Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ԳԻՆԸ»

Հունիս 29,2002 00:00

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ԳԻՆԸ» Կառավարության նիստում որոշում է ընդունվել ռուսաստանյան մի ընկերությանը ընդամենը $2 միլիոնով վաճառել ընդհանուր տասը հազար քառակուսի մետր տարածքով կրթության եւ գիտության, մշակույթի, երիտասարդության ու սպորտի հարցերով եւ առողջապահության նախարարությունների երեք շենքերը։ $2 միլիոնից մոտ 380 հազարը ներառվելու է պետական գանձարան։ Հայտնել են, որ կատարվել է ամենափայլուն գործարքներից մեկը եւ վաճառքի՝ մնացած $1,6 միլիոնով կառուցվելու է կառավարության շենքային համալիրի անավարտ կառույցը։ Վերոնշյալ նախարարություններին թույլ է տրվել առաջիկա մեկ տարում տեղափոխվել կառուցվելիք շենքային հատվածը։ Արձանագրենք, որ վաճառվել են քաղաքի կենտրոնում գտնվող երեք հոյակապ շինություններ։ Նույն կենտրոնի բազմաբնակարանանոց շենքերի մոտ 50 քմ տարածքով բնակարանները ներկայումս վաճառվում են մինչեւ $10-50 հազարով։ Ասենք, 40 բնակարանանոց մեկ շենք գնող գործարարը ստիպված պետք է լինի մուծելու ոչ թե պարզ թվաբանական ընդհանրացումով $6 մլն, այլ նաեւ շենքի մնացած տարածքների եւ առկա սարքավորում-հանգույցների արժեքները։ ԶԼՄ-ներով հայտնվել է Կիեւյան փողոցում գտնվող շուրջ 120 քմ բնակմակերեսով (պլյուս հողամաս) առանձնատունը $1,5 միլիոնով վաճառելու մասին հայտարարությունը։ Թվում է, ավելորդ է այլ թվեր, փաստեր, փաստարկումներ ներկայացնելը, որպեսզի ապացուցենք, որ նշված շենքերը վաճառվել են տասնապատիկ ցածր գներով։ Ելնելով կոռուպցիայի միջազգային փորձից, կարելի է ենթադրել, որ նշված շենքերի իրական արժեքները բազում անգամ գերազանցել են պաշտոնական գործարքով ամրագրված $2 միլիոնը։ ՀԱՅԿ ԹՈՐԳՈՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել