Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՔԱՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԸ

Հուլիս 04,2002 00:00

ԱՐՔԱՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԸ Գագիկ Հովհաննիսյանը հեղինակ է երկու գրքերի («Խաղաղության երկինք», 1986 թ., «Աղետյալ սեր», 1990 թ.), բազմաթիվ հոդվածների, մեկ տասնյակից ավելի դրամատիկական ստեղծագործությունների։ Վերջերս լույս է տեսել նրա «Արքաների ընտանիքը» գիրքը։ Գրքում ներկայացված է չորրորդ դարի երկրորդ կեսին Հայաստանում ստեղծված քաղաքական բարդ կացությունը։ Հայտնվելով Սասանյան Պարսկաստանի եւ Արեւելյան հռոմեական կայսրության շահերի բախման կիզակետում, Հայաստանի երկու արքաները՝ Արշակ Երկրորդն ու Պապը հուսահատական ճիգեր են գործադրում պահպանելու երկրի անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ վերականգնելու նրա երբեմնի հզորությունը։ Սակայն իշխող դասի կենտրոնախույս տրամադրություններն ու պարսկա-հռոմեական պառակտիչ գործողությունները Հայաստանում աղետալի հետեւանքներ են ունենում ոչ միայն Արշակունի երկու արքաների, այլեւ Հայաստանի եւ հայ ժողովրդի համար։ Մերժելով կեղծ հայրենասիրությունն ու բարոյական հաղթանակների անտեղի թմբկահարումը՝ հեղինակը փորձում է հայ եւ օտար աղբյուրների տեղեկությունների համադրման միջոցով ներկայացնել Հայաստանի պետականության կործանման պատմականորեն քիչ թե շատ հավաստի պատճառները։ Գիրքը նվիրված է Հայաստանի անկախության 10-ամյակին։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031