Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎԱՏԵՍԱԿԱՆ ՍՑԵՆԱՐ

Հուլիս 23,2002 00:00

ԼԱՎԱՏԵՍԱԿԱՆ ՍՑԵՆԱՐ Քաղաքական ուժերի ու քաղաքացիների մի մասը պարբերաբար բացականչում է՝ «իշխանափոխությո՛ւն, իշխանափոխությո՛ւն»: Մեկը լինի, հարցնի՝ «հանուն ինչի՞»: Ինչպե՞ս թե՝ «հանուն ինչի»: Իհարկե՝ հանուն արդարության: Արդարությունը կհաստատվի հետեւյալ կերպ: Մուշեղ Սաղաթելյանը դուրս կգա բանտից եւ նրա տեղը կնստի Աշոտ Գիզիրյանը: Իսկ քաղմասներում եւ ոստիկանության զանազան այլ «վարչություններում» մնացած սաղաթելյաններն ու գիզիրյանները կշարունակեն խոշտանգել մարդկանց: Կոմբիկորմի Վլադին եւ Ծաղիկ Ռուբոյին ազգային բարձրագույն օրենսդիր մարմնում կփոխարինեն Տրամվի կռուգի Սերոժը եւ Կալբաս Էդիկը: Նոր նախագահը Լինսի հիմնադրամի միջոցներով կհանի քաղաքի լուսավորության բոլոր սյուները, կներկի դրանք կապույտ գույնի եւ կդնի տեղը: Կբացվի «Ա1+»-ը, կփակվի «Պրոմեթեւսը»՝ «մրցույթի» կամ «ահաբեկչության» պատրվակով: Նոր կառավարությունը կպարզի, որ բոլոր այն նախարարները, ովքեր մնացել են իրենց տեղում, ազնիվ են բյուրեղի պես, իսկ նրանք, ովքեր ազատվել են աշխատանքից, ոտից գլուխ կոռումպացված են: Այդ գյուտն անելու համար Համաշխարհային բանկը դրամաշնորհ կտրամադրի՝ հակակոռուպցիոն նոր ծրագիր կազմելու նպատակով: Բայց ինչո՞ւ եմ ուրիշների օրինակը բերում: Դառնամ ինձ: Ինչպես հայտնի է, «Ա1+»-ը փակելու Քոչարյանի հրահանգը իրականացրեց մի մանր չինովնիկ՝ Գրիգոր Ամալյան անունով: Կարեւոր հարց է առաջանում՝ իշխանափոխությունից հետո ես, անձամբ ե՛ս արդյո՞ք այնքան մեծահոգի եւ իմաստուն կգտնվեմ, որ չփորձեմ վրեժ լուծել Ամալյանի նման կամակատար «պեշկաներից»: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել