Լրահոս
Օրվա լրահոսը

Քննական գրավորները՝ պետական գաղտնիք

Հունիս 22,2002 00:00

Քննական գրավորները՝ պետական գաղտնիք ԿԳ նախարար Լ. Մկրտչյանը օրերս հայտարարեց, թե միջոցներ է ձեռնարկելու՝ բուհական առաջիկա քննություններում անաչառություն ապահովելու եւ կաշառակերությունը նվազեցնելու համար։ Բայց նախարարը եթե իսկապես ուզում է իր ասածի ուղղությամբ որեւէ լուրջ բան անել, ապա դա անհնար չէ։ Պարզապես ազնվություն ու կամք է պետք եւ քաջություն՝ վերեւների ու շրջապատի ճնշումներին դիմագրավելու համար։ Ահա թե ինչ պիտի նա անի։ 1. Պետք է բոլոր քննությունների անցկացման եւ գրավորների ստուգման ընթացքը տեսախցիկներով գրանցվի եւ ուղղակի ցուցադրվի ծնողների ու ցանկացած հանդիսատեսի համար՝ հատուկ հեռուստապաստառներով, որոնք տեղադրված լինեն այն շենքերի բակերում, որտեղ քննություններն են։ Այդպիսով խիստ կբարդանա քննության ընթացքում դիմորդներին մոտենալ172օգնելը, գրավորների տետրերը փոխելը, դրանցում միջամտություն անելը։ ՊԵտք է նաեւ հեռարձակվի հանձնաժողովի նախագահին դիմորդների մոտենալու, հարց տալու եւ պատասխան ստանալու ընթացքը, որպեսզի նախագահը հուշող պատասխաններ չտա։ Կմնա միայն ծածկաթերթիկ հասցնելու եղանակը, որի դեմ պայքարելու համար պետք է մեծացնել ցուցադրող տեսախցիկների եւ ցուցապաստառների թիվը, քննության ընթացքում դիմորդներին արգելել դահլիճից դուրս գալը։ Իսկ զուգարանը պետք է տեղադրել այնպես, որ միակ մուտքը լինի ուղղակի քննասենյակից (դահլիճից)։ 2. Պետք է ամեն մի քննությունից առավելագույն բարձր գնահատական ստացած անխտիր բոլոր գրավորները՝ ամբողջի 20%172ը, քսերոպատճեն անել եւ մի հատուկ սրահում պատերին փակցնել, որպեսզի ցանկացած ծնող, դիտորդ, լրագրող, հանդիսատես կարողանա ազատորեն դիտել, զննել, տնտղել եւ համոզվել, որ դրանցում ստուգողները միջամտություն չեն արել եւ ճիշտ են ստուգել՝ առանց սխալները չնկատելու տալու։ 3. Պետք է ապահովել գրավորները նույն օրն իսկ ստուգել172վերջացնելը եւ արդյունքները մինչեւ երեկոյան ժամը 11-ը հայտնելը, որպեսզի դժվարանա քննությունից հետո գրավոր փոխելը։ Դրա համար ընդամենը պետք է մեծացնել գրավոր ստուգողների թիվը։ 4. Պետք է գաղտնազերծել համակարգչային կենտրոնի կողմից վարվող վիճակագրությունը, բոլորին մատչելի դարձնել ամեն օրվա բոլոր տվյալները, որպեսզի ցանկացած ոք հնարավորություն ունենա դրանք ստուգելու եւ համոզվելու, որ կենտրոնում նույնպես խարդախություններ չեն արվում։ Ահա թափանցիկություն ապահովող այս պարզ, դյուրին, ոչ այնքան ծախսատար միջոցները բոլորին կհամոզեն172կապացուցեն, որ ընդունելության գրավոր քննությունները հիմնականում արդար են։ Ճիշտ է, էլի գործարքներ կլինեն, զեղծարարության այլ ուղիներ կհայտնաբերվեն, որոնք, սակայն, որակ չեն կազմի։Այլապես, քննություների ընթացքի որոշ կողմեր եւ հատկապես բարձրագույն գնահատականներով չբողոքարկված գրավորները հույժ գաղտնի պահելը հաստատում է միայն մի բան. պետական բուհերի ընդունելության քննությունների ընթացքում ահավոր չափերի խարդախություններ են տեղի ունենում, որոնք պարտակում են դրանց կազմակերպիչները եւ երկրի ղեկավարները, քանի որ իրենք էլ են օգտվում դրանցից։ Ճիշտ է, եթե նախարարը (իհարկե, վարչապետի եւ հանրապետության նախագահի համաձայնությամբ եւ աջակցությամբ) իրականացնի վերոհիշյալ միջոցառումները, ապա քննությունների փորձ ունեցողներից շատ քչերը կհամաձայնեն այդ պայմաններում աշխատել, այն էլ՝ միայն բարձր աշխատավարձի պայմանով։ ԼՈՒՍԻՆԵ ԱՍԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել