Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՏՈՆԸ» ԿԱՅԱՑԱՎ

Հուլիս 05,2002 00:00

«ՏՈՆԸ» ԿԱՅԱՑԱՎ Հայաստանի ազգային գրադարանը արդեն երեք տարի է, ինչ հուլիսի 4-ը նշում է որպես Ազգային գրադարանի օր։ Երեկ գրադարանի բակում կես ժամ ուշացումով սկսված միջոցառումը բացեց Ազգային գրադարանի փոխտնօրեն Ռաֆայել Ղազարյանը։ Նա բավական երկար ողջույնի խոսքից հետո նկատեց, որ գրադարանային օրերը դարձել են հասարակական երկխոսության յուրօրինակ տոն, որոնք բոլորինս են։ Իսկ Ազգային գրադարանի բակում կազմակերպված «տոնը» ավելի շատ գյուղական միջոցառում էր հիշեցնում, որին ներկա էին նաեւ Ազգային գրադարանի որոշ աշխատողներ։ Վերջիններիս մի մասն էլ հանդիսատեսի շարքերը «համալրել» էր պատուհաններից։ Միջոցառման կազմակերպչական մասի՞ց, թե՞ ընթացքից ոգեւորված, գրադարանի փոխտնօրեն Ներսես Հայրապետյանը մերթընդմերթ օպերատորությամբ էր զբաղվում (տեսախցիկով նկարահանումներ էր կատարում)։ Գրադարանի 4-րդ հարկում պրոֆեսոր Հովհաննես Բարսեղյանին նվիրված ցուցահանդես էր բացվել, որտեղ ներկայացված էին նրա մասին պատմող հոդվածներ եւ լուսանկարներ։ Իսկ 5-րդ հարկում Յակուտիայի (Սախայի Հանրապետություն) հիմնադրմանը նվիրված եւ Ազգային գրադարանին Սախայի հայ համայնքի նվիրաբերած գրականության ցուցադրություն էր կազմակերպվել։ Իսկ առաջին մասնաշենքի մեծ ցուցասրահը ներկայացնում էր «Գիրք-2001»՝ Հայաստանում 2001-ին հրատարակված եւ Ազգային գրադարանին նվիրված գրքերը։ ԱՆԱՀԻՏ ՄՈՒՇԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել