Լրահոս
Օրվա լրահոսը

Անցան հիշարժան օրերը

Օգոստոս 17,2002 00:00

Անցան հիշարժան օրերը «Առավոտ» թերթում տպագրված «Միթե մոռացվել են նրանք, ում մենք պարտական ենք» հոդվածը հավանաբար շատերի մեջ արթնացրեց մեռած հույսի նշույլ, հավատ, բորբոքվեցին կրքեր։ Հոդվածը վերաբերում էր դատապարտյալ ազատամարտիկներին, որոնց նկատմամբ չէր կիրառվել ՀՀ քրօրի 40-րդ հոդվածը, որոնք չէին դիմել ՀՀ նախագահին ներման խնդրագրով։ Կային հավաստի տեղեկություններ, որ ԵԿՄ վարչությունը, գեներալ172լեյտենանտ Մ. Գրիգորյանի նախաձեռնությամբ, միջնորդագիր պետք է ներկայացներ ՀՀ նախագահին՝ ներման խնդրագրով։ Բազում դատապարտյալ ազատամարտիկներ լցվեցին հավատով եւ հույսով, սպասումով, աննշան գթությամբ։ Բայց ինչ…, ինչպես մտածենք, ի՞նչ կարելի է հասկանալ ԵԿՄ տեղեկատվության երկար լռությունից։ Երեւի դա ուղղակի ցանկություն էր, հեռանկար։ Անցան հիշարժան օրերը՝ Պետականության տոնը, Շուշիի գրավումը եւ ամենամեծ եւ ամենահարգելին՝ «Երկրապահի օրը», որը թանկ է յուրաքանչյուր ազատամարտիկի, յուրաքանչյուր հայորդու համար։ Իսկ նախաձեռնությունը մնաց, հետաձգվեց. ձգձգվեց՝ անհայտ, անհիմն պատճառով։ Իսկ միգուցե նախագահը մերժեց, չկա ոչ մի տեղեկություն, իսկ դատապարտվածները լսեցին, վերջապես նրանց հուսադրեցին իրենց հարազատները, որոնք ԵԿՄ վարչությանը ներկայացրին իրենց դատապարտյալների մարտական ուղիները, պետական պարգեւատրությունները, դատաքննության ընթացքում որոշ պատգամավորների միջնորդագրերը, տեղեկացրին, հավատացրին, որ նրանք չեն մոռացվել, որ նրանց հիշել են մարտական ընկերները, որ հայրենիքը, որի համար մարտնչել են, կգթա, կխղճա եւ կների իր սխալված որդիներին։ Ում էր պետք մեր հանած աղմուկը, ինչ էր թաքնված դրա տակ։ Հիմա փորձենք մտնել փշալարերից այն կողմ եւ տեսնենք դատապարտված ազատամարտիկին, խոսենք նրանց հետ, որը իր պատիժն է կրում, լքված, մոռացված, որի հարազատները չունեն ամենաչնչին նյութական հնարավորություն տեսակցության գնալու, չեն տեսել իրենց հարազատներին մի քանի ամիս։ ՈւԱՀ ղեկավարությունը հայտարարել է, որ ազատամարտի մասնակիցները ներկայանան ղեկավարությանը, որպեսզի ճշտվի, ստուգվի պատերազմին մասնակից լինելու փաստը։ Նրանց մեջ արթնացավ վիրավորված, լքված հավատը, լցվեցին հույսով, խեղճ, արհամարհված, այո, արհամարհված դատապարտյալները, որովհետեւ նրանց օտար է գաղութի «գողական աշխարհը»։ Որովհետեւ հայրենիքի օրհասական պահերին նրանք ՆԳ բազմաթիվ ջոկատների հետ աշխատել են, առգրավել զենք եւ զինամթերք ճակատի համար։ Վերջապես հիշեցին, վերջապես կխղճան եւ կներեն սխալված եւ զղջացած հայ ազատամարտիկներին։ Ինչ մտածեն հիմա, բավական ժամանակ արդեն աղմուկ հանած նախաձեռնության լռությունից։ Ուրեմն ոմանց անհրաժեշտ էր, ոմանք շահեցին, նորից շահարկվեց իրենց անունը, գուցե ինչ172որ քաղաքական նկատառումներով։ Երեւի որոշ մարդիկ ունեին ակնկալիքներ՝ նախընտրական արշավի օրերին բարձրացած աղմուկից։ Չի կարելի խաղալ կործանված, լքված խեղճ կալանավորի զգացումների հետ, դա կարող է ճակատագրական հետեւանքներ ունենալ։ ԱՐԵՎՀԱՏ ՍԱՐԳՍՅԱՆ Դատապարտյալ ազատամարտիկի մայր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել