կնքվել է պատշաճ պայմանագիր եւ ունի իրավական բոլոր հիմքերը։ Անտեսելով հայրենի կառավարությունների իրավահաջորդության եւ ժառանգականության սուրբ սկզբունքները եւ չանդրադառնալով, որ իր այդ արարքով հարվածում է Հայաստանի պետության հեղինակությանը, հայրենի կառավարության վարչապետը Հայաստան-Սփյուռք միասնականության գաղափարի առարկայացման եւ հայրենաշեն գործունեության լծված հայրենակցական կազմակերպություններին ներքաշել է անձնական, տնտեսական շահերի, հայրենակցականների համար անհետաքրքիր, մերժելի թնջուկի մեջ։ Արդեն 1 տարուց ավելի է, որ Երեւանի քաղաքապետարանի եւ «Երառսպասարկում» ՓԲԸ172ի ջանքերով, անշուշտ՝ վարչապետի պիղատոսյան հովանավորությամբ, խանգարվել է հայրենակցական միությունների հայաստանյան գործունեությունը։ Նորանկախ հայրենի պետականության որդեգրած ներքին եւ արտաքին ռազմավարության ողջ էությունն ընկալող, իր պատմական գործունեության ամբողջ ընթացքին պետականության գաղափարով առաջնորդվող ՀՄԽ172ն, նրա շրջանակում միաբանված եւ միասնական ոգով գործող հայրենակցական միությունները, դիմելով Ձեզ, ակնկալում են Ձեր արդարամիտ միջամտությամբ վերացնելու դատական վեճի առիթ տված անարդարությունը, թելադրել հայրենի կառավարության վարիչին՝ պատշաճ եւ խելամիտ վերաբերմունքով, ազգաշահ արդյունքով լուծել պետական պատկան մարմնի եւ ՀՄԽ172ի միջեւ առաջացած վիճահարույց խնդիրը։ Հարգանոք՝ ՀՄԽ ատենապետ ԺՈԶԵՖ ԱՎԵՏԻՍՅԱՆ Հ. Գ. Ի դեպ, ՀՀ նախագահի խորհրդական Ռ. Դավոյանը կառավարության աշխատակազմի ղեկավար Մ. Թոփուզյանի հայեցողությանն է հանձնել ՀՄԽ ատենապետ Ժ. Ավետիսյանի՝ ՀՀ նախագահին ուղղված նամակը։ Իսկ Երեւանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Ա. Սարգսյանը Ժ. Ավետիսյանին պատասխանել է, որ «որեւէ պետական մարմին իրավասու չէ միջամտել դատական վեճին։ Դատարանի կողմից կայացված վճռի հետ չհամաձայնելու դեպքում, օրենքով սահմանված կարգով կարող եք բողոքարկել վերադաս դատական ատյան»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել