Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ» ԶՈՐԱԿՑՈՒՄ Է

Հունիս 01,2002 00:00

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ» ԶՈՐԱԿՑՈՒՄ Է «Երեւանի Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի մայիսի 31-ի վճռով յոթ տարվա ազատազրկման դատապարտվեց ՆԳՆ Քրեական պատիժների իրականացման վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը»,- երեկ իր հայտարարության մեջ նշել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհուրդը եւ հայտարարել. – Մ.Սաղաթելյանի նկատմամբ իրականացված դատավճռով իշխանությունները փորձում են լուծել իրենց գլխավոր խնդիրը՝ կանխորոշել «Հոկտեմբերի 27»-ի դատավարության եւ անջատված մասով նախաքննության ելքը։ Ձերբակալվեց, ապա դատապարտվեց մի մարդ, որը հրապարակավ արտահայտել էր իր կարծիքը ոճրագործության կազմակերպիչների մասին եւ լուրջ անելիք ուներ այս հարցում, ֊ Ռ. Քոչարյանը եւս մեկ անգամ փաստեց, որ քաղաքական պատասխանատվություն է կրում «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության կազմակերպման համար, – իշխանությունների քաղաքական հետապնդման թիրախ են դառնում այն գործիչները, ովքեր համարձակվում են Ռ.Քոչարյանի տեսակետից տարբերվող դիրքորոշում արտահայտել։ Վարչախմբի համար անհանդուրժելի է ազատ մտածող, սկզբունքային գործիչների ու քաղաքացիների գործունեությունը։ Այսօր տիրող համատարած գորշության եւ ստորաքարշության մթնոլորտում՝ Մ.Սաղաթելյանն այն եզակիներից էր, որ արժանապատվություն ունեցավ իրերն իրենց անունով կոչելու, – Վարչախումբը հերթական երաշխիքը տվեց ոճրագործներին՝ ազատազրկման դատապարտելով «Հոկտեմբերի 27»-ի լիարժեք բացահայտմանը հետամուտ Մ.Սաղաթելյանին, «Հանրապետության» քաղաքական խորհուրդը հայտարարում է իր զորակցությունը քաղբանտարկյալ Մ.Սաղաթելյանին՝ պնդելով, որ գործող իշխանությունը մեղսակից է «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչության կազմակերպմանը։ Կուսակցությունը մինչեւ վերջ հետամուտ է լինելու Մ.Սաղաթելյանի իրավունքների պաշտպանությանը եւ «27»172ի ոճրագործության լիարժեք բացահայտմանն ու արդարադատության իրականացմանը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել