Լրահոս
Օրվա լրահոսը

Էն կարգերից «տուժածը»

Հուլիս 16,2002 00:00

Էն կարգերից «տուժածը» Վերջերս կարճատեւ այցով հայրենիք էր ժամանել մեծանուն օպերային երգիչ Վահան Միրաքյանը։ Նրա կոչումը օպերային բեմում երգելն էր։ Ասպարեզ, որտեղ միայն ձայնային տվյալները բավական չեն ինքնահաստատման, ստեղծագործական լուրջ խնդիրներ լուծելու համար։ Օպերային արվեստի բուն բնույթով պայմանավորված բարդ հարցերի համակցությունը արտիստից պահանջել է առավելագույն ստեղծագործական ինքնանվիրում, տեխնիկական ու մտավոր մեծ նախապատրաստվածություն եւ ոչ միայն։ Չհարմարվելով հայրենիքում, իսկ ավելի ճիշտ՝ սովետմիությունում ստեղծագործող անհատի համար տիրող պայմաններին (իսկ վերջիններս շատ էին), Վ. Միրաքյանը, 1981-ին «հայտնվում» է Վիեննայում։ Օրինակ՝ երգչի խոսքերով՝ «թՏրՍՏվՓպՐՑ-ն էր որոշում նախկին ՍՍՀՄ-ի լավագույն երգիչների ճակատագիրը։ Այսպես. 1974 թվականին ինձ հրավիրեցին մենահամերգների Լոս Անջելես, Սանտա Բարբարա եւ, ըստ պայմանագրի, յուրաքանչյուր համերգից պետք է ստանայի 2500 դոլար, սակայն մեկնելուց առաջ ինձ ասում են, որ էդ գումարի միայն 25%-ն է իմը, իսկ մնացածը՝ բնականաբար թՏրՍՏվՓպՐՑ-ինը»։ Արտերկրում, Վիեննայի օպերային թատրոնում, իր կարիերայի սկզբում հայ երգիչը հանդես է գալիս Բելինիի «Նորմա» օպերայում՝ Պոլեոնի դերերգով։ Սա հեշտությամբ չի հաջողվում նրան. «Այս դերերգի համար հրավիրված 50 տենորներից ընտրվեցի ես։ Մեծ էր ոչ միայն պատասխանատվությունը, այլեւ պատիվը նույնպես։ Չէ՞ որ բեմ էի բարձրանալու Մոնսարատ Կաբալիեի հետ…»։ Հենց այստեղ, լսելով երգչին, աշխարհահռչակ երգչուհու եղբայրը առաջարկում է իր ծառայությունը, դառնալով հայ երգչի իմպրեսարիոն։ Այս համագործակցությունը շարունակվում է մինչեւ 1998 թվականը։ Այս թվականից էլ սկսվում է Վ. Միրաքյանի մանկավարժական գործունեությունը։ «Ի տարբերություն դրամատիկ դերասանի, վոկալիստի վիճակը շատ ավելի բարդ է։ Այն, ինչ դրամատիկ դերասանը կարող է ցույց տալ իր խաղով, խոսքը դահլիճին հասցնելու իր կարողությամբ, առանց ժամանակն ու տարածությունը սահմանափակող չափանիշի, վոկալիստը դիրիժորի ցուցմունքով պիտի ներկայացնի ներքին այս ու այն հոգեվիճակը, այս ու այն տրամադրությունը»,- ասում է երգիչը։ Այսօր արդեն աշխարհում ճանաչված հայ տենորը ի տեխնիկան զուգակցելով դերասանական վարպետության հետ, այնպես է մատուցում իր յուրաքանչյուր դերերգը, որ դիրիժորի եւ կատարողի միջեւ եղած սահմանագիծը պարզապես չի նկատվում։ Այդ են վկայում արտերկրի մամուլում տեղ գտած գրառումները նրա կերտած կերպարների անհատականության մասին։ Երգչի խոսքերով. «Սիրում եմ նաեւ պարապել լավ ձայների հետ։ Օրինակ, Համբուրգի օպերային թատրոնում հետեւյալ կերպ է ընթանում այս պրոցեսը՝ թատրոնի մեներգիչը՝ ցանկություն հայտնելով կատարելագործման դասընթացներ անցնելու ինձ մոտ, հենց թատրոնում ստորագրում է պայմանագիրը։ Ծախսերն, իհարկե, հոգում է թատրոնի ղեկավարությունը» (մեր երգիչների համար սա ոչ միայն առայժմ՝ երազանք, այլ պարզապես՝ հեքիաթ կթվա- Ս. Դ.)։ Ցավով արձանագրենք, որ աշխարհի ունկնդրին հիացնող տենորը արդեն 21 տարի չի երգել հայրենիքում։ Իսկ մեր զրույցին մասնակից երգչի որդին՝ Երեւանի օպերային թատրոնի մեներգիչ Արմեն Միրաքյանը հույս ունի, որ հոր հետ մի օր բեմ դուրս կգա։ «Ինձ համար շատ դժվար է, որ հնարավորություն չունեմ ամեն օր շփվելու հայրիկիս հետ՝ հասկանալի պատճառով, թեպետ ամեն վայրկյան նա ինձ հետ է։ Ի վերջո, դարձյալ հասկանալի պատճառով, իր «մեղքով», ինձ է փոխանցված իր ձայնը (կներեք անհամեստության համար)։ Հաճախ ինձ հարցնում են, թե ի՞նչ է արել կամ անում հայրս կոնկրետ ինձ համար։ Իսկ իմ պատասխանը մեկն է՝ ինձ միայն բավական է, որ նա իմ հայրն է։ Անկասկած, դժվար է ինձ համար։ Պատկերացրեք, 81-ից 86 թվականներին բացարձակ չեմ տեսել հայրիկիս, պատճառը էն թվականներում տիրող օրենքներն էին։ Իսկ ես նրան բացարձակ չեմ մեղադրում, որ նա արդեն տարիներ շարունակ ապրում եւ ստեղծագործում է Վիեննայում։ Մեղադրում եմ էն կարգերն ու օրենքները։ Պատկերացնո՞ւմ եք, չգիտեմ հայրիկս պատմե՞ց, թե ոչ՝ երբ 70-ականների վերջերին մեր օպերային թատրոնը կանգնում է վերանորոգման, նա ստանում է հրավեր Հարավսլավիայից, սակայն այն ժամանակվա թատրոնի ղեկավարությունը իր համաձայնությունը չի տալիս։ Հարց է ծագում՝ ինչո՞ւ… եւ շատ հնարավոր է, որ այս դեպքը կամ սրան նախորդող նման դեպքերը «ստիպեցին», որ հայրիկս թողնի մեզ, բարեկամներին, Երեւանի օպերային թատրոնը ու հայտնվի արտերկրում։ Արդարության դեմ չմեղանչելու համար ասեմ՝ ուրիշ է էն թվերի ու այսօրվա մեր Ազգային օպերային թատրոնը։ Կարծում եմ, միայն մեկ նախադասությունը (որը կերազեին սովետական շրջանի հայ բեմի երգիչները) բավական է՝ ԾՏսՏՊօՎ Չ ՑպՈՑՐպ ՊՏՐՏչՈ, պքպ ՍՈՍՈ255»։ Իսկ երիտասարդ երգչի երազանքների երազանքը եղել ու մնում է՝ բեմ բարձրանալ հոր հետ։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ Հ. Գ. Մեզ հաջողվեց պարզել, որ Երեւանում պլանավորված է Վահան եւ Արմեն Միրաքյանների մենահամերգը։ Ավելին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահի եւ ՀՖՆ-ի գլխավոր տնօրեն Նիկա Բաբայանի խոսքերով. «Հայր եւ որդի Միրաքյանների համերգը նշանակված է նոյեմբերի 2-ին»։ Լուսանկարում՝ Արմեն եւ Վահան Միրաքյանները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031