Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵՔԸ՝ «ԱՌԱՎՈՏ»-ԻՑ

Հուլիս 19,2002 00:00

ԵՐԵՔԸ՝ «ԱՌԱՎՈՏ»-ԻՑ Երեւանի Մամուլի ակումբը դարձավ յոթ տարեկան։ Այդ առիթով «Աստաֆյան» կենտրոնում լրագրողական մի ողջ աստղաբույլ էր հավաքվել: Երեկույթին ներկա էին նաեւ մեր երկրում միջազգային կազմակերպությունների եւ օտարերկրյա դեսպանատների ներկայացուցիչներ։ Ելույթ ունեցողները անչափ կարեւորեցին ազատ մամուլի դերը հասարակական կյանքում։ Բացի ԵՄԱ-ականներից շնորհավորանքների ու բարեմաղթանքների իրենց բաժինը, ինչպես նաեւ՝ մրցանակներ, ստացան մի խումբ լրագրողներ, ովքեր Հետաքննող լրագրողների ընկերակցության նախագահ Էդիկ Բաղդասարյանի բնորոշմամբ՝ նպաստել էին Հայաստանում ազատ խոսքի սահմանների ընդարձակմանը։ Մրցանակներ շնորհվեցին նաեւ «Մելտեքս» ՍՊԸ հեռուստընկերության աշխատողների բարձրագույն դասընթացներին, Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբին, «Ինտերնյուս» կազմակերպության «Երեւան-Բաքու. ճակատի գիծ» հեռուստակամուրջների շարքի ստեղծագործական խմբին։ Իսկ «Առավոտը» հատկապես շնորհավորում է իր գլխավոր խմբագիր, «Ա1+» հեռուստաընկերության «Հետգրություն» հաղորդաշարի վարող եւ հեղինակ Արամ Աբրահամյանին՝ «Բազմակարծության սկզբունքը եթերում ապահովելու», Սաթիկ Սեյրանյանին՝ «Պաշտոնյաների առանձնատների վերաբերյալ հոդվածաշարի եւ կառավարության հակակոռուպցիոն ծրագիրը փաստական նյութով ապահովելու» եւ Արեւհատ Գրիգորյանին՝ «Հետք» էլեկտրոնային շաբաթաթերթում հրապարակված բնապահպանական թեմաներով հոդվածների համար ստացած մրցանակների առթիվ։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել