Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊՀ ԱՐԺԵԹՂԹԵՐԸ ԿՀԱՄԱԿԱՐԳՎԵՆ

Հունիս 27,2002 00:00

ԱՊՀ ԱՐԺԵԹՂԹԵՐԸ ԿՀԱՄԱԿԱՐԳՎԵՆ Հունիսի 18-22-ը Սանկտ Պետերբուրգի տնտեսական խորհրդաժողովի շրջանակներում կայացավ ԱՊՀ երկրների եւ Հարավային Եվրոպայի արժեթղթերի շուկաների կարգավորման մարմինների ղեկավարների համաժողովը, որին մասնակցում էր նաեւ ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի նախագահ Էդվարդ Մուրադյանը: Համաժողովի աշխատանքների արդյունքում ստորագրվեց համաձայնագիր արժեթղթերի շուկաների կարգավորման ԱՊՀ համակարգող խորհուրդ ստեղծելու վերաբերյալ: Համաձայնագրի հիմնական նպատակներն են՝ նպաստել ԱՊՀ երկրների տնտեսական ինտեգրացման ամրապնդմանը արժեթղթերի շուկայի բնագավառում, ապահովել համագործակցություն այս համակարգի կարգավորման բարձր չափանիշների ներդրման հարցում, պայմաններ ստեղծել կապիտալի ազատ տեղաշարժմանը՝ ԱՊՀ երկրների շրջանակում, ԱՊՀ երկրների արժեթղթերի շուկաներում ապահովել ներդրողների իրավունքների եւ իրավական հետաքրքրությունների արդյունավետ պաշտպանվածությունը: Համաձայնագիրը ստորագրած պետությունների արժեթղթերի շուկաների կարգավորման մարմինների ղեկավարների մասնակցությունը հաստատելու նպատակով խորհուրդը դիմել է յուրաքանչյուր պետության կառավարությանը: Դիմումում մասնավորապես ասված է. «ԱՊՀ երկրների տնտեսական զարգացման ապահովումը եւ նրանց տնտեսական ինտեգրացիայի խորացումը անհնարին է առանց այդ երկրների ազգային ֆոնդային շուկաների զարգացման արագացման եւ նրանց գործառույթների կազմակերպա-իրավական միջոցների մերձեցման: Ազգային օրենսդրության ներդաշնակությունը, արժեթղթերի ազգային շուկաների գործառույթների ընդհանուր սկզբունքների մշակումը, նրանց գործունեության կարգավորման համակարգումը, եւ վերջին հաշվով ԱՊՀ արժեթղթերի շուկաների միջպետական ինտեգրման ձեւավորումը լրացուցիչ ազդակներ են հաղորդում ֆոնդային շուկաների արդյունավետության բարձրացմանը եւ թափանցիկությանը»: Սեփ. լր. Նյու Յորք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել