Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՍ ՏՈՒՆՆ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ՞ՆՆ Է

Հունիս 22,2002 00:00
zareh sargsyan

Մինչ Ճամբարակից Երեւան տեղափոխվելն ու այստեղ պաշտոններ զբաղեցնելը, Զարեհ Սարգսյանը եղել է Կրասնոսելսկի շրջանի գործկոմի նախագահ։ Սակայն 1996թ. փետրվար ամսին վերջինս ազատվել է այդ աշխատանքից եւ նույն թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին նշանակվել է ՀՀ սոցիալական ապահովության նախարարությանն առընթեր կենսաթոշակային վարչության պետ։

1997թ. վերջին հիշյալ վարչությունն առանձնացվեց նախարարությունից, դարձավ առանձին կառույց ու վերանվանվեց որպես կենսաթոշակային հիմնադրամ։ Պետը դարձյալ Զարեհ Սարգսյանն էր, որն այդ պաշտոնում շարունակեց մնալ մինչեւ 2000թ. սեպտեմբեր ամիսը։ Այնուհետեւ վերջինս նշանակվեց ՀՀ պետական գնումների գործակալության տնօրենի պաշտոնում։ Սակայն մեկ տարի անց նրան հեռացրեց Անդրանիկ Մարգարյանը եւ փոխարենը այդ պաշտոնում նշանակեց մեկ այլ ՀՀԿ-ականի՝ Գագիկ Խաչատրյանին։

Այժմ Զ. Սարգսյանը գործազուրկ է, սակայն դա ավելի շատ պարտադրված «պարապուրդ» է։ Ըստ մեր տեղեկությունների, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նրան աշխատանքից հեռացրել է այն պատճառով, որ Զ. Սարգսյանի դեմ համապատասխան մարմինները քրեական գործ հարուցելու փաստեր էին ներկայացրել։

Սակայն ՀՀԿ նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, որը բավական մտերիմ հարաբերություններ ունի կենսաթոշակային հիմնադրամի նախկին պետի հետ, դա կանխելու համար նրան հեռացրել է աշխատանքից այնքան ժամանակով, մինչեւ այդ կրքերը հանդարտվեն։ Բանն այն է, որ կենսաթոշակային վարչության, այնուհետեւ կենսաթոշակային հիմնադրամի նախկին պետն այդ տարիներին բավական «անփույթ» է աշխատել, որի խախտումներին նաեւ ԱԺ վերահսկիչ պալատն է անդրադարձել իր 2001թ. հաշվետվության մեջ։ Ըստ հավաստի աղբյուրների, այդ հիմնադրամում ստուգումներ անցկացնելու հանձնարարականը ներկայացրել է վարչապետ Վազգեն Սարգսյանը, որը եւ դասվել է նրա հանձնարարականների առաջին շարքերում։

Իր դղյակի հիմնական շինարարական աշխատանքները Զարեհ Սարգսյանը սկսել է 1998թ.։ Իսկ պետական գնումների գործակալության տնօրեն, ըստ լուրերի, դարձել է բացառապես Ալեքսան Հարությունյանի շնորհիվ, որի մասին, ի դեպ, Զ. Սարգսյանն իր մտերիմների շրջապատում չի թաքցնում։ Վերջինս անընդհատ կրկնում է. «Քանի Ալիկը կա, ես կլինեմ»։

Իսկ կենսաթոշակների հիմնադրամում աշխատած տարիների ընթացքում կատարած չարաշահումներն այդպես էլ մինչեւ օրս մնացել են «չբացահայտված» թերեւս այն պատճառով, որ նրան սատարում է թե՛ անձամբ վարչապետը եւ թե՛ Ալեքսան Հարությունյանը։ Եվ հետո էլ տեղի-անտեղի ով հասցնում բղավում է, թե ինչու թոշակառուներն իրենց թոշակները չէին ստանում, երբ հատկացումներն արվում էին ժամանակին։

Ահա թե ինչու. Զարեհ Սարգսյանը թոշակառուների թոշակների հաշվին Կրասնոսելսկից տեղափոխվում էր Երեւան եւ այստեղ դղյակ էր կառուցում, որտեղ եւ ապրում է մինչ օրս։

ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Հ. Գ. Ի դեպ, Զարեհ Սարգսյանը մեծ ցանկություն ուներ, եւ ունի, ձեռք գցել եւս մեկ մեծ «պատառ»՝ անտառտնտեսությունը, ինչը, սակայն, նրան մինչ օրս չի հաջողվում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930