Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿԱԶԴՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

Հունիս 11,2002 00:00

ՀԱԿԱԶԴՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը թերեւս ենթադրում է, թե կարող են (ինչպես նախկինում) զանազան տույժերի ենթարկել կամ կալանավորել այն անձանց, ովքեր երեկ խմբվել էին ԱԺ-ի մոտ։ Ուստի հարկ համարեց բարձրախոսով հայտարարել, թե իրենք չէ, որ փակել են ԱԺ տանող ճանապարհը եւ խոչընդոտել երթեւեկությունը. «Բոլորս տեսնում ենք, որ ճանապարհը փակել են ՆԳ աշխատակիցները։ Մենք նման մտադրություն չունեինք»։ 13 կուսակցությունների գործողությունները համակարգող շտաբի ղեկավար Վաղարշակ Հարությունյանն՝ «Առավոտի» հարցին ի պատասխան, թե արդյոք ԱԺ-ի մոտ հավաքվածներին իրե՞նք են բերել՝ պատասխանեց. «Մենք այդպիսի խնդիր չենք դրել, որ ժողովուրդը շատ լինի այստեղ։ Բայց մեզ հայտնի է, որ տարբեր բնակավայրերից մարդիկ ցանկություն են ունեցել գալ այստեղ։ Եվ հայտնի է, ասենք, Աշտարակում կատարվածը, թե ՆԳ մարմիններն ինչպես են խոչընդոտել։ Կանգնեցրել են ավտոբուսները, վարորդներին տարել։ Նույն պատմությունն է, որ արդեն շարունակվում է 2 ամիս։ Ամեն ինչ անում են, որ ժողովուրդը չկարողանա մասնակցել բողոքի գործողություններին»։ Վաղարշակ Հարությունյանը նաեւ նշեց. «Վերջին երկու ամիսը ԱԱՆ-ն, ՆԳՆ-ն, դատախազությունը՝ թողած իրենց բուն գործառույթներն ու պարտականությունները, զբաղվում են ամեն կարգի խոչընդոտներ հարուցելով, որ մարդկանց կա՛մ թույլ չտան մասնակցել հանրահավաքների եւ բողոքի նման գործողությունների, կա՛մ, եթե մասնակցել են՝ պատասխանատվության ենթարկվեն դրա համար։ Եվ բնական է, որ այս պայմաններում միայն վերջին ամսում 7 սպանություն է կատարվում։ Սա դրա հետեւանքն է, որ իրավապահ մարմիններն իրենց գործով չեն զբաղվում»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել