Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏՃԱՌԵՆՔ ՄԻՄՅԱՆՑ ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՃՈՒՅՔ

Հուլիս 16,2002 00:00

ՊԱՏՃԱՌԵՆՔ ՄԻՄՅԱՆՑ ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՃՈՒՅՔ Այս տարվա մայիս ամսին, Փարիզում կայացած «Որակավորման կատեգորիա» ամենամյա մրցույթում, որը անցկացնում է միջազգային BID (Business International Development) կազմակերպությունը, լավագույն գործունեության եւ սպասարկման որակի համար ադամանդե գավաթի արժանացավ Հայաստանից իրավաբանական անձանց «X Գրուպ» միջազգային միությունը։ Մայրաքաղաքում գործող հյուրանոցային համալիրների մեջ յուրովի է ներկայանում «X Գրուպի» «Վալենսիա» հյուրանոցային համալիրը՝ «Ջրաշխարհ» ատրակցիոն կոմպլեքսով, որը կարող է գոհացնել նույնիսկ ամենաքմահաճ այցելուին։ Ի դեպ, ոչ միայն տեղացիները, այլեւ արտերկրից ժամանած մեր հյուրերը հնարավորություն կունենան ամառային լիարժեք եւ կատարյալ հանգիստ վայելել՝ օգտվելով «Վալենսիա172Տուրի» առաջարկած նոր՝ ընտանեկան փաթեթներից, որը կզուգակցի օգտակարը հաճելիի հետ։ «X Գրուպը» մշտապես մտահոգված է հասարակությանը հասանելի լինելու խնդրով, ուստի իր սեզոնային հատուկ գներով ծառայություններն է առաջարկում բոլորին։ Օգտվելով «Վալենսիա172Տուրի» ընտանեկան փաթեթներից՝ ութ օր յոթ գիշեր «Վալենսիա» հյուրանոցային լյուքս համարներում կվայելեք լիակատար հանգիստ՝ երկու երեխաների եւ երկու մեծահասակների համար վճարելով ընդամենը 490 դոլարին համարժեք դրամ։ Իսկ երկտեղանոցի համար՝ երկու մեծահասակ, կվճարեք միայն 280 դոլար։ Քոթեջային կոմպլեքսի լիարժեք հանգստին զուգահեռ, վերոնշված գումարները վճարելով, կարող եք անվճար մուտք գործել «Ջրաշխարհ»։ Արժեքի մեջ ներառված են նաեւ բժշկական ապահովագրությունը «Ջրաշխարհի» տարածքում։ Սնվել կարող եք «Մատադոր», «Ջրաշխարհ», «Կարմեն» ռեստորաններում, «Սնեկ» բարում։ Իսկ եթե «ընտանեկան» միջավայրում եք ցանկանում սնվել (նախաճաշ, ճաշ, ընթրիք), հավելյալ կվճարեք օրական ընդամենը 10 դոլար։ Ի դեպ, մինչեւ 6 տարեկան 1 երեխայի համար սենյակն անվճար է, 617215 տարեկան 1 երեխայի համար հավելյալ կվճարեք 105 դոլար։ Այս նույն հանգիստը կարող եք վայելել նաեւ 2 գիշեր 3 օր, այս դեպքում լյուքս համարների համար վճարելով 140 դոլար, երկտեղանոցի համար՝ 80 դոլար։ Ի տարբերություն նոր բացված շրջանի, փոքր172ինչ բարձրացել են «Ջրաշխարհի» մուտքի գները. այսուհետեւ 120 սմ172ից բարձր հասակ ունեցողները «Ջրաշխարհ» մուտք կգործեն 3500 դրամով, իսկ 120 սմ172ից ցածր հասակ ունեցողները՝ 2200 դրամով։ Բաց մի թողեք ձեզ ընձեռված այս բացառիկ հնարավորությունները. օգտվեք «Վալենսիա172Տուրի» ընտանեկան փաթեթներից, վայելեք ձեր հանգիստն ըստ ամենայնի՝ ընտանիքի հետ, ընտանիքի գրկում։ Պատճառեք միմյանց փոխադարձ հաճույք։ ԷԼԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել