Լրահոս
Օրվա լրահոսը

Պետերբուրգյան հանդիպումներ

Հունիս 15,2002 00:00

Պետերբուրգյան հանդիպումներ Սանկտ Պետերբուրգում կայացավ Շանհայական վեցնյակի հերթական համաժողովը, որից հետո Պուտինը հատուկ ՌԴ երկրորդ մայրաքաղաք ժամանած Հեյդար Ալիեւի հետ մասնակցեց բանաստեղծ Նիզամիի հուշարձանի բացմանը։ Այդ հուշարձանը նվիրատվություն էր Ադրբեջանից Սանկտ Պետերբուրգին։ Գործն, իհարկե, հուշարձանի բացմամբ չավարտվեց՝ կողմերը վերջնականապես պայմանավորվեցին Կասպից ծովի բաժանման սկզբունքի վերաբերյալ։ Այդ սկզբունքին համաձայն է նաեւ Ղազախստանը։ Ինչպես ասաց Ալիեւը. «Թուրքմենիային մի քիչ դժվար կլինի համոզել, իսկ Իրանին՝ ավելի դժվար»։ Հիշեցնենք, որ Իրանը անհիմն հավակնում է Կասպից ծովի տարածքի 20%-ին։ Մինչդեռ ադրբեջանական նավթը շարունակում է սլանալ դեպի ռուսական Նովոռոսիյսկ նավահանգիստը։ Ռուս-ադրբեջանական մերձեցման փուլը, կարծես թե, պետք է անհանգստացներ Հայաստանի քաղաքական ղեկավարությանը։ Սակայն, համենայնդեպս, հայկական իշխանավորները արտաքուստ օլիմպիական հանգստություն են պահպանում։ Հարցն այն է, որ, ամենայն հավանականությամբ, Մոսկվայում Բուշն ու Պուտինը պայմանավորվել են Անդրկովկասում Ռուսաստանի ազդեցության աճի վերաբերյալ։ Դա հաստատվում է նաեւ այն հանգամանքով, որ այլեւս խոսք չկա Ադրբեջանում ամերիկյան զորամիավորումների տեղակայման մասին։ Այդ տեսանկյունից մենք հայտնվում ենք ոչ շահավետ իրավիճակում, որովհետեւ նավթ չունենք, իսկ մեր միակ խաղաքարտը մեր աշխարհաքաղաքական դիրքն է եւ հավատարմությունը։ Վերջին հանգամանքը Ռուսաստանը խիստ կասկածի տակ է դնում, քանզի հայկական իշխանության վարած քաղաքականությունը համարում է ամերիկամետ։ Միաժամանակ Հեյդար Ալիեւը կարողանում է հիանալի հարաբերություններ պահպանել ինչպես՝ Ռուսաստանի, այնպես էլ՝ ԱՄՆ-ի հետ։ Վերոնշյալն ակնհայտորեն վտանգում է ղարաբաղյան խնդրի հանգուցալուծումը, առավել եւս, որ ԱՄՆ-ը վաղուց ի վեր մեզ համար ոչ բարենպաստ դիրք է զբաղեցնում այդ հարցում։ Շանհայական վեցնյակի հանդիպումը գալիս էր ամրապնդելու Ալմա-Աթայում քիչ վաղ կայացած Ասիական երկրների ժողովի արդյունքները։ Ֆորումում ի հայտ եկավ ասիական երկրամասի քաղաքական առաջատարի դերին հավակնող երկու տերություն՝ Ռուսաստան եւ Չինաստան։ Սանկտ Պետերբուրգում Դզյան Դզի Մինը Պուտինից պակաս ակտիվ չէր։ Բայց երեւում է, որ երկու երկրների մեջ հակասություն չկա՝ Չինաստանն իրեն առավել հզոր է զգում՝ տնտեսական, իսկ Ռուսաստանը՝ ռազմաքաղաքական ոլորտում։ ԱՄՆ-ն էլ այս գործընթացներին կարծես չի խառնվում։ Սակայն Սանկտ Պետերբուրգում վերջերս կայացած իրադարձություններից ամենանշանավորը Ռուս -ուկրաինական գազային կոնսորցիումի ստեղծումն էր։ Երկու օրվա մեջ որպես փայատեր կոնսորցիումին միացան Գերմանիան, Ֆրանսիան եւ Իտալիան։ Կարելի է փաստել, որ Ռուսաստանն արդեն նվաճել է Եվրոպայի էներգատարների շուկան։ Հիշեցնենք, որ ռուսական նավթի հարցով հիմնական պայմանավորվածություններն արդեն ձեռք են բերվել։ ԱՄՆ-ը դարձյալ չի խառնվում։ Իսկ հունիսի 7-ին ռուսական «Վեստիների» խոսքերով. «հՏրՑՏ255սր255 ջՉՏվՏՍ ՊՐցչՈ», այսինքն՝ Պուտինին զանգահարեց Բուշն ու հայտնեց, որ Ամերիկայի առեւտրի նախարարությունը ճանաչել է Ռուսաստանի՝ շուկայական երկրի կարգավիճակը։ Միաժամանակ Աֆղանստանում կայացած նախագահական ընտրություններում ԱՄՆ-ի ազդեցության տակ էքսթագավոր Զաքիր շահը եւ էքսնախագահ Ռաբանին ետ քաշեցին իրենց թեկնածությունները՝ հօգուտ Համիդ Կարզայի։ Այս դեպքում էլ պասիվ է Ռուսաստանը։ Պայմանավորվածությունն ակնհայտ է։ Քաղաքականության պատմությունն առատ է նման օրինակներով։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՂԱՄԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930