Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հրայր Մարուխյանի վտարումից

Հուլիս 06,2002 00:00

Հրայր Մարուխյանի վտարումից 10 տարի անց 1992-ի հունիսի 29-ը հայաստանցիների մեծամասնությանը երեւի թե ոչինչ չասող տարեթիվ է: Այլ հարց է, եթե հիշեցվի Հրայր Մարուխյանի վտարումը Հայաստանից: Գուցե չմտապահելով ճիշտ տարեթիվը՝ իրադարձությունն ինքնին հիշում են ամենքը: Դաշնակցականներն այդ տարեթիվը մոռացության մատնել անկարող են, քանի դեռ գումարվում են ՀՅԴ Ընդհանուր ժողովներ. 1992-ին ՀՀ իշխանությունները խափանել են ՀՅԴ Ընդհանուր ժողովի գումարումը: ՀՀՇ-ականները եւս այդ տարեթիվը հիշելու առիթ ունեն, քանի որ իրենց ընկալմամբ այն նշանավորում էր անցյալ հարյուրամյակի քաղաքական մտայնություններն ու մոլորությունները մերժելու ուղեգիծ: Մնացյալի համար Մարուխյանի վտարումը Հայաստանից ինչ-որ տրտմություն առաջացնող հիշողություն է: Ոչ 1992-ին, ոչ էլ 10 տարի անց հնարավոր չէ հասկանալ, թե ինչու՞ էր Հրայր Մարուխյանը այդքան ցուցադրաբար վտարվում Հայաստանից: Մի՞թե անկարելի էր դեռեւս Աթենքում զգուշացնել, որ իր մուտքը Հայաստան անցանկալի է: Կամ նույնիսկ քաղաքավարությունն ու դիվանագիտությունը մի կողմ թողած ասել, որ ինքը persona non-grata է հայտարարվելու Հայաստանում: Մինչդեռ հայաստանյան իշխանությունները կարծես չեն առարկում, որ ՀՅԴ 25-րդ Ընդհանուր ժողովը գումարվի Հայաստանում: Հաշվարկն ակնհայտ էր՝ այն պահին երբ աշխարհասփյուռ դաշնակցականների հայացքն ուղղված էր լինելու Երեւանին, ՀՀ նախագահն անձամբ ձեռնոց կնետեր կուսակցության առաջին դեմքին: Արդյո՞ք արժեր: Չէ՞ որ տարիներ անց այլեւս ոչ ոք չի հիշում, թե այն ժամանակ ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահը դաշնակցական էր՝ Գեորգի Պետրոսյան, որը հրաժարվում էր մեկնել Հռոմ բանակցությունների, եւ ինչ-որ կասկածելի հավատարժանությամբ բացատրում, թե Մարուխյանը թույլ չի տալիս: Պետրոսյանը, ինչպես իր բազմաթիվ կուսակիցներ, կամ գուցե բոլոր դաշնակցականներն առհասարակ, անկարող էր հասկանալ, որ զինված բախումը, եթե նույնիսկ ռազմադաշտում էլ հանգուցալուծվի, միեւնույն է՝ արդյունքները ճանաչվելու են բանակցությունների սեղանի շուրջ: Հետեւաբար, զինվելուն զուգահեռ, եւ գուցե դրանից առավել, ինչ-որ միջազգային բանակցային գործընթաց է հարկավոր սկզբնավորել եւ վարել: Իհարկե Տեր-Պետրոսյանը ճիշտ էր՝ որդեգրելով բանակցային գործընթաց, բայց ինչո՞ւ այդ ճշմարտությունը կացնի հարվածներով բացատրել: Գուցե դաշնակցականներն իրե՞նք էին անհանդուրժողականություն սադրում, երբ, ասենք, Շուշիի հաղթանակ տոնելուց հետո էլ կրկնում էին, թե «մեր հայրենիքն ու ժողովուրդը կշարունակեն զուրկ մնալ ազգային լուրջ բանակի մը թեկուզ կորիզեն»: Սակայն ընդդիմությունը միշտ էլ սեփական գնահատականների իրավունք ունի: Մարուխյանի վտարումը շատ տարողունակ քայլ էր օրվա ՀՅԴ վարքագծին հակազդեցություն լինելու համար: Մերժելով Դաշնակցությունը, Տեր172Պետրոսյանը Հայաստանից վտարեց Մարուխյանին։ Իսկ այդ մարդը ՀՅԴ172172ն ղեկավարում էր 1960172ականների սկզբից, երբ աշխարհում տիրում էր սառը պատերազմ, ԽՍՀՄ172ը չարիքի կայսրություն էր, եւ Սփյուռքը մերժում էր կոմունիստական Հայաստանը։ Մարուխյանն աշխատել է անկախ տիրող ռեժիմից Հայաստանը Սփյուռքի դաշնակցական հատվածին ընդունելի դարձնել: Որպեսզի չարիքի կայսրության «Հայաստան» կոչվող հատվածը լիներ ընդունելի, Մարուխյանի նախաձեռնությամբ փոշեպատ գզրոցներից հանվում են ՀՅԴ՝ ընկերվարական կուսակցություն լինելու մասին դրույթները, ինչն ընդհանրություն էր ստեղծում Խորհրդային Միության հետ։ 1992-ին արդեն Մարուխյանը մտադիր էր տեղափոխվել Հայաստան՝ իբրեւ կենսագործում «դեպի հայրենիք» իր ծրագրի։ Այլ հարց է, որ Հայաստանում կային մարդիկ, որոնց Մարուխյանի հայրենադարձվելը համեմատելի թվաց գերմանական իշխանությունների կողմից Լենինին Ռուսաստան գործուղելու հետ։ Մարուխյանը persona non-grata հայտարարվեց առանց վայրկյան իսկ կշռելու, որ Հայաստան եկող հարյուր հազարավոր սփյուռքահայերի մեջ, (ներառյալ այն մի քանիսը, որ ինչ-որ իրերի արկղեր բերելով, կենտրոն հիմնելով կամ արվարձան կառուցապատելով՝ հավակնում են Հայաստանի երախտագիտությանը), եթե ապրած կյանքերը դրվեն նժարին, Մարուխյանը առաջիններից մեկը արժանիք եւ իրավունք ուներ այս երկիր մուտք գործելու։ Մինչդեռ վերադարձավ իբրեւ աճյուն: Երեւի շատերին է հռետորական այդ հարցը հետաքրքրել՝ եթե Տեր-Պետրոսյանը լիներ նախագահ, կթույլատրե՞ր Հրայր Մարուխյանին հուղարկավորել Հայաստանում: Անկախ պատասխանից՝ Հրայր Մարուխյանին պարտադրված ողբերգությունն ամենքի համար դեռ շատ երկար կենդանի հիշեցում կլինի, որ լավ է սխալվել ներողամտության մեջ, քան պատժի: ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ Խմբագրությունը չի կիսում հոդվածում արտահայտված որոշ տեսակետներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել