Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՏԵՂԵԿԱԳԻՐ

Հունիս 15,2002 00:00

ՆՈՐ ՏԵՂԵԿԱԳԻՐ Հայաստանում տպագրվող պարբերականներին ավելացավ «Դիտորդ» տեղեկագիրը։ «Դիտորդ» տեղեկագիրը հրատարակվում է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղի ու Սահմանադրական եւ իրավական քաղաքականության ինստիտուտի օժանդակությամբ։ Այն նույնպես զբաղվում է մեր երկրում մարդու իրավունքների հարցերով։ Սակայն, ի տարբերություն մյուսների, «Դիտորդում» տեղ են գտնելու ոչ միայն առանձին խնդիրներ շոշափող հրապարակումներ, այլեւ մատուցվելու են համակողմանի տեղեկատվություն, հետաքրքրական դիտարկումներ ու վերլուծություններ Հայաստանում մարդու իրավունքների ազատ իրականացման վիճակի վերաբերյալ։ «Դիտորդի» նպատակը հնարավորինս օգտակար լինելն է հասարակական կազմակերպություններին, Հայաստանի օրենսդիր ու գործադիր մարմիններին եւ բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են մարդու իրավունքների պաշտպանության հարցերով ընդհանրապես։ Կարծում ենք, «Դիտորդը» շատ ասելիք կունենա Եվրախորհրդի կազմում ընդգրկված, իրավունքի գերակայության ու բոլոր անձանց համար մարդու իրավունքներից ու հիմնարար ազատություններից օգտվելու հնարավորությունն ապահովելու սկզբունքներն ընդունած Հայաստանի մասին, ուր մարդու իրավունքների պաշտպանությունը դեռեւս մեծ ջանքեր, եռանդ ու հետեւողականություն է պահանջում։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել