Լրահոս
Օրվա լրահոսը

Մարմինդ՝ գերգրագետ, խոսքերս՝ ավելի

Հունիս 28,2002 00:00

Մարմինդ՝ գերգրագետ, խոսքերս՝ ավելի «Հայաստան» պատգամավորական խմբի անդամ Սասուն Միքայելյանը դեպքից դեպք է մոտենում խոսափողին։ Երեկ այդ հազվադեպ օրերից էր: Եւ, քանի որ խորհրդարանական կյանքում նրա ելույթը կարելի է խիստ բացառիկ համարել, որոշեցինք այն մեջբերել ամբողջությամբ։ Մինչ ելույթին անցնելը նշենք, որ բոլոր ելույթ ունեցողները (հերթագրվել էր 31 պատգամավոր, երեկ հասցրին խոսել 26-ը միայն) հատուկ պատրաստվել էին. գիր ու գրականություն էին թերթել, դպրոցական գրառումներն էին նայել։ Դասական մեջբերումներից բացի, որոշ պատգամավորներ անդրադարձներ կատարեցին նաեւ կենդանական աշխարհին եւ սեփական կյանքի փորձից օրինակներ բերեցին։ Վերադառնանք երկրապահ Սասուն Միքայելյանի խորհրդարանական մարգարիտներին։ Մեջբերումն արվում է առանց միջամտության։ – Պրն Մուկուչյան, դուք չե՞ք գտնում, որ նախագիծը պետք է ետ տարվի, կառավարության կողմից ներկայացված, քանի որ կառավարությունը ոչ մի պատասխանատվություն չի կրում։ Այստեղ պատգամավորներին մի քիչ անհարմար վիճակի մեջ են դնում, եւ ճիշտ կլինի, որ նախագիծը ներկայացվի ԱԺ մեծամասնության կողմից, որպեսզի մարդիկ պատասխանատվություն կրեն։ Եվ ես հիշեցի, որ երբ ծառայում էի խորհրդային բանակում, մեզ մի շտաբի պետ ունեինք, երբ տղաները «սամավոլնի» էին փախնում, բռնում էր, ասում էր՝ պետք է քաչալանաք։ Մյուս օրը շարում էր զորամասը, ասում էր՝ «ՍՑՏ սօրօռ, ՑՏՑ Վ…»։ Հըմի ով կողմ քվեարկի էս նախագծին, էդ քաչալների վիճակին է հայտնվում։ (Դահլիճում մի երկու հոգի փորձեցին ծափահարել- Մ. Ե.)։ Ճիշտ կլինի, որ մարդիկ պատասխանատվություն կրեն։ Երկրորդը՝ կարգազանցության պահով։ Ո՞վ է տարօրինակում (հասկանալ՝ տարբերակում- Մ. Ե.) մի 10 պատգամավոր ձեր ասած կարգազանցությունն են անում։ Էդ ավելի չի՞ խանգարի Ազգային ժողովի աշխատանքներին։ 10 հոգով, մինչեւ երեկո, պիտի, ոնց որ ժարգոնով «ռազբիրատ» պիտի արվի։ Եվ վերջին հարցս՝ նախագիծը գրողն, իմ կարծիքով, վերջին ֆուտբոլի խաղերի ազդեցության տակ է գործել։ Ասեմ՝ ինչո՞ւ։ Կարգապահական միջոցների չենթարկվելու դեպքում նիստը վարողը հրավիրում է համապատասխան մարմիններին, ավելի ճիշտ չի՞ լինի (ես հարգում եմ պրն Խաչատրյանի գերգրագետ մարմինը), էն մյուս երկու փոխխոսնակները լինեն դահլիճում՝ հսկեն դահլիճը, որ ավելի օրինական անցնի նիստը։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել