Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԿԱՆՋ ՔԱՇԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՍԿՍՎԵՑ

Հուլիս 12,2002 00:00

ԱԿԱՆՋ ՔԱՇԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՍԿՍՎԵՑ Լրատվամիջոցներն արդեն հայտնել են, որ հուլիսի 9-ի երեկոյան Երեւանի ՆԳ վարչությունում ծեծի է ենթարկվել ԱԺ պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ անդամ Գեւորգ Հակոբյանը (Կոմբիկորմի Վլադ)։ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը, երեկ՝ պատասխանելով «Ազատություն» ռ/կ-ին եւ «Առավոտին», պատմեց այն, ինչ իրեն պատմել էր պատգամավոր Գեւորգ Հակոբյանը։ Շաբաթ օրը, ժամը 7-ի սահմաններում պատգամավորը եւ տրանսպորտի նախկին նախարար Էդ. Մադաթյանը եւ Էրեբունու ՆԳ բաժնի պետը վերադառնալուց են եղել Սեւանից։ Պատգամավորը եւ միլպետը նույն բջջային հեռախոսներից ունեն։ Հեռախոսներից մեկը զանգել է, Գեւորգ Հակոբյանը՝ կարծելով իրենն է, վերցրել է հեռախոսը (միլպետը քնած է եղել)։ Հակառակ կողմից ասել են, թե միլպետին են ուզում, պատգամավորը պատասխանել է՝ 15 րոպեից զանգեք։ Զանգահարողը եղել է Երեւանի ՆԳ վարչության պետ Աշոտ Գիզիրյանը։ Պատգամավորի պատմելով, իմանալուց հետո էլ, թե ում հետ է խոսում, քաղաքի վարչության պետը հայհոյել է պատգամավորին։ Հայհոյել է նաեւ Հակոբյանը. «Աբովյանի թԸԼ-ի մոտ 50 ոստիկաններ շրջապատել են մեքենան եւ քաղաքային վարչություն են տարել Էդ. Մադաթյանին եւ Գ. Հակոբյանին։ Ժամը 20-ից մինչեւ ժամը 3-ը պատգամավորին պահել են Քրեական հետախուզության վարչության պետի սենյակում։ Ժամը 2։30-ի սահմաններում սենյակ է մտել Գիզիրյանը, երկու ոստիկաններ բռնել են պատգամավորի թեւերը, եւ Գիզիրյանը սկսել է ծեծել, նաեւ հարվածել է աթոռով։ Դրանից հետո Գ. Հակոբյանին բաց են թողել»։ Պատգամավորը հանդիպել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանին, եւ վերջինս խոստացել է, որ լուրջ քայլեր կձեռնարկվեն անօրինականության հետ կապված։ Պրն Դալլաքյանը հայտնեց, որ իր գլխավորած հանձնաժողովի մի շարք պատգամավորներ են դիմել իրեն եւ առաջարկել են դիմել ՆԳ նախարարին, վարչապետին, նախագահին՝ Ա. Գիզիրյանին պատասխանատվության ենթարկելու համար։ Մ. Ե. Հ. Գ. Ի դեպ, ականջ քաշելու օրինագծին Գ. Հակոբյանը «կողմ» է քվեարկել։ Թերեւս, կարելի է արձանագրել, որ ականջ քաշելու գործընթացը սկսված է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել