Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԶԱՎԵՇՏԻ ԴԱՍԵՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Հուլիս 05,2002 00:00

ԶԱՎԵՇՏԻ ԴԱՍԵՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ Նախագահի մասնակցությամբ Կառավարությունը սահմանել է զինծառայողների ամսական դրամական բավարարման մեջ մտնող վճարումների տեսակների ցանկը, որը պետք է հիմք հանդիսանա օրենքով սահմանված կենսաթոշակները հաշվարկելու համար («դրամական բավարարման մեջ մտնող վճարումների տեսակների ցանկը սահմանում է ՀՀ կառավարությունը»)։ Ուշադրություն դարձրեք՝ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքը ուժի մեջ է մտել 1998թ. դեկտեմբերի 1-ից, իսկ վճարումների տեսակների ցուցակը սահմանվել է երկու տարի հետո։ Թիվ 778 որոշման 3-րդ կետով սահմանվել են զինծառայողների զինվորական ծառայության ստաժի համար հավելումներ՝ ՀՀ վարչապետի որոշմամբ սահմանված ամսական պաշտոնային դրույքաչափի եւ զինվորական կոչման դրույքաչափի նկատմամբ 517230 տոկոսի չափով։ Փաստենք, որ զինծառայողների աշխատավարձերը կարգավորվում են ՀՀ վարչապետի 1999թ. ապրիլի 16-ի թիվ 226 որոշմամբ, որի մեջ արմատական փոփոխություններ են կատարվել կառավարության թիվ 778 որոշումը ընդունելուց ընդամենը տասնմեկ օր առաջ եւ զինվորական ծառայության ստաժի համար սահմանված հավելումները մնացել են անփոփոխ՝ 517250 տոկոս։ Անհասկանալի պատճառով, այլ նպատակ եւ բովանդակություն ունեցող կառավարության որոշմամբ փոփոխության է ենթարկվել զինծառայողների դրամական բավարարման մեջ մտնող եւս մեկ վճարատեսակ, այն էլ նվազեցման միտումով։ Որոշման 4-րդ կետով երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ստացած եւ զինվորական ծառայությունը շարունակող զինծառայողների ամսական դրամական բավարարմանը ավելացվել է 20 տոկոսի հավելում։ Սա եւս վերը նշված օրենքի 7-րդ հոդվածի պահանջի հիման վրա է կատարվել եւ նույնպես երկու տարի հետո։ Կառավարության թիվ 778 որոշման գլուխգործոցը 5-րդ կետն է, որտեղ նշվում է՝ «սահմանել, որ 1998թ. դեկտեմբերի 1-ից հետո կենսաթոշակի անցած զինծառայողների կենսաթոշակները հաշվարկվում են փաստացի վճարվող, բայց ոչ ավելի, քան ՀՀ վարչապետի որոշմամբ սահմանված առավելագույն պաշտոնային դրույքաչափերով»։ Նախ, թիվ 778 որոշումը ընդունվել է 2000թ. նոյեմբերի 27-ին եւ բնական է, որ 1998թ. դեկտեմբերի 1-ից հետո կենսաթոշակի անցած զինծառայողների կենսաթոշակները այդ որոշման 5-րդ կետով հաշվարկել հնարավոր չէ։ Երկրորդ, առավելագույն պաշտոնային դրույքաչափերը սահմանվել են 2000թ. նոյեմբերի 16-ի թիվ 762 վարչապետի որոշմամբ, իսկ մինչ այդ գործել է 16.04.99թ. թիվ 226 որոշումը, որտեղ չկա դրույքաչափի առավելագույն չափ։ 5172րդ կետի շարադրանքից այնպիսի տպավորություն ես ստանում, որ բացի վարչապետի կողմից սահմանված առավելագույն դրույքաչափերից, գոյություն ունի նաեւ ինչ-որ մեկի կողմից սահմանված անհատական դրույքաչափ, որը թույլատրելի է վճարումներ կատարելու համար եւ միայն կենսաթոշակների հաշվարկման ժամանակ այն չի կարելի հաշվի առնել։ Այսպիսի անտրամաբանական կետերի հիման վրա էլ «վերահաշվարկվել» եւ 40172 80 տոկոսով իջեցվել են 1998թ. դեկտեմբերի 1-ից հետո կենսաթոշակի անցած զինծառայողների կենսաթոշակները, առանց որեւէ բացատրության։ Դրանով իսկ շրջանցելով գոյություն ունեցող բոլոր օրենքները եւ բարոյական նորմերը։ ՀՀ վարչապետի (16.11.2000 թ. թիվ 762) հակասություններով եւ թերություններով լի որոշումը լուրջ հայտ էր Գինեսի ռեկորդների գրքի մեջ ընդգրկվելու համար, բայց ոչ լիարժեք։ Իսկ ահա ռեկորդների գրքի մեջ հաստատապես ընդգրկվելու համար կառավարությունը ներգրավել է նաեւ հանրապետության նախագահին, որը իր ծանրակշիռ ստորագրությամբ վավերացրել է թիվ 778 որոշումը։ Ինչպես կարող են ՀՀ կառավարության եւ վարչապետի որոշումների մեջ հայտնվել անտրամաբանական եւ անգրագետ կետեր, երբ դրանց նախագծի մշակման աշխատանքներին մասնակցում են նաեւ ՀՀ նախագահի եւ կառավարության ներկայացուցիչները, իրավաբանական եւ տնտեսագիտական ծառայությունների պետերը։ Հանգամանքների բերումով, այդ որոշումներում եղած բազմաթիվ թերությունների մասին անձամբ տեղյակ ենք պահել ՀՀ նախագահի աշխատակազմին, կառավարության սոցիալական հարցերի վարչության ղեկավարությանը, ֆինանսների նախարարին եւ նախագծի հեղինակներին։ Իսկ ՀՀ նախագահի աշխատակազմի տնտեսագիտական վարչության աշխատակցի խնդրանքով մասնակցել ենք ոչ պաշտոնական երկօրյա քննարկումների։ Մեզ հայտնի է դարձել, որ շուտով կառավարության կամ վարչապետի հաստատմանը կներկայացվի զինծառայողների եւ նրանց ընտանիքների սոցիալական ապահովությանը վերաբերող եւս մեկ որոշման նախագիծ՝ նույն մարդկանց ձեռքով։ Արժե հավանաբար հիշել հրապարակախոս Հրաչյա Մաթեւոսյանին. «… մեր իշխանությունները շատ բան ունեն սովորելու գերմանացի Միրոսլավ Կլոզեի վարքագծից։ Նա ֆուտբոլիստ է, հարձակվող։ Նա գլխով՝ խոնարհումով, խփեց իր գնդակները։ Իսկ մեր իշխանավորները շարունակում են քացի տալով խփել։ Ինչո՞ւ։ Արժե սովորել Կլոզեից։ Միայն գլխով, խոնարհումով։ ժողովուրդն էլ կզգա, որ թարմություն, նոր ձեւ է մտել խփելու մեջ։ Թե չէ քացի տալով ուր կհասնեն մեր քացի տվող իշխանավորները։ Իհարկե, հասկանում եմ, գլխով, ասել է՝ հարգանքով խփելու համար նաեւ գլուխ է հարկավոր… բայց… Հայի բախտ»։ ՄԵԼՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ Պաշտոնաթող փոխգնդապետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել