Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԵՐԵՎԱ՞Ն ՄԵՐՈՆՔ

Հուլիս 10,2002 00:00

ԿԵՐԵՎԱ՞Ն ՄԵՐՈՆՔ Հայ-ռուսական համատեղ համերգային գործակալության հայկական գրասենյակի փոխտնօրեն Ցոլակ Առաքելյանն այս օրերին գտնվում է Մոսկվայում։ «Եթե Ռուսաստանում աշխատող մեր բիզնեսմեններն օգնեն ինձ, ապա մեր մի շարք հայ երգիչ-երգչուհիներ ճանաչված կլինեն նաեւ Ռուսաստանում։ Իսկ Ռուսաստանը արվեստագետներին օգնող երկիր է, այդ է վկայում այն, որ աշխարհի տարբեր երկրների երգիչ-երգչուհիները ձգտում են ճանաչվել Ռուսաստանում, քանզի ճանաչվել այնտեղ, նշանակում է ճանաչվել ողջ աշխարհում»,- ասում է Ց. Առաքելյանը։ Նրա երկու ժամ տեւողությամբ հայկական համերգային ծրագրին կմասնակցեն Պապին Պողոսյանը, Շուշան Պետրոսյանը, Ֆորշը, Անահիտ Մանուկյանը, Վահե Դավթյանը եւ այլք։ Ց. Առաքելյանն այս ծրագիրը մշակել է հենց այն բանից հետո, երբ հայ մի շարք երգիչ-երգչուհիներ դժգոհել են, որ այս տարվա նոյեմբերին Մոսկվայում կայանալիք միջազգային փառատոնին իրենք չեն մասնակցելու։ Չնայած այս ամենին՝ Ց. Առաքելյանը համոզված է, որ «մերոնց այնտեղ չեն ճանաչում։ Անկախ նրանից՝ աստղ են, թե երգի դեսպան, միեւնույն է, մերոնք չեն երեւա այդ փառատոնում, որին մասնակցելու են Պատրիցիա Կաասը, Դեմիս Ռուսոսը, Վալերի Լեոնտեւը, Իրինա Ալեգրովան, Ֆիլիպ Կիրկորովը»։ Ի դեպ, հենց Առաքելյանից էլ տեղեկացանք, որ ամերիկյան «Star» պրոդյուսերական կենտրոնը վերջերս հարցում է անցկացրել «Դուետներ, որոնք ցնցեցին աշխարհը» խորագրով եւ պարզել, որ աշխարհը ցնցող դուետների շարքում են մեր հայրենակիցները՝ Շառլ Ազնավուրը՝ Միրեյ Մատյեի եւ Իրինա Ալեգրովան՝ Իգոր Կրուտոյի հետ։ ՆԻԿՈԼԱՅ ՄԵԼԻՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031