Shake your balls! Վաշինգթոնի այն փողոցում, որտեղ տեղի է ունենում ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությունը, տարին մեկ իրենց շքերթն են անցկացնում արվամոլները եւ լեսբուհիները։ Սրանք էլ պասիվ գեյերն էին։ «Shake your balls»,- նրանց ետեւից գոռաց մի հաղթանդամ տղամարդ՝ ակնհայտ հեգնանքով, թե թափ տալու բան դժվար թե ունենան այս նրբին պատանյակները։ Ինչպես խորհրդային ժամանակների շքերթներում ազդարարվում էր. «Հրապարակով անցնում է Սովետական շրջանը», այնպես էլ այստեղ այս խմբից առաջ նախ կարգախոս բերվեց, թե գալիս են ակտիվ գեյերը։ Նյու Յորքում նույն փոքրամասնությունների «Հպարտության շքերթը», ինչպես այս տարվա հունիսի 30-ին, այնպես էլ միշտ՝ տեղի է ունենում 5-րդ ավենյուում։ Ընդ որում, ոստիկանները նախօրոք փակում են փողոցը, որ ոչինչ չխանգարի հպարտ միասեռականներին, քաղաքում երթեւեկության համար աննկարագրելի դժվարություններ են առաջանում։ Թող ուշադիր նայեն այս լուսանկարներին իրենց անսահման ազատությամբ պարծեցող այն հայ լրագրողները, որոնք արվամոլի հետ հարցազրույց են հրապարակում եւ նշում, թե նա առաջին անգամ տղամարդու հետ կամավոր սեռական հարաբերություն է ունեցել 10 տարեկանում։ Կարծես 10 տարեկանը այն հասունությունն ունի, որ կարողանա որոշել՝ տղամարդո՞ւ է նախընտրում, թե՞ կնոջ։ «Հպարտության շքերթին» որպես դիտորդ մասնակցում էր եւ այն լուսանկարում էր Աննա Իսրայելյանը: