Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՍ ԵՄ ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԸ

Հունիս 18,2002 00:00

ԵՍ ԵՄ ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԸ Հունիսի 17172ը Պարույր Սեւակի մահվան օրն է Ինձ թույլ տվեք, վերջին անգամ, Խիզախի պես հպարտ զգալ Հնարավոր իմ պարտությամբ… Պարույր Սեւակ Պարույր Սեւակի առեղծվածային-ողբերգական մահվանից ի վեր՝ շուրջ 30 տարի, հավաքել եմ բանաստեղծի հետ առնչություն ունեցող անձանց վկայությունները, արխիվային նյութերը, ավտովթարի ականատեսների եւ այդ քրեական գործը վարողների կարծիքները եւ գրել եմ «Ես եմ Պարույր Սեւակը» վարքագրական վեպը, որտեղ ներկայացրել եմ բռնակալ ժամանակը՝ իր քաղաքական եւ գրական բիրտ իշխանավորներով, որոնք գաղափարական հաստ պատեր դրեցին ազգային անկախության եւ ազատության պատգամախոս բանաստեղծի առաջ եւ դրանց բաց ճակատով խփվելով՝ սպանվեց Պարույր Սեւակը։ Թերթի ընթերցողներին եմ ներկայացնում անտիպ վեպից մի հատված։ Հովհաննես Մելքոնյան «…Սկզբում տարածեցին, թե «Եղիցի լույս»172ի տպաքանակի վաճառքի հանումը «Հայաստան» հրատարակչությունից է կախված։ Թանձր ծխածածկույթում անտեսանելի մնացին «Եղիցի լույս»-ի դեմ գործող անձինք ու կազմակերպությունները։ Պարույր Սեւակի նորօրյա պաշտպանները երբեւիցե իրենց հարց տվե՞լ են, թե այդ երկամյա պայքարում ինչ էին անում Գրողների միությունը, գրչակից նշանավոր բանաստեղծներն ու գրողները, նրանք ինչո՞ւ իրենց ձայնը չէին բարձրացնում, զորավիգ դառնում հանճարեղ պոետին։ Ավելին, մեզ հայտնի է առանձին պոետների անբարյացակամ վարքագիծն ու նախանձաքինությունը, նրանց գործողությունները գիրքը վարկաբեկելու ուղղությամբ»։ Այս վկայությունը գրված եւ հրապարակված է 1992 թվականին, իհարկե պրոֆեսոր Խիկար Բարսեղյանը՝ Պարույր Սեւակի անձի եւ նրա «Եղիցի լույս» գրքի դեմ կազմակերպված պետական172կուսակցական հանցագործության մասնակիցներից մեկը, գուցե գլխավորներից մեկը լինելով՝ ինչպես այս, այնպես էլ այլ ցուցմունքներում իրավացիորեն գտնում է, որ ինքն այդ հանցագործության միակ կատարողը չէ եւ չէր կարող միակը լինել, չնայած փորձում է ժխտել հանցագործներից մեկը լինելու հանգամանքը եւս՝ ո՞ր մեղսագործը նույնը չի անում։ Այդպես է, պրոֆեսորն իրավացի է մի կետում՝ այդ հանցագործության մեջ, որ ունեցավ մահացու ելք, մեղքի իրենց բաժինն ունեին շատ կազմակերպություններ եւ բազում անձինք, սկսած Հայկոմկուսի գոռ կենտկոմից, սրա ստորադաս օղակ Մամուլի կոմիտեից, «Հայաստան» հրատարակչությունից, որի տնօրենն էր Խիկար Բարսեղյանը, Հայաստանի գրողների միությունից, որը գլխավորում էր կենտկոմի անդամ էդուարդ Թոփչյանը, վերջացրած, ինչպես Խիկար Բարսեղյանն է ասում, Պարույր Սեւակի «գրչակից նշանավոր բանաստեղծներն ու գրողները… Նրանք ինչո՞ւ իրենց ձայնը չէին բարձրացնում, զորավիգ դառնում հանճարեղ պոետին»։ Այստեղ թող հիշեմ Եղիշե Չարենցին, ճիշտ է՝ նա ապրում եւ ստեղծագործում էր 30172ական թվականների ստալինյան գաղափարախոսության ճահճուտում, Պարույր Սեւակը՝ 70172ական թվականների բրեժնեւյան ճահճացման մեջ, տարբեր էին թվականները, սակայն նույնն էին կապանք-փականքները, նույնն էր հանճարների նկատմամբ գրչակ-միջակության նախանձն ու քինախնդրությունը, Մոցարտ եւ Սալիերի՝ հանճարեղություն եւ ապաշնորհություն. այս գծերը զուգահեռ են, երբեք չեն հատվում անվերջության մեջ եւ անվերջանալի են։ Եղիշե Չարենցը եւ իր միջակ գրչակիցները… Եվ երբ 1935 թվականին Եղիշե Չարենցին միաձայն (ձեռնպահ՝ Ստեփան Զորյան) հեռացրին Հայաստանի գրողների միությունից, նա գրեց. «Իմ վատ եղբայրներ, ես ձեր դեմ գրչով, դուք իմ դեմ՝ կացնով»։ Գրողների միության քարտուղարի պաշտոնից Պարույր Սեւակին ազատեցին: Պարույր Սեւակի նման ասեմ՝ ազատեցին հեռացնելու պես, ապա ինքը հայտարարեց, որ ինքնակամ հեռանում է նախագահության անդամի փուչ դերից եւ առհասարակ Գրողների միությունից, նա էլ կարող էր չարենցյան իմաստուն դառնությամբ իր նախատինքը կարդալ գրչակից ընկերների հասցեին. «Իմ վատ եղբայրներ. ես ձեր դեմ գրչով, դուք իմ դեմ՝ կացնով»։ Չարենցյան այս նույն թուք-նախատինքը Պարույր Սեւակը կարող էր տալ իր «գրչակից-եղբայրների» ճակատին նաեւ 1971 թվականի հունիսի 3-ին՝ իր ողբերգական մահվանից տասնչորս օր առաջ, երբ եռօրյա տեւողությամբ գրական համագումարում իր գրչակիցներից մեկի բերանը չբացվեց՝ հարցնի. «Եղիցի լույս»172ը ինչո՞ւ է կալանվել եւ ե՞րբ է հրատարակչության գրապահեստ կոչվող բանտից ազատվելու…»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել