Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Shake your balls!

Հուլիս 13,2002 23:54

Վաշինգթոնի այն փողոցում, որտեղ տեղի է ունենում ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությունը, տարին մեկ իրենց շքերթն են անցկացնում նույնասեռականները։

Սրանք էլ պասիվ գեյերն էին։ «Shake your balls»,- նրանց ետեւից գոռաց մի հաղթանդամ տղամարդ՝ ակնհայտ հեգնանքով, թե թափ տալու բան դժվար թե ունենան այս նրբին պատանյակները։

Ինչպես խորհրդային ժամանակների շքերթներում ազդարարվում էր. «Հրապարակով անցնում է Սովետական շրջանը», այնպես էլ այստեղ այս խմբից առաջ նախ կարգախոս բերվեց, թե գալիս են ակտիվ գեյերը։

Նյու Յորքում նույն փոքրամասնությունների «Հպարտության շքերթը», ինչպես այս տարվա հունիսի 30-ին, այնպես էլ միշտ՝ տեղի է ունենում 5-րդ ավենյուում։ Ընդ որում, ոստիկանները նախօրոք փակում են փողոցը, որ ոչինչ չխանգարի հպարտ միասեռականներին, քաղաքում երթեւեկության համար աննկարագրելի դժվարություններ են առաջանում։

Թող ուշադիր նայեն այս լուսանկարներին իրենց անսահման ազատությամբ պարծեցող այն հայ լրագրողները, որոնք նույնասեռականի հետ հարցազրույց են հրապարակում եւ նշում, թե նա առաջին անգամ տղամարդու հետ կամավոր սեռական հարաբերություն է ունեցել 10 տարեկանում։ Կարծես 10 տարեկանը այն հասունությունն ունի, որ կարողանա որոշել՝ տղամարդո՞ւ է նախընտրում, թե՞ կնոջ։

 

«Հպարտության շքերթին» որպես դիտորդ մասնակցում էր եւ այն լուսանկարում էր Աննա Իսրայելյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031