Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ամեն սեւ հագնող տերտեր չէ

Հունիս 11,2002 00:00

Ամեն սեւ հագնող տերտեր չէ Ենթադրություններին՝ ապացուցողական նշանակություն տրվի՞ Հանգուցյալ վարչապետի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Օլեգ Յունոշեւը արտահայտելով իր վստահորդի՝ Ա. Սարգսյանի շահերը, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում հանդես էր եկել մի միջնորդությամբ, ըստ որի պահանջվում էր պարզել նախագահի խորհրդական Ալիկ Հարությունյանի ՊՆ այցի կապակցությամբ առկա տեսանյութի գտնվելու վայրը, «հանձնարարել ՆԳ եւ ԱԱ մարմիններին ճշտել այն անձանց շրջանակը, որոնք ներկա են գտնվել Ա. Հարությունյանի ՊՆ այցին», չսպասելով վկաների հարցաքննությանը, հարցաքննել Ա. Հարությունյանին, նաեւ՝ Մանվել Գրիգորյանին եւ Աստվածատուր Պետրոսյանին, քանզի, ըստ փաստաբանի, 1-ինի մոտ է գտնվում 1,5 ժ. տեսաժապավենը, իսկ 2-րդը՝ գտնվել է այնտեղ։ Օ. Յունոշեւը գտնում էր, որ Ա. Հարությունյանի կողմից բերված փաստերի դատական ստուգումը թույլ կտա «ենթադրություններին տալ ապացուցողական նշանակություն»։ Յունոշեւը «ճիշտ ժամանակին» մնաց միայնակ. Վ. Սարգսյանի շահերի մեկ այլ ներկայացուցիչ՝ Տ. Ջանոյանը դատարան չի գալիս։ Հրաժարվել է վստահորդից։ «Ճիշտ ժամանակին» նախկին կասկածյալ Ալիկ Հարությունյանը ուղղակի սպառնալիքով հայտարարեց, թե իրավահաջորդի ներկայացուցչի գործունեությունը հարկ է ուսումնասիրել։ Նա ներկայացնելով ՀՀ նախագահին (պաշտոնյա է քանզի), դուրս գալով էթիկայի կանոններից, իրենց բնորոշ արտահայտություն թույլ տվեց, հարցը իրավական հարթությունից տեղափոխելով արտադատարանական հարթություն։ Իսկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում հունիսի 7-ին շարունակվեց ազգային անվտանգության փոխնախարար Գրիգորի Գրիգորյանի «հարցաքննությունը»։ Տուժող ճանաչված փոխնախարարին հարցեր էին տալիս ամբաստանյալների պաշտպանները, մասնավորապես՝ Նաիրի Հունանյանի, Աշոտ Կնյազյանի եւ Համլետ Ստեփանյանի։ Վերջինիս պաշտպան Աղասի Աթաբեկյանի հարցերի ուղղվածությունը կանխատեսման առիթ է մեզ տալիս, որ առաջիկայում այս պաշտպանից կհրաժարվի նրա պաշտպանյալը՝ նկատելի միջամտությունների արդյունքում։ 354 հարցերից թույլատրվեց նրան տալ ընդամենը 5 հարց։ Իսկ ԱԱ փոխնախարարին տրվեցին. ա) դուք այս գործով նախաքննության մարմնի որոշմամբ զարմանալիորեն ճանաչված եք որպես տուժող, բայց չէ՞ որ Ձեր եւ Ձեր համակարգի պաշտոնատար այլ անձանց կողմից Ձեր պաշտոնական պարտականություններին անփույթ եւ անբարեխիղճ վերաբերվելու հետեւանքով է տեղի ունեցել «Հոկտեմբերի 27» ակտը։ Ծանր չէ՞ Ձեզ համար տուժողի կարգավիճակում գտնվելը եւ տուժողի բեռը Ձեր վրա վերցնելը կամ էլ տուժողի թիկնոց կրելը («Ամեն սեւ հագնող տերտեր չէ»)։ բ) Ինչո՞ւ «Հոկտեմբերի 27» ակտը չի կանխվել ԱԱՆ կողմից։ գ) ԱԱՆ-ից որեւէ մեկը պատժվե՞լ է 27-ի համար։ դ) Ինֆորմացիա ունե՞ք, թե՞ ոչ, ՀՀ նախագահի հետ Ն. Հունանյանի հանդիպումը գաղտնալսվե՞լ է, թե՞ ոչ (2001թ. փետրվարի 22-ին, ժամը 21-ին «Հայլուր» ինֆորմացիոն ծրագրով նախագահը հայտարարեց, որ այս գործով կան բոլոր ձայնագրությունները, առանց որեւէ բացառության)… Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել