Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ՝ ԸՆԴԴԵՄ ՆԱԽԱԳԱՀԻ

Հուլիս 06,2002 00:00

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ՝ ԸՆԴԴԵՄ ՆԱԽԱԳԱՀԻ Ս/թ մարտի 20-ին Շենգավիթի համայնքի առաջին ատյանի դատարանում (դատավոր՝ Ա. Մերանգուլյան) ավարտվեց Հայրենական մեծ պատերազմի մի խումբ վետերանների հայցի քննությունը։ Նրանք պահանջում էին անվավեր ճանաչել 17.04.2001թ. խորհրդի ընտրությունները, քանի որ, ըստ նրանց, նախագահ Սմբատ Գեւորգյանի «անօրինական գործողությունների» հետեւանքով խախտվել էր «ՀՀ պատերազմի, աշխատանքի, զինված ուժերի եւ իրավապահ մարմինների վետերանների միության» կանոնադրությունը։ Տեղեկացնենք նաեւ, որ 2001թ. հուլիսի 13-ին վետերանների միության խորհուրդը (124 անդամներ) հրավիրել է ժողով, որին հրաժարվել է մասնակցել Ս. Գեւորգյանը։ Առաջին ատյանի դատարանը բավարարել էր դիմումը եւ, հետեւաբար, ընտրությունները ճանաչել անվավեր։ Հետաքրքիր է, որ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան դիմեց այս անգամ Ս. Գեւորգյանը, որը գտնում էր, որ առաջին ատյանի «վճիռը անհիմն է եւ անօրինական, հիմնվելով լոկ հայցվորների ստահոդ, ցինիկ, անպատասխանատու, մարդու իրավունքների ոտնահարման, զրպարտչական, անպատասխանատու հայտարարությունների կեղծ, ոչ իրավաբանական ուժ ներկայացնելու փաստաթղթի վրա»։ Ս/թ. հուլիսի 4-ին ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանում համայնքի պատգամավորները բացարկ հայտնեցին նախագահող դատավոր Աստղիկ Խառատյանին։ Վերջինս հայտնի իրավաբան, ԱԺ պատգամավոր, Կոմունիստական ֆրակցիայի նախագահ Ֆրունզե Խառատյանի աղջիկն է։ Վետերանների կարծիքով, «ԱԺ պատգամավոր, կուսակցության ղեկավար մարմնի անդամ Պերճ Բոշնաղյանը մոտ է դատավորի հոր հետ եւ հնարավոր է, որ վերջինս հարցը լուծի հօգուտ Գեւորգյանի՝ հոր պատվերը կատարելով»։ Բացարկը չընդունվեց եւ փաստորեն լրացուցիչ քննության ուղարկվեց սույն տարածքա-կուսակցական վեճը։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել