Լրահոս
Օրվա լրահոսը

Բազեի հայացքով

Հունիս 01,2002 00:00

Բազեի հայացքով «Ռոբերտ Քոչարյանի նշանակած պաշտոնյան չի կարող անաչառ համարել նախագահի պաշտոնանկության հիմքերը»,- «Ա1+»-ի խնդրանքով անդրադառնալով վարչապետի վերջին հայտարարությանն ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը: Ընդհանրապես, ըստ նրա, վարչապետը չէ, որ պետք է իր սուբյեկտիվ գնահատականը տա պաշտոնանկության հիմքերի վերաբերյալ: Այդ հարցը պետք է քննարկեն համապատասխան մարմինները՝ ԱԺ-ն ու ՍԴ-ն: Իսկ հիմքեր պաշտոնանկության համար, Բազեյանի կարծիքով, կան, դեռ ավելին. «Այդ հիմքերը կբավարարեն 2 նախագահ սահմանադրական ճանապարհով պաշտոնանկ անելուն»: Մտավախություն կա, որ Ազգային ժողովի նիստը կամ քվեարկությունը կարող են բոյկոտել իշխանամետ պատգամավորները եւ հարցի քննարկումը տեղափոխել հաջորդ նստաշրջան՝ սեպտեմբեր: «Ի՞նչ եք անելու այդ դեպքում» հարցին Ալբերտ Բազեյանը պատասխանեց, որ անվերջ չի կարող ձգձգվել հարցի քննարկումը: Կանոնակարգի համաձայն՝ այն պետք է քննարկվի անկախ ամեն ինչից, իսկ երկար ժամանակով կաթվածահար անել ԱԺ աշխատանքներն անհնար է: Չի բացառվում նաեւ, որ նախագահը գնա ԱԺ-ը լուծարելու ճանապարհով. «Դրանով արդեն ակնհայտ կդառնա, թե ինչ խնդիր է լուծում նախագահը. ամեն կերպ պահել աթոռը»,- նկատեց Բազեյանը: «Բազմիցս ենք ականատես եղել, թե ինչ քայլերի է ընդունակ այսօրվա իշխանությունը: Նրանք ամեն ինչ կանեն, միայն թե պահեն իրենց աթոռները: Սակայն ապօրինություններն չեն կարող անվերջ շարունակվել: Եթե հասարակությանը՝ Հայաստանի քաղաքացիներին, չհաջողվի քաղաքական ճանապարհով հասնել երկրում օրենքների պահպանմանն ու կիրառմանը, կգտնվեն այլ ձեւեր՝ իրավական եւ այլն»: Ի դեպ, ընդդիմությունը, այսպես ասած, թայմ-աութ էր վերցրել, որպեսզի իշխանությունների զգոնությունը բթացներ եւ անսպասելի հարվածեր: «Դա մեզ հաջողվեց,- ասում է՝ «Հանրապետության» նախագահ Ալբերտ Բազեյանը,- ԱԺ-ում պաշտոնանկության հարցը դարձավ քննարկման առարկա»: «Այբ-Ֆե»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել