Լրահոս
Օրվա լրահոսը

Արվեստագետները բողոքում են

Հունիս 07,2002 00:00

Արվեստագետները բողոքում են (Սայաթ-Նովա՝ արդար դատե) Մենք՝ «Սայաթ172֊Նովա» համահայկական երգի մրցույթի մասնակից մի խումբ արվեստագետներ՝ կոմպոզիտորներ, երգահաններ, հեղինակներ ու կատարողներ, մեր խորին երախտագիտությունն ու շնորհակալությունն ենք հայտնում մեծ բարերարներ Հովնանյաններին՝ հայ մշակույթի, մասնավորապես երգարվեստի զարգացմանն իրենց ցուցաբերած աջակցության համար։ Սակայն ցանկացած լավ գաղափար, ինչպես հաճախ Է պատահում, վատ իրագործումից տալիս Է հակառակ արդյունք։ Այս անգամ նույնպես մրցույթի ավարտից եւ արդյունքների ամփոփումից հետո շատ մասնակիցների մեջ գերակայող դարձավ ապագայում այս մրցույթին ընդհանրապես չմասնակցելու միտումը։ Եվ դա ոչ այն պատճառով, որ չեն հաղթել։ Մրցույթի արդյունքների ամփոփման գաղտնի կարգը ինքնին բերում Է այնպիսի հետեւանքների, որոնք, մեղմ ասած, ոչ միայն չեն արտահայտում իրերի իրական դրությունը, այլ, որ ամենակարեւորն Է, չեն նպաստում նոր, բարձրարժեք գործերի ստեղծմանն ու մատուցմանը։ Տարեցտարի ամրապնդվում Է այն համոզմունքը, որ մրցույթը ոմանց համար շահավետ շոու-բիզնես Է՝ նախապես որոշված արդյունքներով, իսկ մրցույթի ժյուրին այլ տեղ, այլ չափանիշներով կայացրած այդ որոշումները հաստատել-դակելու համար Է միայն։ Եվ որ այդ որոշումների հիմքը ոչ թե ստեղծագործողներին ու կատարողներին խրախուսելն ու երգարվեստը զարգացնելու մտահոգությունն Է, այլ շատ կենցաղային, խնամիական, նյութական շահագրգռությունները։ Մտահոգված այս լավ նախաձեռնության ճակատագրով, մշակույթի ոլորտը բարձր արվեստին անհարիր բացասական երեւույթներից մաքրելու, ինչպես նաեւ «Սայաթ-Նովա» մրցանակաբաշխության շուրջ տարածվող բացասական վերաբերմունքը ընդհանուր առմամբ կանխելու, ժյուրիի պատասխանատվությունը բարձրացնելու համար, մրցույթի կազմակերպիչներին առաջարկում ենք. 1. Հրապարակել (մամուլով կամ մասնակիցներին բաժանելով) 2002թ. հաղթողներին ժյուրիի կողմից տրված գնահատականները՝ ըստ նոմինացիաների, նշելով ժյուրիի յուրաքանչյուր անդամի կողմից տրված գնահատականը։ 2. Հետագայում, մրցույթի արդյունքների առավել օբյեկտիվությունը ապահովելու համար, փոխել գնահատման կարգը, մասնակիցների գնահատումը իրականացնել տեղում, հենց դահլիճում՝ ամեն մի կատարումից անմիջապես հետո հրապարակելով ժյուրիի յուրաքանչյուր անդամի տված գնահատականը։ Այդ կարգը պետք Է հայտարարվի պաշտոնապես, մինչեւ մրցույթը։ Համոզված ենք, որ նշված առաջարկների ընդունմամբ եւ իրականացմամբ միայն հնարավոր կլինի վերականգնել հավատը ապագայում կայանալիք մրցույթների նկատմամբ եւ Հովնանյանների սկսած բարի գործը դարձնել բարի ավանդույթ։ Հայտարարության տակ ստորագրել է 19 արվեստագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել