Լրահոս
Օրվա լրահոսը

Հայցելով ԱՄԿ-ականների ներողամտությունը

Հուլիս 11,2002 00:00

Հայցելով ԱՄԿ-ականների ներողամտությունը Լույս է տեսել «Ազգային միացյալ կուսակցություն- ինքնորոշում միավորում» համառոտ պատմությունը։ Երկու գրքույկներ են դրանք, Ա մասն ընդգրկում է 1966-73թթ., Բ մասը՝ 1973-87թթ. ժամանակաշրջանը։ Գրքույկների հեղինակն է Նորայր Խանզադյանը։ Տպաքանակը երկու դեպքում էլ 1000- ական օրինակ է։ Հրատարակիչը, ինչպես տեղեկանում ենք գրքույկները թերթելիս, ԱԻՄ-ի հրատարակչությունն է, եւ դրանք ձոնված են «հանուն պետականության վերականգնման նահատակված նվիրյալներին»։ Ի դեպ, ակնկալվում է նաեւ 3-րդ գրքույկը, որն ընդգրկելու է 1987-91թթ. ժամանակահատվածը։ Անշուշտ, անկեղծ է հեղինակը, երբ նկատում է, որ «այսորակ փոքրածավալ ուսումնասիրությամբ հնարավոր չէ մատուցել ԱՄԿ պատմությունը» եւ հայցելով «ԱՄԿ-ականների ներողամտությունը», ակնկալում է վերջիններիս օգնությունը»։ Տասնյակ ԱՄԿ-ականների եւ նրանց ընտանիքների հետ էլ ես եմ հանդիպել, ունեմ հրաշալի փաստագրական նյութ։ Եղել են բազմաթիվ հարցազրույցներ։ Սակայն գրքույկում ինչ-որ բան կարծես պակաս է։ Ժամանակագրությունն է «արագացվել», հայրենասիրական անլեգալ խմբակներն են մոռացվել եւ 60-ականների զանգվածային ընդվզման մեջ հիշատակվում են սոսկ «7 հայրենասերները»։ Եթե հիշվում է Լեւոն Տեր-Պետրոսյանը մի դրվագով, որ «Սերգեյ Սահակիչ»- Մարտիրոսյանին Անկախ Հայաստանի գեներալ կարգեց, ապա պիտի հիշվեն համալսարանական թե ուսանողները (Գեւորգ Քյուրումյան, Ռուբիկ Սաքապետյան, Վաղինակ Ղազարյան, Լեւոն Տեր- Պետրոսյան…), թե դասախոսները, որոնք հայտնվեցին ազատազրկման խցերում… Նույն այդ զանգվածային՝ 1966թ. ապրիլի 24-ի ցույցի ժամանակ։ Խոսել ՀԵՄ-ի մասին եւ չնշել պատմաբան, զտարյուն ազգայնական Հակոբջան Թադեւոսյանի դերի մասին, առնվազն… տարօրինակ է։ Դեռ լավ է, որ խոսելով ԱՄԿ-ի հիմնադիրներից՝ Ստեփան Զատիկյանի մասին, խոստովանում է. «Ստեփան Զատիկյանի հետագա գործունեության մանրամասներին տողերիս հեղինակը քիչ է ծանոթ։ Այդ բացը թերեւս կլրացնեն Ստեփանի ընկերները, մերձավորները, հարազատները»։ Չեմ ուզում անուններ տալ, բայց հավանաբար գրքույկի փոքրածավալ լինելը թույլ չի տվել ԱՄԿ-ականներից շատերի կատարածը ամբողջական ներկայացնելու… Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել