Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Հունիս 22,2002 00:00

ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ 8220Vision8221 ֆիրմայի Հայաստան ներկրվող ողջ արտադրանքը իրացվում է ստվերում: Իսկ ներմուծվող մեկ տասնյակից ավելի անուն սննդային հավելումներ ընդհանրապես գրանցված չեն դեղգործակալությունում: «Vision»-ի ողջ արտադրանքի իրացումը ստվերային է Մաքսային ծառայությունից մեզ հաջողվեց պարզել 2000, 2001 թթ. եւ 2002 թ. առաջին եռամսյակում հանրապետություն ներմուծված սննդային հավելումների քանակը: Դրանք աննախադեպ աճ են ունեցել. 2000 թ. այն կազմել է 99 հազար 384 կգ, 2001-ին՝ 172 հազար 36 կգ, իսկ 2002 թվականի առաջին եռամսյակում՝ 8 հազար 236 կգ: Այս հավելումները հիմնականում բերվում են երեք երկրներից՝ Ռուսաստանից, Գերմանիայից եւ Իտալիայից: Մաքսային ծառայությունում չի առանձնացվում, թե ներկրվող սննդային հավելումներից որը ինչ ֆիրմայի արտադրանք է: Այսինքն, թե այս քանակությունից որքանն է 8220«Vision»-ի արտադրանքը, անհայտ է: Իսկ ովքեր են ներմուծում Հայաստան, եւ ամենակարեւորը՝ որտեղ են վաճառվում դրանք: Առաջին հարցի պատասխանը առայժմ վերջնականապես հնարավոր չի եղել պարզել: Մեր ունեցած տեղեկություններով, դրանք բերում են հայտնի դեղ ներկրողները, իսկ իրացմանն աջակցում են առողջապահության նախարարության աշխատակիցները: Մեր ուսումնասիրություններով պարզել ենք, որ մի քանի հիվանդանոցներում բժիշկները հիվանդներին դեղատոմս են դուրս գրում, որտեղ նշված են «Vision»-ի բավական թանկ սննդային հավելումները: Հիվանդներին հավելումներով ապահովում են հենց իրենք՝ բժիշկները: Մայրաքաղաքի 17 դեղատներից փորձեցինք գնել այդ ֆիրմայի սննդային հավելումները, սակայն՝ ապարդյուն: Դրանք ոչ մի տեղ չեն վաճառվում, միայն երկու դեղատներում ասացին. «Եթե ասեք ինչ եք ուզում, կբերենք»: Ակնհայտ է, որ Հայաստան ներկրվող «Vision»-ի ողջ արտադրանքը իրացվում է ստվերում: Իսկ թե ովքե՞ր են իրական տերերը, առայժմ չի հաջողվել պարզել: ՀՀ առողջապահության նախարարությունը 1996 թ.-ից գրանցում է Հայաստան ներմուծվող սննդային հավելումները: Առողջապահության նախարարությանն ուղղված մեր հարցմանն ի պատասխան՝ դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների գործակալության պետ Էմիլ Գրիգորյանը ներկայացրեց 2000 թ. «Vision» ֆիրմայի արտադրանքի սննդային հավելումների ցանկը: Դրանք 24-ն են: Այս ցուցակում չկան մեկ տասնյակի հասնող սննդային հավելումների անունները, որոնք մեզ առաջարկում էին «Vision»-ի երեւանյան գրասենյակներում: Միանշանակ է, որ Հայաստան ներկրվող սննդային հավելումների զգալի մասը ոչ միայն գրանցված չէ դեղգործակալությունում, այլեւ չի անցել համապատասխան լաբորատոր ստուգումներ: Հետեւաբար, անհայտ է դրանց բաղադրությունը: ՀՀ կառավարության 2001 թ. N 347 որոշման համաձայն, սննդային հավելումները պետք է գրանցվեն որպես դեղ: Իսկ դեղերի գրանցումը կատարվում է «որակի, արդյունավետության ու անվտանգության գիտականորեն հիմնավորված չափանիշների, փորձագիտական հետազոտությունների արդյունքների հիման վրա»: Դեղերի փորձաքննությունը իրականացնում է դեղգործակալությունը: Եթե սննդային հավելումները չեն անցել համապատասխան փորձաքննություն, նշանակում է վտանգված է այն օգտագործողների կյանքը: Ավելացնենք, որ սննդային հավելումները գրանցելու համար ներմուծողը յուրաքանչյուր հավելումի համար պարտավոր է վճարել 400 դոլար: Ֆինանսապես անկախ մարդիկ աշխատում են «պոդպոլնո» «Շանս 1» կազմակերպությունը հրավիրում է աշխատանքի 25-55 տարեկան ակտիվ անձանց: Բարձրագույն կրթությունը ցանկալի է…»: «Կարատ» մրջազգային կազմակերպությունը հրավիրում է աշխատանքի կիրթ եւ ինտելեկտուալ անձանց…»: «Առաջարկում եմ 500 դոլար միջին աշխատավարձով աշխատանք…»: «Առաջարկում ենք համագործակցություն միջազգային բիզնեսում, Ստամբուլում…»: «Բոնուս» միջազգային ֆիրման հրավիրում է աշխատանքի 25-60 տարեկան տարբեր մասնագիտության անձանց, բարձրագույն կրթությունը ցանկալի է…»: «Հրավիրում եմ փոխշահավետ համագործակցության…» («Գինդ», 2002թ. մարտի 15-21, ապրիլի 5-11): Հայաստանյան մամուլում զետեղված նմանատիպ հայտարարություններում յուրաքանչյուր կազմակերպություն կամ անհատ փորձում է գայթակղել ֆինանսապես դժվար կացության մեջ գտնվող գործազուրկ հայաստանցիներին: Առաջարկվում է աշխատանք արտերկրում կամ անհավատալի եւ անիրական չափերի աշխատավարձ: Վերոհիշյալ հայտարարությունները տանում են դեպի մեր երկրում գործունեություն ծավալած «Vision» international people group8221-ի գրասենյակները: Արդարադատության նախարարությունում նման կազմակերպություն երբեւէ չի գրանցվել: Հեռախոսազանգով փորձեցինք առաջարկվող աշխատանքի մասին տեղեկություն ստանալ: Աշխատակիցը խուսափեց որեւէ հարցի պատասխանել, փոխարենը հրավիրեց իրենց մոտ: Գրասենյակում մեզ ընդունեց դիստրիբյուտորը. «Եթե դուք ուզում եք լինել առողջ եւ ֆինանսապես անկախ, ապա եկել եք ճիշտ հասցեով»: Ճարտարալեզու դիստրիբյուտորը առաջարկվող աշխատանքի մասին խիստ սահմանափակ տեղեկություններ տալով՝ ավելին իմանալու համար առաջարկեց մասնակցել 2-5 օր տեւող հատուկ դասընթացի: Մենք ընդունեցինք առաջարկը՝ երկուսիս համար վճարելով 5000 դրամ: Զուգահեռաբար այցելեցինք մեկ տասնյակից ավելի գրասենյակներ: Վճարելով 25 դոլար՝ դարձանք «Vision»254-ի դիստրիբյուտորներ Հայաստանում «Vision»254-ի անվան տակ գործող տարբեր գրասենյակների աշխատակիցները չեն համագործակցում եւ հանդիպում են միայն շնորհանդեսների ժամանակ, հետեւաբար նրանց առաջարկած աշխատանքի պայմանները տարբեր են: Դասընթացները հիմնականում վճարովի են (մեր այցելած գրասենյակներից միայն երեքում էին անվճար): Դասընթացի արժեքը 1000-2500 դրամ է: «Vision»-ի դիստրիբյուտորը դասընթացի ժամանակ ներկայացնում է ընկերության պատմությունը, բացատրում մարքեթինգային ծրագրի էությունը, ծանոթացնում «Vision»-ի ապրանքատեսականուն: Դրանք բազմազան են՝ սննդի կենսաբանական հավելումներ, կոսմետիկա, բուժիչ գոտիներ եւ այլն: Հինգ օրվա ընթացքում այս ամենը լավ յուրացնելուց եւ քննություն հանձնելուց հետո վճարելով 25 դոլար՝ կնքեցինք եռակողմ պայմանագիր՝ «Vision»-ի, աշխատանքի ընդունվողի եւ նրան սովորեցնող դիստրիբյուտորի՝ ինֆորմացիոն հովանավորի միջեւ: Ըստ պայմանագրի, մենք կարող էինք անվճար մասնակցել դիստրիբյուտորների հետագա դասընթացներին, ստանալ համապատասխան գրականություն եւ այլ արտոնություններ, բայց ամենակարեւորը՝ ձեռք բերել «Vision»-ի ապրանքատեսականին 40% զեղչով: Պայմանագրերի արժեքները տարբեր են՝ 1, 25, 26 կամ 30 դոլար: Ըստ «Vision»-ի դիստրիբյուտոր Շուշան Սարգսյանի՝ «Պայմանագրի իսկական արժեքը 25 դոլար է, 1 դոլար արժողությամբ պայմանագիր կնքողը չի կարող օգտվել իսկական պայմանագրի տված արտոնություններից»: Այսպիսով, երկամսյա հետաքննության ընթացքում Երեւանում մենք հայտնաբերեցինք «Vision»-ի կամ դրա անվան տակ գործող տասնյակ գրասենյակներ: Պարզեցինք նաեւ դասընթացների եւ պայմանագրերի արժեքները: Կիեւյան 11 2.500 $25 Լենինգրադյան 44 2.500 $25 Սայաթ-Նովա 27 2.500 $25 Աբովյան 66 2.500 $25 Ա.Ավետիսյան 2 1.500 $25 Բաղրամյան 30 1.500 $1 Վարդանանց 5ա 1.500 $25 Կասյան 3 1.000 $30 Աբովյան 29 անվճար $25 Եղբայրության 16 անվճար $26 Սարյան 33 անվճար $1 Սովորաբար պայմանագիրը կնքվում է մի քանի դիստրիբյուտորների ներկայությամբ: Ինֆորմացիոն հովանավորն ու «նորաթուխ» դիստրիբյուտորը ձեռքները դնում են «սուրբ գրքի»՝ պայմանագրի վրա, մեկ ուրիշ դիստրիբյուտոր ստանձնում է «խոստովանահոր» դերը: Այս արարողության ընթացքում ապագա դիստրիբյուտորը պարտավորվում է օգտագործել 254254«Vision»-ի ապրանքատեսակներից գոնե մեկը, խոստանում է չխախտել ընկերության կանոնները եւ այլն: Այս քննաշրջանի ավարտը ամրագրվում է նորեկին դիստրիբյուտորների շարքը համալրելու մասին որոշման հայտարարությամբ: Հետո տրվում են «Vision»-ի աշխատակցի կրծքանշանը, սկսնակների համար նախատեսված գրքեր եւ պատճենահանված այլ գրականություն: Ստորագրելով պայմանագիրը՝ դիստրիբյուտորը պարտավորվում է ենթարկվել դրան կցված 29 կետանոց պահանջներին: Ըստ Շուշան Սարգսյանի՝ պայմանագիրը, գրականությունը եւ ապրանքները Հայաստանում գործող գրասենյակները ստանում են Մոսկվայից, մինչդեռ պայմանագրում նշված է ուրիշ հասցե՝ 24Ո, ԸՐւՌՎպՊցր հՑՐՌՑ, նվչՏՎՌ, 2411 ծՌՍՏրՌ255, ԽՌտՐ: «Չի կարելի շատ ինֆորմացիա տալ, երկար-բարակ պատմել, թե ոնց պետք է աշխատեն, ոնց գումար ստանան։ Պետք չի երբեք սպառիչ պատասխան տալ, հարկավոր է ինտրիգայի ենթարկել»,- ասում է Շ. Սարգսյանը։ «Ինտրիգայի ենթարկելուց» հետո ոմանք փորձում են քիչ թե շատ անկեղծ լինել ու տեղեկացնում են, որ դասընթացներին հաջորդում է պայմանագիր կնքելը։ Պատահում են նաեւ դեպքեր, երբ շատ դիստրիբյուտորներ չեն ասում այդ մասին եւ արդյունքում՝ դիմողի հետ ընդհարման առիթ ստեղծում։ «Էս ծանր վիճակում մի կերպ պարտք եմ արել 2500 դրամ, աղջկաս դասընթացների ուղարկել։ Հիմա էլ ասում եք՝ 25 դոլար ա պետք։ Ես որտեղի՞ց տամ։ Ինչի՞ սկզբից չեք ասել, որ էրեխես իմանար իր անելիքը։ Մարդու փաստի առաջ եք կանգնացնում։ Արդյունքում նենց ստացվեց, որ 2500 դրամը կորավ»,- բողոքում էր դասընթացն անցած աղջիկներից մեկի մայրը։ Աշխատում ենք «պոդպոլնո» Ինչպես արդեն նշեցինք «Vision» international people group-ը Հայաստանում չունի ներկայացուցչություն, սակայն դա ամենեւին չի խանգարում գործող գրասենյակներին հանդես գալու նրա անունից եւ իրացնելու «Vision»-ի ապրանքատեսականին: Իսկ ապրանքատեսականին հակասթրեսային, վերականգնողական հատկություն ունեցող հաբեր են (սննդի կենսաբանական հավելումներ), հակաճառագայթային քարտեր, մաշկը սնուցող քսուքներ եւ այլն: «Vision»-ի արտադրանքը պետք է որ վաճառվեր դեղատներում, բայց քանի որ ինքնարժեքն ու ճանապարհածախսն արդեն իսկ մեծ գումար են կազմում, եթե դեղատուն մտնեն, ապա էլ ավելի թանկ գին կունենան եւ ժողովուրդը դրանք օգտագործելու հնարավորություն չի ունենա»,- մեկնաբանում է Շ. Սարգսյանը: Դրա համար «Vision»-ն իր ապրանքաշրջանառությունը կազմակերպում է ցանցային մարքեթինգի միջոցով: «Vision»-ի մարքեթինգային ծրագիրը դիստրիբյուտորին առաջարկում է եկամուտ ստանալու 2 ճանապարհ՝ ապրանքաշրջանառություն հաճախորդների շրջանում. եկամուտ է ստացվում «Vision»-ի ընձեռած 40% զեղչի հնարավորության եւ դիստրիբյուտորների սեփական ցանցի ստեղծման հաշվին: Խմբի անդամների վաճառած ապրանքներից որոշակի տոկոս հասնում է խմբի ղեկավարին՝ ցանցի ինֆորմացիոն հովանավորին: Երեւանում գործող 10-ից ավելի գրասենյակների առկայության դեպքում անգամ քաղաքում չենք հանդիպում «Vision»-ը ներկայացնող ցուցանակներ: Հաճախ գրասենյակն իր գոյությունը թաքցնում է դիագնոստիկ կենտրոնների անվան տակ: Օրինակ՝ ըստ Սայաթ-Նովա 27 հասցեում գտնվող գրասենյակի տնօրեն Յուրի Աղեկյանի (նախկին ԱԱՆ աշխատակից), «Vision»-ը կապ չունի դիագնոստիկայի հետ, ուղղակի այն վարձակալել է կենտրոնին կից տարածքը: Չնայած կապ չունի, բայց ամեն դեպքում «Vision»-ն աշխատում է դիագնոստիկ կենտրոնի հետ, դիստրիբյուտորները հիվանդներին առաջնորդում են այստեղ ստուգման, հետո առաջարկում են բուժվել՝ օգտագործելով «Vision»-ի տեսականին: Հիվանդին դարձնում են պոտենցիալ դիստրիբյուտոր՝ առաջարկելով պայմանագիր կնքել, որպեսզի իրեն անհրաժեշտ ապրանքատեսականին ձեռք բերի 40% զեղչով: Այսպես էլ ընդլայնում են դիսրիբյուտորական ցանցը: «Vision»-ի դիստրիբյուտորներն ունեն իրավունքների եւ պարտականությունների մասին էթիկայի կոդեքս: Դրա վեցերորդ կետով բոլոր դիստրիբյուտորները պարտավոր են հետեւել պայմանագրին կից պահանջներին: Պահանջների 26-րդ կետում նշված է, որ դիստրիբյուտորների գործունեությունը պետք է ծավալվի տվյալ երկրի օրենքներին համապատասխան, որ դիստրիբյուտորը պարտավոր է աշխատել՝ հետեւելով տվյալ երկրի իրավական, սոցիալական եւ հարկային նորմերին: «Մենք աշխատում ենք «պոդպոլնի», բայց ունենք գրանցում ՀՀ առողջապահության նախարարությունում»,- ասում է «Vision»-ը ներկայացնող դիստրիբյուտոր Շուշան Սարգսյանը: Մեր զրույցներից մեկի ընթացքում նա խոստովանեց, որ «իրենք աշխատում են անլեգալ, իսկ հարկայինի հետ կապված խնդիրները լուծում է Յ. Աղեկյանը: Ըստ ընկերության Էթիկայի կոդեքսի 17-րդ կետի, եթե դիստրիբյուտորը չի ենթարկվում պայմանագրին կից պահանջներին, ընկերությունը կամ ժամանակավորապես է դադարեցնում նրա գործունեությունը, կամ պայմանագիրը համարում է չեղյալ: 8220«Vision» ֆիրման արտադրում է նաեւ կոսմետիկա, հակաճառագայթային քարտեր, ջինսեր, գոտիներ եւ այլն: Այս ամենը նույնպես վաճառվում է այդ գրասենյակներում: Բնականաբար, դրանք նույնպես որեւէ խանութում չես հանդիպի: Ի տարբերություն Շ. Սարգսյանի, «Vision»-ի մյուս դիստրիբյուտորները պնդում են, որ ամեն ինչ օրինական է: Դրանք իրականում չեն կարող լինել օրինական: Այդ գրասենյակներից ոչ մեկը հանդես չի գալիս որպես «Vision»-ի ներկայացուցիչ: Օրինակ՝ Սայաթ-Նովա 27 հասցեում գտնվող գրասենյակի բոլոր խնդիրները լուծում է դիագնոստիկ կենտրոնի տնօրեն Յուրի Աղեկյանը: Մեր հարցին, թե ինչու «Vision»-ի ցուցանակը չեն փակցնում գրասենյակի դռանը, Յ.Աղեկյանը պատասխանեց. «Եթե «Vision»-ը Հայաստանում ունենա ներկայացուցչություն, ոչ թե անդամներ, կարող է եւ փակցնել: Հայաստանում «Vision»-ը որպես կազմակերպություն գոյություն չունի: Բայց հարկայինը գիտի, որ այստեղ գործում են «Vision»-ի անդամները, ձեր կարծիքով չգիտի՞: Այստեղ աշխատում են որպես անհատ ձեռներեցներ»: Ըստ Շ. Սարգսյանի, դիագնոստիկ կենտրոնը ոչ մի կապ չունի «Vision»-ի հետ, մինչդեռ նույն գրասենյակի մյուս դիստրիբյուտորների ասելով՝ հենց «Vision»-ն է տրամադրում դիագնոստիկ սարքը: Իսկ կենտրոնի բժիշկ Գրետա Գոլովլյովան նշեց, որ սարքն իր սեփականությունն է: Ակնհայտ է, որ աշխատակիցներն իրարամերժ տեղեկություններ են տալիս: Այս շաբաթվա «Գինդում» հայտնվել էին «Vision»-ի նոր գրասենյակների հասցեներ: Հարյուրավոր մարդիկ ընդգրկված են մի բիզնեսում, որը ղեկավարվում է հայտնի «անհայտ» մարդկանց կողմից: Հայաստանում բոլոր ոլորտները զարգանում են հավասարազոր: ԱՐՓԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԱՂԱՎՆԻ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ, ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Հետաքննող լրագրողների ընկերակցություն, www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել