Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Լայնացնում ենք, որ նեղացնե՞նք

Օգոստոս 16,2002 00:00

Լայնացնում ենք, որ նեղացնե՞նք Խանջյան փողոցի վերակառուցման աշխատանքներում թույլ է տրվում ակնառու եւ կոպիտ սխալ, որը հետագայում պատճառ է դառնալու ավտոտրանսպորտային լուրջ պատահարների։ Հարցը հետեւյալն է։ Սայաթ-Նովա եւ Խանջյան փողոցների մերձակայքում կառուցվող սրճարանի համար մերձմայթյա ավտոկանգառներ ստեղծելու նպատակով, հենց խաչմերուկին պատկանող հատվածում երթեւեկելի մասը նեղացվել է 3 մետրի չափով։ Ավելին, այդ նեղացումը տարածվել է նաեւ Խանջյան 43 տան բակը տանող երթանցի (տՐՏպջՊ) նախաշեմի վրա երթեւեկելի մասին ուղղահայաց 3 մետր ելուստով բորդյուր տեղադրելով։ Արդյունքում, մի կողմից նեղացվել է Խանջյան-Սայաթ-Նովա խաչմերուկի «ստոպ» գծի ճակատը 3 մետրով, այն դեպքում, երբ հենց այդ մասում ցանկալի է հակառակը, այն է՝ մեքենաների կուտակման մասը, եթե չլայնացնել, գոնե արհեստականորեն չնեղացնել։ Մյուս կողմից, որն ուղղակի վտանգ է սպառնում քաղոստիկանության վարչության կողմից Խանջյան փողոցով դեպի Սայաթ-Նովա ընթացող մեքենաների, մասնավորապես, աջ եզրային շարքը զբաղեցնող տրանսպորտի համար (ի դեպ, որի առավելագույն զբաղեցնելը գերադասվում է երթեւեկության կանոնների պահանջով), Խանջյան 43 շենքի բակը տանող երթանցի բորդյուրի ելուստը ուղղակի արգելք է հանդիսանում այդ շարքով երթեւեկողների համար։ Վերջիններիս փոքր-ինչ անուշադրության դեպքում, խոչընդոտ հանդիսացող բորդյուրի վրաերթը անխուսափելի է ծանր վթարային հետեւանքներով։ Իսկ ուշադրության դեպքում՝ ստիպված են լինելու դուրս գալ զբաղեցրած աջ եզրային շարքից, անտարակույս խանգարելով ձախ հարեւան շարքով ընթացող տրանսպորտային միջոցներին։ Դա եւս, ըստ վիճակագրության, նույն բարձր վթարայնության հավանականության դաշտին է պատկանում։ Այսպիսով, ահռելի ծախսերի արդյունքում լայնացված ճանապարհը նեղացվում է, ստեղծելով վթարային նախադրյալներ ու խոչընդոտներ երթեւեկողների համար օրական 24 ժամ անընդմեջ եւ այսուհետեւ ամեն օր։ Եվ այս ամենը հանուն նրա, որ վերը նշված կառուցվող սրճարանի ապագա հաճախորդների համար բարենպաստ պայմաններ ստեղծվեն, նրանց ավտոկանգառներ նախատեսելով փողոցի երթեւեկելի մասի հաշվին, այն էլ անմիջապես խաչմերուկի անձեռնմխելի տարածքում։ ՍԵՎԱԿ ԱՅՎԱԶՅԱՆ Տնտ. գիտ. թեկնածու, թոշակառու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել