Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱՐՏՆՉԵԼ» Է ԲՈԼՈՐԻ ՕՐՈՔ

Հուլիս 23,2002 00:00

«ՄԱՐՏՆՉԵԼ» Է ԲՈԼՈՐԻ ՕՐՈՔ Ոչ մի ղեկավար դռան տեղը ցույց չի տվել ՀՖՆ-ի 2001/2002 թվականների համերգաշրջանի վերջին համերգը «Արամ Խաչատրյան» համերգասրահում (որտեղ շուտով կսկսվեն կապիտալ վերանորոգման աշխատանքներ) նվիրված էր ՀՀ վաստակավոր արտիստ, կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀՖՆ-ի ֆլեյտահարների խմբի կոնցերտմայստեր Եվգենի Նոնինյանի ծննդյան 55 եւ ՀՖՆ-ում ստեղծագործական գործունեության 35-ամյակներին։ Կարո՞ղ եք պատկերացնել, որ մի երաժիշտ մի նվագախմբում աշխատի 35 տարի։ Այսինքն, ինչպես ասում են՝ նա «մարտնչել» է ֆիլհարմոնիկ նվագախմբի տարբեր տարիների գեղ. ղեկավար ու գլխ. դիրիժորներ Մալունցյանի, Դուրյանի, Վարդանյանի, Քաթանյանի, Խանջյանի, Գերգիեւի, Մանգասարյանի, Պապյանի, Ճգնավորյանի, Ավետիսյանի, հիմա էլ աշխատում է Թոփչյանի օրոք։ Այս առիթով երաժիշտն ասաց. «Ես միայն չեմ աշխատել այս նվագախմբի ստեղծողի՝ Ս. Սարաջեւի եւ նրանից հետո եկած Մ. Տերյանի օրոք։ Նվագախմբի արտիստ լինելուց զատ, հենց աշխատանքային կենսագրությանս երկրորդ տարուց արհմիության կազմի մեջ էի։ Եղել եմ արհմիության նախագահ, ապա Հայգլխհամերգի վՈՐՏՊվօռ ՍՏվՑՐՏսՖ-ի, աշխատանքային վեճեր քննարկող հանձնաժողովի նախագահ եւ արդեն ավելի քան 20 տարի նվագախմբի տեսուչն եմ»։ Երեւի այս հասարակական աշխատանքներն են «մեղավոր», որ արտիստը ավելի քան տասը գեղարվեստական ղեկավարների հետ է աշխատել։ «Ես մեկ բան կարող եմ ասել՝ երաժշտական կամ տարբեր ղեկավարների քաղաքականությունը՝ քաղաքականություն, բայց եթե բարձրակարգ երաժիշտ ես, ապա քեզ ոչ մի վտանգ չի սպառնում, ասել է թե՝ ոչ մի դիրիժոր, ոչ մի ղեկավար դռան տեղը քեզ ցույց չի տա։ Կարծում եմ, ինչպես մեզ մոտ, այնպես էլ յուրաքանչյուր աշխատավայրում գնահատվում է պրոֆեսիոնալիզմը եւ կարգապահությունը»։ Այդ երեկո ֆլեյտահարի ու նվագախմբի հնչողության մեջ ապշեցրեց կատարողական ազատությունն ու լուրջ դժվարությունների հաղթահարման զարմանալի թեթեւությունը։ Երաժիշտն արդեն 35 տարվա մանկավարժական ստաժ ունի։ Իր խոսքերով. «Միանգամից ուզում եմ ասել, որ այսօր մեծ ուշադրություն պետք է դարձնել նախկին պիոներպալատի փողային նվագախմբի ու գիշերօթիկ երաժշտական դպրոցի փողային գործիքներով պարապող երեխաներին։ Բացատրեմ ինչու. համարյա բոլոր սերունդների «ՊցւՏՉՌՍ»-ները իրենց մկրտությունն են ստացել այս օջախներում։ Վերջիններս եղել ու հիմա էլ իսկական «ՔՍՏսՈ» են փողային գործիքներ նվագողների համար։ Կուզեի շատ պարզ մի առաջարկություն էլ անել՝ կարծում եմ, որ երաժշտական դպրոցների առաջին եւ երկրորդ դասարաններ պետք է ընդունել բոլոր ցանկացողներին։ Հետո նրանցից ընտրություն կատարել։ Նույնն էլ սպորտին է վերաբերում։ Ակնհայտ է, որ մենք սպորտում զիջել ենք մեր դիրքերը, իսկ երաժշտարվեստում՝ դեռ ոչ։ Ուրեմն գործենք արդյունավետ, աշխատենք ու աշխատենք՝ առանց երկար-բարակ մտածելու։ Ստեղծող, ստեղծագործող ազգ ենք։ Աշխատանքի բերումով եղել եմ տարբեր երկրներում։ Հավատացեք՝ Աստված մեզ տվել ու չի խնայել։ Եկեք փոքր արվեստագետից մինչեւ մեծը սիրենք, փայփայենք, պահենք ու պահպանենք։ Մի բանի մասին էլ չեմ կարող չխոսել։ Արդեն տարիներ շարունակ, երեխաների հետ կապված, թե ծնողների եւ թե դասատուների մոտ նկատվում է մի հիվանդություն, վերջիններս մտածում են, որ իրենց երեխաները վունդերքինդներ են։ Չէ՞ որ ամեն բան իր ժամանակն ունի։ Պետք չէ երեխային բառիս իսկական իմաստով՝ տանջել։ Երեխան պետք է նվագի իր տարիքին համապատասխան ստեղծագործություններ։ Եկեք հասկանանք որն է շնորհալի երեխան եւ որը՝ տաղանդավորը։ Սրանով կշահի եւ երեխան, եւ ծնողը, եւ դասատուն, հետագայում, իհարկե՝ մեր արվեստը»։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ Հ. Գ. «Արամ Խաչատրյան» համերգասրահի եւ ՀՖՆ-ի գլխավոր տնօրեն Ն. Բաբայանը տեղեկացրեց. «Համերգասրահի վերանորոգման աշխատանքների պատճառով, որն իրականացնում է Լինսի հիմնադրամը, մենք ժամանակավորապես տեղափոխվում ենք Կինոյի տուն, որտեղ եւ սեպտեմբերի 10-ին կսկսենք 2002/2003 թվականների համերգաշրջանը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031