Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՈԼՈՐՆ ԻՐԱՐ ՇԱՏ

Հունիս 22,2002 00:00

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՈԼՈՐՆ ԻՐԱՐ ՇԱՏ ԼԱՎ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՆ» Հարցազրույց ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վահե Գաբրիելյանի հետ ֊Նախագահը իմփիչմենթի հարցը բարձրացնող պատգամավորների վարքը խորհրդարանում որակեց որպես խուլիգանություն, իսկ խուլիգանություն չէ՞ր, արդյոք, Լեւոն Սարգսյանի՝ «Ալրաղացի Լյովիկի» պահվածքը, որ բռունցքներով հարձակվեց Արամայիս Բարսեղյանի վրա։ ֊ Չեմ պատրաստվում արդարացնել այդ պահվածքը, իհարկե, ընդունելի չեն ո՛չ հայհոյանքները, ո՛չ էլ ուժի գործադրումը։ Այնուհանդերձ, եթե նման վարքն էթիկայի հարց է եւ բացառություն չէ նաեւ մեր ԱԺ-ի պարագայում, ապա ամբիոն գրավելն ու պատգամավորներին՝ իրենց պարտականությունները կատարել խանգարելը խոչընդոտում է երկրի օրենսդիր մարմնի նորմալ գործունեությանը։ Վիճարկելի չէ, որ դա արդեն շատ ավելի լուրջ արարք է։ 172 Եվ այդ պատճառո՞վ նախագահը սպառնաց, որ միջոցներ կձեռնարկի, պատկերավոր կերպով՝ «ականջներից բռնած կտանի բաժին»։ 172 Ռոբերտ Քոչարյանը ոչ թե սպառնաց, այլ զգուշացրեց, որ կարգուկանոնը չվերականգնվելու դեպքում պարտադրված կլինի միջամտել։ Կարծում եմ, որ այդ անհեռանկար շոուն ձեռնարկողները կսթափվեն, ու բանը չի հասնի օրենքով սահմանված միջամտության, ինչի իրավունքը, Սահմանադրության համաձայն, նախագահն ունի՝ որպես օրենսդիր, գործադիր ու դատական իշխանությունների բնականոն գործունեությունն ապահովող։ 172 Բայց դա պարզապես շոու չէր, այլ՝ նախագահի պաշտոնանկության լուրջ սպառնալիք։ 172 Վստահ եմ, որ պատասխանատվության ավելի մեծ զգացում եւ օրենքների ու ժողովրդի նկատմամբ ավելի շատ հարգանք ունեցող անձինք նման բան չէին ձեռնարկի։ Որ նախագահի պաշտոնանկության որեւէ հիմք չկա, որ պաշտոնանկության հարց այս ձեւով չի կարող բարձրացվել, որ ժամանակավոր հանձնաժողովի իրավասությունները թույլ չեն տալիս նման հարց բարձրացնել՝ արդեն շատերն են նշել, ես այդ փաստարկները չեմ կրկնի։ 172 Ուզում եք ասել Ռոբերտ Քոչարյանը չի՞ թերացել երկրի անվտանգությունն ապահովելու իր պարտականության մեջ։ 172 Իրադրությունը, որ ստեղծվել էր հոկտեմբերի 27֊ից հետո, իսկապես սպառնում էր երկրի անվտանգությանը, ներքին կայունությանը, պետական ինստիտուտների լիարժեք գործունեությանը։ Հավանաբար, պետք է ժամանակ անցնի, որ այսօր Քոչարյանին մեղադրողները քաջություն ունենան ընդունել այն հսկայական եւ հաջողված ջանքերը, որ նախագահն, ի հեճուկս շատ խանգարողների, գործադրեց երկրում կայունությունը, պետական կառավարման մարմինների գործունեությունը, երկրի արտաքին վարկանիշն ու քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար։ Ժամանակը, վստահ եմ, ամեն ինչ իր տեղը կդնի, կպարզի շատերի նկարագիրն ու դերակատարությունը։ ֊ Այսօր թերեւս փարատված չեն «Հոկտեմբերի 27»-ի կազմակերպիչների մասին կասկածները, մեղադրում են ե՛ւ Քոչարյանին, ե՛ւ նրա խորհրդական Ալեքսան Հարությունյանին։ Փոխանակ մեղադրանքները հիմնավորված մերժվեն կամ ընդունվեն, հալածանք սկսվեց իր կասկածները բացահայտորեն արտահայտած Մուշեղ Սաղաթելյանի նկատմամբ։ ֊ Մամուլի քարտուղարի պարտավորությունները կատարելիս, դժբախտաբար, ստիպված ես լինում հաճախ պատասխանել անիմաստ հարցերի, անհեթեթ մեղադրանքների, որոնք հերքելն արդեն իսկ նշանակում է ենթարկվել ուրիշի կողմից քեզ պարտադրվել փորձող կանոնների։ Ես չեմ անի դա։ Այդ մեղադրանքները տրամաբանության ու բարոյականության հետ աղերսներ չունեն, դրանց նպատակը վիրավորանքն է, զրպարտությունը, կեղտոտ խաղը։ Հայտնի է, որ անբարոյական անձանց հետ վիճելը պատիվ չի բերում, բացի այդ, երբ մարդիկ անցնում են անձնական վիրավորանքների՝ դա արդեն իսկ անկարողության դրսեւորում է։ Կցանկանայի ասել ուրիշ երկու բան։ Առաջինը՝ ընդունելի չեմ համարում, ու ինձ խիստ տխրեցնում են այն ատելությունը, թշնամանքն ու հուսահատ կատաղությունը, որ որդեգրել են որոշ գործիչներ ու լրագրողներ։ Ինչի կհանգեցնի դա՝ չեմ կարող ասել, բայց որ ոչ առողջ մթնոլորտի՝ հաստատ է։ Լավատեսորեն հուսով եմ միայն, որ ընդդիմության նախընտրական այս կեղծ մեկնարկի շնորհիվ, այդ չարության ու մաղձի պաշարը շուտ կսպառվի եւ ընտրությունների կգնանք ավելի հանդուրժողական մթնոլորտում։ Երկրորդը. Մուշեղ Սաղաթելյանի մասով, քանի որ չեմ հետեւում, թե դատարանի վճիռն օրենքով ուժի մեջ մտել է, թե ոչ, որակումներից զերծ կմնամ ու կասեմ հետեւյալը։ Պարզ քրեական գործի շուրջ այսքան աղմուկ բարձրացնողների բոլոր փաստարկներն ի չիք են դառնում, երբ հիշեցնում ես, որ Մուշեղ Սաղաթելյանն իր «բացահայտիչ» հայտարարությունն արել է միայն իր նկատմամբ քրեական գործ հարուցելուց հետո, պարզ եւ հասկանալի հաշվարկով։ Իրադարձությունների նշածս հաջորդականությունը համառորեն անտեսել փորձող լրագրողների եւ լրատվամիջոցների համար մեկ անգամ էլ կրկնեմ՝ հետո։ Մնացած խոսքերն ավելորդ են եւ Հայաստանում էլ բոլորն իրար շատ լավ են ճանաչում։ 172 Մեղադրանքները հիմնվում են ոչ միայն Սաղաթելյանի պնդումների, այլ իրադարձությունների վերլուծության, դատարանում ամբաստանյալների վարքի, մահապատժի վերացման նախագահական խոստման վրա։ 172 Ամեն մեկի վերլուծության տրամաբանության պատասխանատվությունը թողնեմ իր խղճին ու խոսեմ մահապատժի մասին։ Մահապատժի վերացման պարտավորության տակ ստորագրել է ոչ միայն նախագահ Քոչարյանը, այլ խորհրդարանական բոլոր ուժերի ղեկավարները։ Հո չե՞նք կարող ասել, թե նրանցից ոչ մեկը չէր գիտակցում, թե ինչ էր անում։ Սակայն ինձ, որպես մարդու, հուզում է ուրիշ հարց՝ մահապատժի հարցում մտավորականների, եկեղեցու, իրավապաշտպանների դիրքորոշումը։ Զարմանալի է, որ նրանք հանդես չեն գալիս այս հարցով, չեն դատապարտում այն՝ որպես պետական մակարդակով սպանություն, հանդես չեն գալիս համամարդկային, քրիստոնեական արժեքների, մարդու իրավունքների պաշտպանության դիրքերից։ Կարծում եմ, դա պատեհապաշտական կեցվածք է։ Կարծում եմ, մահապատժի հարցը լակմուսի թուղթ է իրավապաշտպան կազմակերպությունների համար։ Մարդու հիմնական ու անօտարելի իրավունքի՝ կյանքի իրավունքի հարցում կեցվածքով կարելի է հանգիստ որոշել, թե որ կազմակերպության կամ անհատի իրական նպատակը որն է։ – Կա նաեւ ժողովրդի կարծիքը, որը միանշանակ է՝ «27»172ի կատարողներին՝ միայն մահապատիժ։ ֊ Ժողովրդի կարծիքը մի քանի բարձր խոսողների կարծիք չէ։ Ո՞վ է առանձին172առանձին հարցրել ժողովրդին կամ լայն ընդգրկմամբ, ասել է թե՝ ավելի հավաստի հարցում իրականացրել այդ կարծիքը պարզելու համար։ Ես հրաժարվում եմ հավատալ, որ մեր ժողովուրդը ծարավ է արյան կամ դավանում է աշխարհի առաջադեմ մասից տարբեր արժեքներ։ ֊ Դուք մահապատժին դեմ եք արտահայտվում եւ Ձեր տեսակետը չպաշտպանած կազմակերպություններին պատեհապաշտ անվանեցիք՝ նկատի ունենալով, հավանաբար, որ նրանք քաղաքական նպատակներ են հետապնդում։ Ռոբերտ Քոչարյանը հայտնել է մահապատժի վերաբերյալ իր կարծիքը, Ձերը դրանո՞վ չի պայմանավորված։ ֊ Մահապատժի դեմ ես հրապարակավ հանդես եմ եկել դեռեւս 1989172ին, «Մունետիկ» թերթում։ Խորհրդահայ մամուլում նման տեսակետ ներկայացնող առաջիններից մեկն եմ եղել ու կարծիքս չեմ փոխել։ 172 Ինչո՞ւ պրն Քոչարյանը չի կատարել իր նախընտրական խոստումները, չի կատարել եւ պատրաստվում է կրկին առաջադրվել։ ֊ Կարծում եմ՝ ավելի հարմար առիթ կլինի մանրամասն անդրադառնալու 1998172ից ի վեր Ռոբերտ Քոչարյանի գործունեությանը։ Սակայն կան բաներ, որոնք ակնհայտ են. Ղարաբաղի հարցում մեզ հաջողվեց պահպանել մեր դիրքորոշումը, բանակցային դաշտում մեր դիրքերն ավելի վատ չեն, քան մինչեւ 1998172ը, ակտիվ համագործակցում ենք տարբեր երկրների, միջազգային կառույցների հետ, ակնհայտ դարձավ, թե որքան սին են Հայաստանի «մեկուսացվածության» մասին չարախինդ պնդումները, Հայաստանը դարձավ ԵԽ անդամ, ընդհուպ մոտեցավ Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամակցությանը, ընտրվեց ՄԱԿ172֊ի մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ, երկրում, հատկապես անցյալ տարի, գրանցվեց տպավորիչ տնտեսական աճ, ստեղծվեցին տասնյակ հազարավոր նոր աշխատատեղեր, վերագործարկվեցին գործարաններ, որոնք նախկինում անհույս էին համարվել ու թալանվել, դադարեցվեց չնչին գներով, առանց պարտավորությունների, հսկայական գործարաններ մասնավորեցնելու պրակտիկան, այժմ գործարանը կարող է վաճառվել ոչ թանկ, սակայն ներդրումային հստակ պարտավորություններով, աշխատանքի կոնկրետ ծրագրերով։ Հսկայածավալ շինարարություն իրականացվեց աղետի գոտում, մարդկանց վերադարձավ հույսը։ Ես այնպես եմ կարծում, որ եթե այս թվարկածս գործերը չլինեին էլ, միայն աղետի գոտու վերականգնման արդյունքներն արդեն շատ բան արժեն ու երբեք չեն մոռացվելու։ Սակայն արված գործերը սրանցով չեն սահմանափակվում։ Տեսնում ենք, թե նախագահն ինչպես է աջակցում մարզական աշխարհին, մշակույթին։ Մշակութային կյանքի աշխուժացումն անժխտելի է։ Ես չեմ ցանկանում համեմատություններ անել, սակայն թող որեւէ մեկը հիշի, թե մեկ էլ երբ էին վերանորոգվել, թարմացվել, վերակառուցվել, ժամանակակից սարքերով հագեցվել այս քանակի մշակութային օջախներ։ Փորձենք հիշել, թե Երեւանում այս ծավալի բարենորոգում երբ էր արվել, այսքան գումար երբ էր ծախսվել Հայաստանի ճանապարհների կառուցման ու վերանորոգման վրա։ Գուցե մենք վատ ենք աշխատում ու կատարված լավը ըստ արժանվույն չենք կարողանում ներկայացնել, սակայն ով ցանկանում է տեսնել՝ կտեսնի։ 172 «Ա1+»172ը չփակեիք, ժողովուրդն ավելի շատ բան կտեսներ, եւ երկրորդ՝ այն, որ Երեւանը լցվում է անճաշակ կառույցներով, որ երեւանցիները զրկվել են այգիներից, նո՞ւյնպես բարեկարգում է համարվում։ 172 «Ա1+»172ի հարցին ես պատասխանել եմ՝ դա իրավական հարթության հարց է, թող վճռվի դատարանում։ Կարծում եմ, դա նաեւ շատ լավ հասկանում են այն ուժերը, որ այս դեպքը պատեհ առիթ համարեցին իրենց մասին հիշեցնելու համար, հետո շատ արագ մոռացան, թե ինչ պատրվակով էին հավաքվել, եւ խոսեցին իրենց իրական փորացավից՝ իշխանափոխությունից։ Թե իրականում միտինգ անողներին որքան էր հուզում «Ա1+»172ի ճակատագիրը՝ պարզ դարձավ շատ շուտով։ Սակայն դա ուրիշ հարց է, խոսքը հիմա դրա մասին չէ։ Երեւանի հարցը քիչ ավելի բարդ է։ Նախագահը գիտակցում է, որ ճարտարապետությունը պահպանողական բնագավառ է, նորամուծությունները դժվար են ընդունվում։ Շատ նորություններ սկզբում թվում են անընդունելի, հետո դառնում են համայնապատկերի անբաժանելի մասը։ Նախագահը հավանություն է տվել Երեւանի կենտրոնը կառուցապատելու՝ գլխավոր ճարտարապետի մի քանի խոշոր ծրագրերին ու նրան վստահել է դրանց իրականացումը։ Պարզ է սակայն, որ երկրի նախագահը չի կարող ու չպետք է զբաղվի քաղաքաշինության կոնկրետ որոշումներով կամ հողհատկացումներով։ Կան դրա համար պատասխանատու քաղաքային իշխանություններ։ Ծառերը, սակայն, չպետք է կտրվեն, այգիները պետք է պահպանվեն։ Ես կարծում եմ, որ ճիշտ կլիներ օրենքով սահմանել կանաչ տարածքների սահմանները, որից հետո տարբեր մակարդակներով ինքնագործունեությունը կբացառվեր։ Հարցազրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել