Լրահոս
Օրվա լրահոսը

Վ.ՕՍԿԱՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ

Հունիս 27,2002 00:00

Վ.ՕՍԿԱՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ Հունիսի 26-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը ՍԾՏՀ տասնամյակին նվիրված գագաթաժողովի շրջանակներում, Ստամբուլ կատարած այցի ընթացքում, ելույթ է ունեցել Թուրքիայի Տնտեսական եւ սոցիալական ուսումնասիրությունների կենտրոնում: Իր ելույթում նա անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների առանձնահատկություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Ցեղասպանության խնդրին եւ մի շարք այլ հարցերի: Անդրադառնալով տարածաշրջանային եւ պատմական արմատներ ունեցող հակամարտություններին, նախարար Օսկանյանն ասել է. «Այս հակամարտությունները չեն կարող պարզապես լուծվել կամ կոսմետիկորեն վերաձեւակերպվել նրանց կողմից, ովքեր հավատացած են, որ անցյալն անկարեւոր է: Պատմությունը այնպիսի հիմք է հարեւանների համար, ինչպիսին աշխարհագրությունն է: 8230Հարեւանների այս միջավայրում Թուրքիան Հայաստանի հարեւանն է ճիշտ այնպես, ինչպես Հայաստանը՝ Թուրքիայի»: Արծարծելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման հնարավորությունների խնդիրը, նախարար Օսկանյանն առանձնանշել է, որ այդ հարաբերությունները չպետք է պայմանավորված լինեն երրորդ երկրի հետ հարաբերություններով: Նա ավելացրել է, որ Հայաստանը կոչ է անում դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց նախապայմանների: «Սա չի նշանակում, որ Հայաստանը պատրաստ է ետ կանգնել իր ազգային հիշողություններից կամ անտեսել այն պատմական անարդարությունները, որոնց հետեւանքով տառապել է»: ԱՐՄԻՆՖՈ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել