Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԵՐԸ ՀԱՅԵՐԻՆ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ

Մայիս 31,2002 00:00

ՀԱՅԵՐԸ ՀԱՅԵՐԻՆ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ Այս տարի մինչեւ 16 տարեկանների մուտքը «Կռունկ» փառատոն արգելված էր։ Յուրաքանչյուր արտիստ պետք է հայտ ներկայացներ եւ նոր մասնակցեր փառատոնին։ Շատ երգիչներ նման մտադրություն չեն էլ ունեցել։ Նրանք հիմնականում այն արտիստներն են, ովքեր իրենց կարիերան սկսել են «Արձագանք» ստուդիայում։ Վերջիններս գտնում են, որ իրենք չեն ցածրանա եւ մասնակցության հայտ չեն ներկայացնի, քանզի տարվա վերջում փառատոնի եզրափակիչ փուլին կրկին կմասնակցեն Արթուր Գրիգորյանականները, այսինքն, ստացվում է այնպես, որ տարվա վերջում ոչ թե իսկական փառատոն կլինի, որտեղ յուրաքանչյուր արտիստ հավասար իրավունքներ կունենա (ինչպես, օրինակ, ռուսական «կպրվ255 չՏՊՈ»-ի ժամանակ, որի հետ մեր փառատոները երբեւէ չեն էլ կարող համեմատվել), այլ երգի պետական թատրոնի բենեֆիսը կլինի։ Ինչեւէ, որեւէ երգչի շահերը պաշտպանելու մտադրություն չունեմ, սակայն, այնուամենայնիվ, ուզում եմ տեղեկացնել, որ ըստ «իՉպջՊօ» հայ-ռուսական համատեղ համերգային գործակալության, մոսկովյան «Նադեժդա FM» ռադիոկայանի՝ ամենամսյա հիթ-շքերթում (որի ընթացքում հնչում են ԱՊՀ անդամ բոլոր երկրների երգիչների ձայնագրությունները) «Միներալ» խումբը հունվարին գրավել է 9-րդ հորիզոնականը, փետրվարին Շուշան Պետրոսյանը՝ 5-րդը, մարտին՝ Ռոլանդ Ռեյը՝ 10-ը, ապրիլին Կարեն Գալուլյանը՝ 8-ը, իսկ մայիսին 4-րդ հորիզոնականը՝ Արփինե Բեկջանյանը՝ իր «Մեղեդի» երգով։ Նման բարձր ցուցանիշ հայերի շրջանում երբեւէ չի գրանցվել։ Իսկ ազգային երգի հիթ-շքերթներում մշտապես 4-5-րդ հորիզոնականներն են զբաղեցնում Պապին Պողոսյանն ու Սուսաննա Սաֆարյանը։ Մնում է կարծել, որ ռուսները հայերին ավելի բարձր են գնահատում, քան հայերը՝ հայերին։ Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել