Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՆՆԱՍԵՆՅԱԿԻՑ ՏԱՐԱԾՎՈՂ ԼՈՒՐԵՐ

Հուլիս 24,2002 00:00

ՔՆՆԱՍԵՆՅԱԿԻՑ ՏԱՐԱԾՎՈՂ ԼՈՒՐԵՐ Ընդունելության քննությունների ընթացքում արդեն ի հայտ են գալիս առաջին ուշաթափվողները։ Առայժմ դրանք հանձնաժողովի անդամները կամ նախագահները չեն, այլ՝ բազմաչարչար դիմորդները։ «Հայոց պատմություն» առարկայի քննությունները անցկացվում են Երեւանի ճարտարաշինարարական ինստիտուտում։ Հանձնաժողովը երեկ սովորականից հանգիստ էր, զուտ տեսողական դատողություններով տպավորություն ուներ, թե երեկվա դիմորդները առանձնապես փայլուն չէին։ Ըստ ոտքի վրա արված վիճակագրության, 70-80 դիմորդից 10-15-ն են միայն փայլուն պատրաստված։ «Հայոց պատմություն» առարկան անցնում էր ինչ-որ իմաստով անսովոր պայմաններում. կրթության եւ գիտության նախարարության IATP.am edu.am սայթում այս առարկայի քննությունները կարող են դիտել ինտերնետից օգտվողները, մեր այցելության պահին ինտերնետով քննությունները «զննում» էր 5-6 հետաքրքրասեր։ Այս ծառայությունը քննության պրոցեսը ոչ միայն մտցնում է ինտերնետ, այլեւ տեսագրում է բոլոր քննությունները եւ ավելի ուշ նույնիսկ հնարավոր է լինում տեսնել, թե ինչպիսի քննություն է անցկացվել։ Մինչ այժմ անցկացված «Հայոց պատմություն» քննությունների արդյունքում 3 բողոքարկում է եղել եւ ոչ մեկը չի բավարարվել, այն իմաստով, որ հանձնաժողովը կարողացել է «ապացուցել» իր ճշմարտացիությունը։ Երեկ «Հայոց պատմություն» առարկայի քննության ժամանակ մի դիմորդուհի իրեն վատ զգաց, բժշկական թեթեւ միջամտությունից հետո դիմորդուհին բարեհաջող շարունակեց քննությունը։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031