Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՉ ԹԵ 3, ԱՅԼ 4 ՎԱՐԿ

Հուլիս 25,2002 00:00

ՈՉ ԹԵ 3, ԱՅԼ 4 ՎԱՐԿ «Առավոտ» օրաթերթի ս.թ. հուլիսի 23-ի համարում «Իրականը ռուսական պարտքի մասին» Հայկ Թորգոմյանի հոդվածի առնչությամբ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունից լրացման կարգով հայտնեցին. «Հոդվածագիրը, հղում կատարելով ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության «Ֆինանսներ եւ էկոնոմիկա. Հայաստան» ամսագրի ՀՀ արտաքին պետական պարտքի վերաբերյալ 2001թ. սեպտեմբերի 4-ին լույս տեսած հատուկ թողարկմանը, նշում է, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետությանը տրամադրել է երեք վարկ։ Սակայն, համաձայն վերոնշյալ տեղեկագրի, ՌԴ-ն ՀՀ-ին տրամադրել է 4 վարկ։ 1-ին վարկ. տրամադրվել է 1996թ. օգոստոսի 23-ին, վարկի չափը՝ 17,2 մլն ԱՄՆ դոլար, 2-րդ վարկ. տրամադրվել է 1997թ. հունիսի 30-ին, վարկի չափը՝ 73,7 մլն ԱՄՆ դոլար, 3-րդ վարկ. տրամադրվել է 1997թ. օգոստոսի 29-ին, վարկի չափը՝ 15,3 մլն ԱՄՆ դոլար, 4-րդ վարկ. տրամադրվել է 1998թ. դեկտեմբերի 16-ին, վարկի չափը՝ 20,57 մլն ԱՄՆ դոլար։ Հոդվածագիրը չի նշել երկրորդ՝ 1997թ. հունիսի 30-ին Ռուսաստանի Դաշնության՝ ՀՀ-ին տրամադրած 73,7 մլն ԱՄՆ դոլար վարկի մասին տեղեկությունը, որը զետեղված է ՀՀ արտաքին պարտքի մասին տեղեկագրի 9-րդ էջում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031