Լրահոս
Օրվա լրահոսը

Լինում է, չի լինում, կան ու… չկան

Հուլիս 17,2002 00:00

Լինում է, չի լինում, կան ու… չկան Շիկահեր այս անուշիկ բալիկները՝ 13172ամյա Արթուր, 12172ամյա Ալբերտ եւ 9172ամյա Նաստյա Մինասյանները վաղ մանկուց ճաշակեցին ճակատագրի դառնությունը։ Ծնվել են Կրասնոդարում։ Մորը հիշել ու մտապահել չհասցրին. շուտ եւ առանց հոգեկան մեծ ապրումների լքեց նրանց։ Հայրը, որ անկարող էր հոգալ փոքրիկների խնամքը, առանց փաստաթղթերի ետեւից ընկնելու (ժամանակ չկար), երեխաներին տեղափոխում է հայրենի Տավուշի մարզի Բերդավան գյուղ։ Ծեր ծնողները չէին հասցրել հաշտվել փլուզված ընտանիքի գաղափարի հետ, երբ անամոք բոթը եկավ Կրասնոդարից՝ մինուճար որդին դժբախտ պատահարի զոհ էր դարձել։ Վշտից կուչ եկած, ջախջախված, տարիքն առած մարդկանց մի բան էր մնում՝ սփոփանք գտնել երեք թոռների մեջ, որոնց խնամելու համար կամք ու ջանք էր պահանջվում։ Փառք Աստծո, երեխաները մեծանում են առողջ, խելացի, աշխատասեր, տատ ու պապի հարգն ու դերը հասկացող։ ֊ Մի մատ էրեխեք են, բայց մեզ հավասար, առավոտից իրիկուն հողի հետ են կռիվ տալիս, որ գոյատեւել կարողանանք։ Թե չէ` մեր 8000 դրամ թոշակով ո՞ր բացը կարող ենք փակել։ Բայց լավ մարդիկ կան, օգնում են, հատկապես գյուղի դպրոցի տնօրեն Մարալչյանը։ Լավ մարդիկ կան, իսկ այս երեխաները… չկան, չեն եղել։ Նրանց անձն ու գոյությունը հաստատող ոչ մի փաստաթուղթ չկա։ Մարտին եւ Արաքսյա Մինասյանները 1996թ. փորձում են, մաքառում են աշխարհին ու չինովնիկներին ապացուցել… Զուր, երեխաները չկան, չեն եղել։ Բայց մի՞թե չեն էլ լինելու։ Հանրապետական կարգի բարձրաստիճան այրերը 6 տարի է արդեն խոստանում են լուծել խնդիրը. «Մայրիկ ջան, նայի, քո խնդրանքը գրանցում եմ բլոկնոտիս մեջ, առաջին կետով…»։ Վեց տարի է բլոկնոտի առաջին կետին հերթ չի հասնում, բա վերջին կետերի վիճա՞կը ինչ է լինելու։ Բայց բյուրոկրատի նոթատետրը թողնենք մի կողմ, ո՞ւմ է պետք, որ մեզ հետաքրքրի։ Տեղական մանր ու միջին տրամաչափի գործիչները լուծման ավելի «հարմար» եղանակ են գտել. 172 Ասում են 200 դոլար տուր, որ գրանցեմ։ Թե մեր հարցը ըլում չի, բա 200-ով ո՞նց ա ըլում,- զարմանում է Արաքսյա մայրիկը։ Երեխաները վաղուց կարող էին հայրենադարձի, փախստականի, ծնողազուրկի կարգավիճակ ունենալ եւ խորհրդանշական նպաստը էական կլիներ ծայրաստիճան ծանր վիճակում հայտնված ընտանիքի համար։ Գուցե հենց այդ գումարները խնայելու նպատակով հարցը լուծում չի ստանում։ Սակայն արժե հիշել, որ որբուկների հասանելիքը ուտողներ եղել են, բայց մարսողներ՝ երբեք։ ԱՆԻ ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031