Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈԲԶՈՆԸ ՀՈՒՅՍ Է ՆԵՐՇՆՉԵԼ

Հուլիս 23,2002 00:00

ԿՈԲԶՈՆԸ ՀՈՒՅՍ Է ՆԵՐՇՆՉԵԼ «Ժամանակին Ալլա Պուգաչովային մի մրցույթի ժամանակ հազիվ տվեցի 3-րդ մրցանակը։ Տեսնո՞ւմ եք հիմա նա ով է…»,- այսպես արտահայտվեց վերջերս Դոնեցկում կայացած ժամանակակից երգի երիտասարդ կատարողների 4-րդ միջազգային «իՏսՏՑՏռ րՍՌՒ» մրցույթի ժյուրիի նախագահ Իոսիֆ Կոբզոնը, առաջին մրցանակը հանձնելով հայ երգչուհի Արմինե Օվոյանին։ Մեծանուն երգչի եւ քաղաքական գործչի խոսքերը կարծես յուրօրինակ մեղքերի թողություն էր Ալլա Բորիսովնային եւ ինչ-որ տեղ՝ հայ երգչուհուն։ Վերջինիս խոսքերով. «Մինչեւ մրցանակների հանձնման արարողությունը բոլորը, համոզված էին, որ Գրան պրին իմն է, ուստի շնորհավորում էին ինձ։ Իսկ ստացվեց այնպես, որ վերջինիս արժանացավ հարավսլավացի երգիչ Զորան Շանդորովը։ Նշեմ, որ երգիչը լավ հանդես եկավ մրցույթում։ Ինձ բավական էին Կոբզոնի խոսքերը եւ այն, որ նա մրցանակը շնորհելուց խոսքը ավարտեց հետեւյալ նախադասությամբ. «նՑՏ Ռ պրՑՖ ՎցջօՍՈսՖվՈ255 տՏսՌՑՌՍՈ »։ Մեր հայ կատարողները ինչ-ինչ պատճառներով խուսափում են խոսել միջազգային մրցույթներում կատարվող «առեւտրի» մասին, ավելի ճիշտ՝ քիչ են խոսում։ Երգչուհի Ա. Օվոյանի «ինձ համար ոչ մեկը չէր խոսել, տեղն էլ չէր գնվել նախօրոք» միտքը գալիս է հաստատելու այն, որ նման մրցույթներում կատարվում են անբարոյական քայլեր։ Երգչուհու հետ մեր հարցազրույցը «Առավոտի» առաջիկա համարներից մեկում։ Ս. Դ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031