Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՍԿ ԿՆՈՋԸ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԷՐ ՊԵՏՔ

Հուլիս 23,2002 00:00

ԻՍԿ ԿՆՈՋԸ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԷՐ ՊԵՏՔ Երեւանից Ջավախք ժամանած պատվիրակությունը օրերս մասնակցեց արդեն ավանդական դարձած Տերյանական եւ Դեմիրճյանական օրերին։ Հայկական պատվիրակությանը տեղ-տեղ՝ զուռնա-դհոլով, տեղ-տեղ՝ պաշտոնապես բարի գալուստ մաղթեցին Նինոծմինդայի ղեկավարությունը, Ախալքալաքի շրջանային գործադիր կոմիտեի անդամները, տեղի մտավորականությունը եւ Թբիլիսիից ժամանած պաշտոնատար անձինք։ Այն, որ Ջավախքի բնակչությունը ամեն տեսակ օգնության կարիք ունի՝ տեսանելի էր նույնիսկ անզեն աչքով։ Ապացույցը՝ ջավախքցի մի կնոջ զարմանքն էր, որ տեսնելով հավաքված բազմությանը, շփոթված հարցրեց. «Էս ի՞նչ է, օգնությո՞ւն են տալիս»։ Երեւանյան մշակույթի օրերը Ջավախքում սկսվեցին այցով Մեծ Ալագյազ գյուղի Գ. Դալիբալթայանի անվան միջնակարգ դպրոց, որը, տեղացիների հավաստմամբ, վերանորոգման կարիք ունի։ Ըստ Երեւանի փոխքաղաքապետ Վարդան Վարդապետյանի, Ջավախքի դպրոցների վերանորոգման հարցը բարձրացվել է դեռ անցյալ տարվանից. «Այս տարի, նախորդ տարվա նման, պետք է վերանորոգվի եւս 4 դպրոց»։ Միջոցառման շրջանակներում իրականացվեց այցելություն նաեւ Դ. Դեմիրճյանի անվան միջնակարգ դպրոց, այնուհետեւ ծաղիկներ դրվեցին մեծ գրողի հուշարձանին։ Ի դեպ, այս դպրոցի տնօրենին խիստ անհանգստացնում էր այն փաստը, որ Հայաստանից այլեւս դասագրքեր չեն ստանում։ Պատվիրակության երկօրյա հյուրընկալությունը ամփոփվեց Գանձայում՝ Տերյանի տուն-թանգարան կատարած այցելությամբ եւ ինքնատիպ դաշտահանդեսով։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031