Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան-Ուկրաինա նախնական կազմերը հայտնի են

Օգոստոս 20,2002 00:00

Հայաստան-Ուկրաինա նախնական կազմերը հայտնի են Սեպտեմբերի 7-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը «Եվրո-2004»-ի ընտրական մրցաշարի խմբային փուլի մեկնարկային տուրում հյուրընկալելու է Ուկրաինայի ընտրանուն։ Դա կլինի այս մրցաշրջանում հայկական եւ ուկրաինական ֆուտբոլային դպրոցների արդեն երրորդ դիմակայությունը։ Երկու հավաքականներն էլ ամենայն լրջությամբ են նախապատրաստվում այդ օրվան եւ, անկասկած, մեծ նշանակություն տալիս գրանցվելիք հաշվին։ Եթե ուկրաինացիները Հայաստանի ընտրանու հետ հանդիպումից առաջ օգոստոսի 21-ին Կիեւում ընկերական հանդիպում են անցկացնելու Իրանի հավաքականի հետ ու այդ նպատակով կիրակի օրվանից ուսումնամարզական հավաք են անկացնում Կոնչա-Զասպում, Հայաստանի հավաքականը, ինչպես հայտնի է, վիզաների պատճառով հարկադրված եղավ հրաժարվել Ռիգա մեկնելուց եւ Լատվիայի հավաքականի հետ նախապես ծրագրված ընկերական ստուգողական հանդիպման փոխարեն ուժերն է փորձելու հանրապետության բարձրագույն խմբի առաջնության մրցաշարային աղյուսակում 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Գյումրիի «Շիրակի» հետ։ Ստեղծված իրավիճակն, անշուշտ, զգալիորեն բարդացրեց մեր ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ, արգենտինացի Օսկար Լոպեսի գործը, որի համար շատ ավելի ցանկալի կլիներ իր գլխավորած թիմի վերջնական կազմը որոշել ՖԻՖԱ-ի՝ օրերս հրապարակած ազգային հավաքականների վարկանիշային ցուցակում 102-րդ տեղը զբաղեցնող թիմի հետ խաղից հետո։ Բայց ի՞նչ արած, նա էլ հայի բախտ ունի։ Սակայն հուսանք, որ Լոպեսի մարզչական մեծ փորձը եւ մասնագիտական ունակությունները, որոնց ոչ ոք չի կասկածում Հայաստանում, կօգնեն ճիշտ ընտրություն կատարել։ Ինչեւէ, վիճակը գցված է եւ գլխավոր մարզիչներ Օսկար Լոպեսը եւ Լեոնիդ Բուրյակը հրապարակել են հավաքականների նախնական կազմերը։ Այնպես որ, հայ ֆուտբոլասերներին անչափ հետաքրքիր է իմանալ, թե սեպտեմբերի 7-ին թե Հայաստանի, թե Ուկրաինայի կազմերից ում կարող են տեսնել խաղադաշտում։ Հայաստանի ազգային հավաքական Դարպասապահներ- Ռոման Բերեզովսկի («Դինամո», Մոսկվա, ՌԴ), Արմեն Համբարձումյան («Մարեկ») Բուլղարիա), Անդրանիկ Ղարագյոզյան («Փյունիկ»), Էդել Ապուլա Էդիմա Բատե («Փյունիկ»)։ Պաշտպաններ- Սարգիս Հովսեփյան («Զենիթ», Ս. Պետերբուրգ, ՌԴ), Կարեն Դոխոյան («Կռիլյա սովետով», Սամարա, ՌԴ), Խոսե Անդրե Բիլիբիո («Փյունիկ»), Արթուր Մկրտչյան («Փյունիկ»), Արմեն Պետիկյան («Միկա»), Աղվան Մկրտչյան («Փյունիկ»), Ալեքսանդր Թադեւոսյան («Արարատ»), Հարություն Վարդանյան («Յանգ Բոյզ», Շվեյցարիա)։ Կիսապաշտպաններ- Արթուր Պետրոսյան («Յանգ Բոյզ», Շվեյցարիա), Ալբերտ Սարգսյան («Տորպեդո», Մոսկվա, ՌԴ), Արթուր Ոսկանյան («Դեյնի Մերֆի», Կիպրոս), Արտավազդ Քարամյան («Փյունիկ»), Վարդան Մինասյան («Փյունիկ»), Ռոմիկ Խաչատրյան («Ապոել», Կիպրոս), Դավիթ Գրիգորյան («Միկա»), Եղիշե Մելիքյան («Բանանց»), Համլետ Մխիթարյան (ՀՄՄ, Բեյրութ, Լիբանան)։ Հարձակվողներ- Արման Քարամյան («Փյունիկ»), Անդրեյ Մովսիսյան («Սատուրն», Ռոմենսկոյե, ՌԴ), Էդգար Մանուչարյան («Փյունիկ»)։ Ուկրաինայի ազգային հավաքական Դարպասապահներ- Ալեքսանդր Շովկովսկի («Դինամո»), Վիտալի Ռեվա («Դինամո»), Դմիտրի Շուտկով («Շախտյոր»)։ Պաշտպաններ- Միխայիլ Ստարոստյակ, («Շախտյոր»), Սերգեյ Պոպով («Շախտյոր»), Անատոլի Տիմոշչուկ («Շախտյոր»), Յուրի Դմիտրուլին («Դինամո»), Անդրեյ Նեսմաչնի («Դինամո»), Վլադիմիր Յակսմանիցկի («Մետալուրգ»), Սերգեյ Սնիտկո («Չերնոմորեց», ՌԴ), Վիկտոր Սկրիպնիկ («Վերդեր», Գերմանիա)։ Կիսապաշտպաններ- Ալեքսեյ Բախարեւ («Շախտյոր»), Գենադի Զուբով («Շախտյոր») Օլեգ Պեստրյակով («Շախտյոր»), Անդրեյ Գուսին («Դինամո»), Ալեքսեյ Իվանով («Արսենալ»), Յարոսլավ Խոմա («Կարպատներ»), Վլադիմիր Մուսոլիտին («Կրիվբաս»), Սերգեյ Կորմիլցեւ («Տորպեդո», ՌԴ), Մաքսիմ Կալինիչենկո («Սպարտակ», ՌԴ), Եվգենի Լուցենկո («Լիվորնո», Իտալիա), Սերգեյ Սերեբրեննիկով («Բրյուգե», Բելգիա)։ Հարձակվողներ- Անդրեյ Վորոբեյ («Շախտյոր»), Ալեքսանդր Մելաշչենկո («Դինամո»), Տարաս Կաբանով («Կարպատներ»), Անդրեյ Վորոնին («Մայնց», Գերմանիա), Անդրեյ Շեւչենկո («Միլան», Իտալիա), Սերգեյ Ռեբրով («Տոտենհեմ», Անգլիա)։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել