Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՄՔՆ Է ՍԽԱԼ

Հունիս 11,2002 00:00

ՀԻՄՔՆ Է ՍԽԱԼ Տնտեսա-իրավագիտական համալսարանի շրջանավարտների միջեւ խտրականություն է դրվել: Այս մասին էին երեկ ահազանգում ՀՀ նախագահի նստավայրի առջեւ հավաքված հիշյալ մասնավոր բուհի 1999-2000թթ. շրջանավարտները։ Վերջիններս, ինչպես նաեւ 2000-01թթ. շրջանավարտները, ավարտական քննություն են հանձնել պետական վերահսկողությամբ եւ ապահովել քննությունների այն 60 տոկոս դրական արդյունքը, որի հիման վրա բուհին հավատարմագիր է տրվել։ Ուսանողները հերթական նամակը հանձնեցին, այս անգամ՝ նախագահի նստավայր՝ նախապես ակնկալելով պատասխան։ Այս առթիվ մյուս գերատեսչություններից ստացված պատասխանները ըստ էության նույնն են. եւ՛ արդարադատության նախարարության, եւ ԿԳ նախարարության տված պատասխաններում հստակ ասվում է, որ 2001-ին հավատարմագրված բուհն իրավասու չէ պետական նմուշի դիպլոմ տալու 1999-2000թթ. շրջանավարտներին: «Կրթության մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ կետով ղեկավարվելով՝ պետական նմուշի դիպլոմ չպետք է տրվեր նաեւ 2001 թ. շրջանավարտներին, քանի որ նրանք ավարտել են բուհը հունիսին, իսկ բուհը հավատարմագիր է ստացել 2001-ի օգոստոսին միայն: ՀՀ ԿԳ նախարարության լիցենզավորման եւ հավատարմագրման ծառայության պետ Ռոբերտ Փոլադյանը տեղեկացրեց, որ «Շրջանավարտների ատեստավորման արդյունքները փորձագիտական եզրակացության դեպքում դառնում են միջոց տվյալ մասնագիտության հավատարմագրման համար»: Այսինքն՝ եթե շրջանավարտը մասնակցել է բուհի համար 60% դրական արդյունք ապահոված քննությանը, չի նշանակում, որ մեխանիկորեն պետական նմուշի դիպլոմ է ստանում։ Այդ իրավունքից բուհը կարող է օգտվել միայն հավատարմագիր ստանալուց հետո։ Իսկ եթե 2001-ի շրջանավարտներին տրվել է դիպլոմ, նույն տրամաբանությամբ կարելի էր նաեւ 2000-ի շրջանավարտներին տալ: Պրն Փոլադյանն այդպես էլ չկարողացավ պատասխան կամ մեկնաբանություն տալ կատարված անարդարացիությանը, բայց խոստովանեց, որ հիմքն է կեղծ եւ հավատարմագրման ամբողջ գործընթացը կարգավորման կարիք ունի ու պետք է փոխել ողջ սցենարը: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել