Երիտասարդնե՛ր, ովքե՞ր են ձեր առաջնորդները… Այս հարցը վերջերս արդիական դարձավ՝ պայմանավորված, այսպես կոչված, «կազմակերպված» երիտասարդության ներկայացուցիչների հետ Հայաստանի իշխանությունների եւ, հատկապես, նախագահի ցուցաբերած անթաքույց մտերմությամբ։ Իսկ այս մտերմությունը, ինչքան էլ զարմանալի է, դրված է շատ գործնական հիմքերի վրա։ Բավական է միայն հիշել նախագահի վերջին նշանակումները, օրինակ, Քաղաքացիական ծառայության խորհրդում եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Հնչեցին այնպիսի անուններ, որոնք, մեղմ ասած, ոչինչ չէին ասում ո՛չ երիտասարդներին, ո՛չ էլ նույնիսկ քաղաքական ու պետական շրջանակներին։ Կապը «կազմակերպված» երիտասարդության եւ ՀՀ նախագահի նշանակումների միջեւ առաջին հայացքից կարող է չերեւալ, սակայն իրերի ընթացքը խոր զննելիս կարելի է նշմարել Քոչարյանի նոր ձեւավորվող «երիտասարդական» /կամ կոմսոմոլական/ նախընտրական բլոկի /կամ թիմի/ ուրվագծերը։ Այն իր մեջ ընդգրկում է «Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդ» կոչվող կազմակերպությունը, ավելի ճիշտ՝ դրա նախագահությունում հավաքվածներին՝ երիտասարդության ոլորտը կոորդինացնող պետական թիվ մեկ պաշտոնյայի՝ ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի ղարաբաղցի փոխնախարար Վահրամ Բարսեղյանի ղեկավարությամբ։ Թիմն իր մեջ ընդգրկում է նաեւ վերը նշվածներին խնամիական, քավոր172սանիկական եւ ուսանող172ընկերական կապերով մոտ կանգնած այլ «երիտասարդների»։ Ովքե՞ր են այս երիտասարդական թիմի լիդեր172առաջնորդները, ի՞նչ են արել եւ ի՞նչ հավակնություններ ունեն։ Այս հարցերը մեր ընթերցողին պարզաբանելու համար կարելի էր դիմել սրանցից յուրաքանչյուրին, սակայն մենք դիմեցինք 2001 թվականին հրատարակված «Հայաստանի երիտասարդության տեղեկագրին», որի խմբագրական խորհրդում նրանք գրեթե բոլորը միասին են ընդգրկված։ Սիրելի երիտասարդներ, տեղեկագրում Դուք նախ կարող եք տեսնել ձեր «առաջնորդների» լուրջ172փողկապավոր լուսանկարները, ծանոթանալ նրանց հանճարեղ մտքերին ու գաղափարներին, ապա գտնել «երիտասարդական դաշտում» կողմնորոշվելու ուղեցույց։ Ղարաբաղցի Վահրամ Բարսեղյան, մշակույթի փոխնախարար։ Թիմի առաջին մեծության եւ միակ աստղն է, որը, ըստ քարտուղարուհու, ավելի շատ «նախագահականում» է լինում։ Միանձնյա տնօրինում է պետության բյուջեից երիտասարդությանը հատկացված տարեկան մոտ 150 միլիոն դրամը, ինչպես նաեւ Համահայկական երիտասարդական հիմնադրամի /ՀԵՀ/ ողջ բյուջեն՝ 100-150 միլիոն դրամ, որովհետեւ ՀԵՀ նախագահն էլ է ինքը։ Իսկ այդ հիմնադրամը հիմնադրվել է 1998 թվականին՝ «ՀՀ նախագահի բարձր հովանավորությամբ»։ Վերջերս «Թումանյանի վրա» գնել է մի ընդարձակ բնակարան, որպեսզի ընդմիջումները տանը անի /նախարարությանը մոտ է/։ Հաճախ կարելի է տեսնել «Պռոշյանի վրա» ուտելիս եւ հետո՝ Կարմիր խաչի հիվանդանոցում՝ կերածը մարսելիս։ Եկել է պոլիտեխնիկից, որտեղ, որպես արհմիության աշխատող, ուսանողներին ճաշի կտրոններ էր բաժանում։ Վ. Բարսեղյանի ասածը /եթե ինչ-որ բան երբեւէ ինքնուրույն մտածում է/ օրենք է թիմի յուրաքանչյուր անդամի եւ հատկապես նրա անմիջական կամակատարներ Արթուր Պողոսյանի եւ Արմեն Սինանյանի համար։ /Այս երկուսը այլեւս դարձել են ԿԸՀ անդամներ/։ Սրանցից առաջինը ՀԵՀ գործադիր տնօրենն է, միշտ «ծանրաբեռնված» է երիտասարդական գործերով ու «լաց է լինում իր բազմազբաղ կեցվածքի վրա»։ Չնայած դրան՝ հասցրեց սեփական 06-ի ղեկը փոխարինել 011-ի ղեկով։ Անհայտ Է, թե որտեղից Է եկել եւ հայտնվել «թիմում»։ Երկրորդը 4 տարի շարունակ ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարության Երիտասարդության հարցերի վարչության պետն էր եւ կարողացավ իր պետական ծառայողի աշխատավարձով «Շկոդա» մակնիշի ավտոմեքենա գնել։ Չնայած այդ վարչությունը իր ողջ աշխատակազմով այդ 4 տարիների ընթացքում չկարողացավ գոնե մեկ հատ ինքնուրույն փաստաթուղթ մշակել։ Թիմի մյուս անդամները իրենց ազատ ժամանակը Երիտասարդության ազգային խորհրդում՝ ՀԵԱԽ172ում են անցկացնում, որովհետեւ այդ ինքնաստեղծ-ուռճացած կառույցի ղեկավարներն են։ Օրինակ, Արտակ Գրիգորյանը ՀԵԱԽ ավագանու միակ անդամն է, որը միշտ «լուրջ կեցվածքով կոմպյուտեր է խաղում»։ Ճիշտ է, նա արդեն 4 տարի ԱԺ պատգամավոր է, բայց 4 անգամ խոսափողին մոտեցած չկա։ Չնայած՝ «պիջակը չի կոճկում, որովհետեւ չի կոճկվում, կոմպյուտերով շարիկ է գլորում»։ Կարիերան սկսել Է բժշկական ինստիտուտից, բայց երբեք չի աշխատել որպես բժիշկ։ Հաջորդը պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանի կողմից «Շարիկով» կոչմանն արժանացած Վազգեն Խաչիկյանն է՝ հանրապետական։ Նա «թիմի» համեմատաբար երիտասարդ առաջնորդներից է։ Եկել է ԵՊՀ-ից եւ հասցրել է միայն ուսանող լինել, «չկայացած ասպիրանտ», ինչպես Արմեն Խաչատրյանն է մի առիթով ասել։ Այս մեկն ամենահաջողակն է։ Նրան պատգամավոր դարձնելուց հետո «ինքնուրույն» կարողացել է երկհարկանի բնակարան գնել-կահավորել՝ գումարած շքեղ «Վոլվոն», «Նիվան», արտասահմանյան ուղեւորությունները՝ ընտանիքով հանդերձ։ Նա մյուսների նման չի վախենում իր այս «ձեռքբերումները» բացահայտել, որովհետեւ երիտասարդության ոլորտի ֆինանսական տիրակալ «ղարաբաղցու» սանիկն է։ Այսպիսի «համեստների» թվում կարելի է հիշել ՀՀ նախագահի կողմից ՔԾԽ անդամ նշանակված նախկին ռամկավար Վահրամ Տեր-Բալյանին։ Նա իր ազդեցությամբ զիջում է, սակայն իր ձանձրալիությամբ գերազանցում է բոլորին։ Իսկ այդ առավելությունն ընդգծելու եւ մյուսներին հավասարվելու համար ձեռք է բերել բջջային հեռախոս։ ՀԵԱԽ նախագահը 42-ամյա Մանվել Բադալյանն է, որը մինչ այժմ, որքան Էլ զարմանալի է, նաեւ «Լեւոն Տեր֊Պետրոսյանի օրոք» ստեղծված «Երիտասարդ հայեր» կազմակերպության ղեկավարն է։ Հետաքրքիր «երիտասարդ» է, 99թ. հոկտեմբերին, թե՝ նոյեմբերին դարձավ Աժ պատգամավոր, իսկ 2 տարի անց՝ ՔԾԽ նախագահ։ ՊԵՏՐՈՍ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ