Լրահոս
Օրվա լրահոսը

Ցույց՝ առանց սպասելիքների

Հունիս 08,2002 00:00

Ցույց՝ առանց սպասելիքների Երեկ «Զվարթնոց» օդանավակայանի վարչական շենքի առջեւ հավաքվել էին արդեն լուծարված օդանավակայանային համալիրի ցուցարար-աշխատակիցները։ Նրանք «Զվարթնոցի» գլխավոր տնօրեն Ադամ Փափազյանի ստորագրությամբ ներկայացված փաստաթղթի համաձայն, «ազատված են աշխատանքի վայր այցելելու պարտականությունից եւ իրենց պարտականությունները կատարելուց՝ սկսած 2002թ. հունիսի 8-ի ժամը 24.00-ից»։ Վերջիններս բողոքում էին, որ մի կողմից 1700 աշխակատակիցներից մոտ 1000-ին ազատել են աշխատանքից, մյուս կողմից՝ շարունակում են անգլերենի իմացությամբ նոր կադրեր հավաքել։ Օդանավակայանի արհմիության նախագահ Վահան Հակոբյանը կատարվածը համարեց ՀՀ Սահմանադրության եւ Աշխատանքային օրենսդրության կոպիտ խախտում եւ արհմիության հետ չհամագործակցելու արդյունք։ Նա տեղեկացրեց, որ կոլեկտիվի անունից արդեն դիմել է տարբեր ատյանների, նաեւ արդարադատության նախարարին, ԱԺ, Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահին եւ այլն։ Սակայն, բացի արհմիություններից, մյուսներից որեւէ պատասխան այդպես էլ չի ստացել։ Ըստ Վ. Հակոբյանի, մայիսի 29-ին կոլեկտիվին բաժանվել է արդարադատության նախարարի հայտարարությունը «Նպաստ» ծրագրի վերաբերյալ ու մարդկանց պարտադրվել առանց ծանոթանալու ստորագրել մի փաստաթղթի տակ, որի համաձայն, «նրանք, իբր, իրենց հոժար կամքով եւ դիմումի համաձայն ազատվում են աշխատանքից, ուստի հետագայում որեւէ ատյան հայց ներկայացնելու իրավունք չունեն»։ Փոխարենը կրճատվողներին խոստացել են երկու տարի վճարել արձակման նպաստ՝ ամսական միջին վաստակի 50%-ի չափով։ Վ. Հակոբյանը, սակայն, առանձնապես սպասելիքներ չունի եւ հավատ չի ընծայում «Նպաստ» ծրագրի գործել-չգործելուն. «Այն մեծ կասկածի տակ է, որովհետեւ չկա որեւէ պետական երաշխիք, որ մարդիկ իսկապես 2 տարի կստանան իրենց աշխատավարձի 50%-ը»։ Ի դեպ, ՀՀ արդարադատության նախարարի՝ ամսական նպաստի վճարման կարգի եւ պայմանների մասի հայտարարության վերջում կա նաեւ համապատասխան սպառնալիք. «Այն աշխատողները, ովքեր սահմանված ժամանակահատվածում (իսկ դա, ըստ ցուցարարների, ընդամենը մեկ օր է եղել) չեն ներկայացնի բավարար տեղեկություններ եւ, ըստ սահմանված ձեւի՝ իրենց կողմից ստորագրված համաձայնությունը, կզրկվեն նաեւ նպաստ ստանալու իրավունքից»։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930