Լրահոս
Օրվա լրահոսը

ԶՈՌԲԱՅՈՒԹՅԱՆ ԳՆՈՎ

Հունիս 26,2002 00:00

ԶՈՌԲԱՅՈՒԹՅԱՆ ԳՆՈՎ Հանրապետության հրապարակում (Վ. Սարգսյան 26 հասցեում) 1995-ից գործող բացօթյա սրճարանը («Լույս ուղի» ՍՊԸ) երեկ մեզ ներկայացավ այսպիսի տեսքով. աթոռ-սեղանները հանվել էին, գորգերը պոկվել, հովանոցները շպրտվել էին մի կողմ, եւ սրճարանի աշխատանքը, փաստորեն, դադարեցվել։ Սրճարանը «խանգարել» էր «Կոնվերսբանկի» տերերին, որոնք, որքան մեզ հայտնի է, միայն վերջերս են հանգրվանել ՀամԿԽ-ի շենքում։ Մինչդեռ Կենտրոն թաղապետարանի եւ սրճարանատեր-վարձակալի միջեւ հաստատված պայմանագրով, հողատարածքի օգտագործման ժամկետը չէր լրացել, վարձակալն էլկատարել էր իր պայմանագրային պարտականությունները։ Բռնի տեղահանությանը մասնակցած անվտանգության աշխատակիցների գրագիտությունը չի հերիքի պայմանագրի կետերի հրապարակման համար։ Պայմանագիր, որը գործել է 7 տարի անընդմեջ եւ որեւէ մեկի փքուն տեսքին էլ չի խանգարել։ Այստեղ գործել է բանկի զոռբայության սկզբունքը։ Իսկ թաղապետարանը իր թուլիկությամբ անզոր էր պաշտպանել իր իսկ պայմանագիրը եւ ճկվել էր նորօրյա հզորների առջեւ։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել