Լրահոս
Օրվա լրահոսը

Ով ում է խաբում

Մայիս 31,2002 00:00

Ով ում է խաբում Երեւանի քաղաքապետի 2000թ. մայիսի 22172ի որոշմամբ՝ «Անուր» ՍՊԸ-ին թույլատրվել էր վերակառուցել Բուզանդի թիվ 53 եւ 55 տները։ Քաղաքապետարանի ճարտարապետական ու քաղաքաշինության վարչության կողմից «Անուր» ՍՊԸ֊172ին տրվել էր ճարտարապետահատակագծային առաջադրանք եւ գրանցումով համաձայնացվել էր նշված տների կառուցման նախագիծը։ Սակայն, իմանալով, որ վերակառուցման անվան տակ մեր շենքին շատ մոտ տարածության վրա (մոտ 61727մ) կառուցվելու է բարձրահարկ շենք, որը կզրկի մեր բնակարանները օդից, բնական լույսից, արեւից, իսկ մեր երեխաներին՝ նաեւ բակից, մենք՝ Մաշտոցի թիվ 20 շենքի բնակիչներս, սկսած 2001 թվի մարտ ամսից ահազանգում ենք իրավասու տարբեր ատյաններ։ Մի քանի դիմումից հետո, վերջապես, 29.05.2001թ. ստացանք քաղաքաշինության նախարարության Երեւանի տարածքային ստորաբաժանման պետի պատասխանը։ Մեջբերենք. 1. «Երեւանի քաղաքապետի որոշմամբ «Անուր» ՍՊ ընկերությանը թույլատրվել է վերակառուցել Փ. Բուզանդի փող. 53 եւ 55 հուշարձան տները», 2. Քաղաքապետարանի ՃՔ վարչության կողմից 01.08.00թ. հաստատվել է ճարտարապետահատակագծային առաջադրանքը հետեւյալ պահանջներով.8226 գլխավոր պողոտայի կողմից 1֊ին գծում շենքի հարկայնությունը ընդունել 6 հարկ, բակային մասում՝ մինչեւ 9 հարկ, պահպանելով նորմատիվային հեռավորությունը հարեւան շենքից, 3. Բնակելի շենքը նախագծվել է խախտելով հծՌկ «բնակելի կառուցապատում» եւ հծՌկ «հակահրդեհային նորմերի» պահանջները, խախտված են նաեւ ինսոլյացիոն նորմերը, 4. Նախագիծը չի ստացել փորձաքննության դրական եզրակացություն, սակայն համաձայնեցվել է քաղաքապետարանի ՃՔ վարչության կողմից, 5. Կենտրոն թաղապետարանի կողմից տրվել է շինարարության թույլտվությունը»։ Տեսնելով, որ շինարարությունը ընթանում Է մեծ խախտումներով, մենք նորից սկսեցինք մեր բողոքները եւ 4.07.2001թ. ստացանք մեր հերթական դիմումի պատասխանը՝ ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետ Ս. Կոտոլիկյանի եւ 06.08.2001թ. քաղաքի գլխավոր ճարտարապետ Ն. Սարգսյանի կողմից։ Նրանք գրում Էին. 1. «Վերակառուցվող Բուզանդի 53 եւ 55 տները գոյություն են ունեցել մինչեւ բողոքող բնակիչների Մաշտոցի 20 շենքի կառուցումը», այդպես Էլ չհասկանալով 1,5 հարկանի եւ 11172 ից ավելի հարկանի շենքերի տարբերությունը, իսկ «վերակառուցվող» բառը այստեղ բոլորովին տեղին չէ, 2. «Անուր» ՍՊԸ172֊ին առաջարկվել Է կատարել նախագծային փոփոխություն՝ հանել Մաշտոցի 20 շենքից 4,2մ հեռավորությամբ մասնաշենքը եւ նվազեցնել կառուցվող շենքի բակային հարկայնությունը 2 հարկով» (այսինքն՝ փողոցի կողմից 6 հարկը պահպանվում է, իսկ բակի կողմից 9 հարկի փոխարեն կառուցվելու Է 7 հարկ, չնայած, այս պայմանները նույնպես շատ հեռու են նորմատիվայինից)։ «Առաջարկությունը ընդունվել է «Անուր» ՍՊԸ172ի կողմից» եւ… շենքի հարկայնությունը բարձրացել է եւս 5 հարկով, եւ դեռ հայտնի չէ ինչքան կբարձրանա։ Ինչ վերաբերում է շենքերի միջեւ հակահրդեհային նորմերի ապահովմանը այս պայմաններում, ուղղակի խաբեություն է։ Մեր շարունակվող բողոքների հաջորդ պատասխանը ՀՀ քաղաքաշինական պետական տեսչության գլխավոր տեսուչ Գ. Միրզոյանի կողմից էր։ Մեջբերենք. 1. «Կառուցապատողին տրվել են պարտադիր կատարման ցուցումներ՝ նորմատիվային խախտումների վերացման նպատակով…» (երբ շենքը համարյա կառուցված է)։ 2. «Մաշտոցի 20 շենքի բակային մուտքը Բուզանդի փողոցի կողմից ապահովվում է քաղաքապետի որոշմամբ, միջանցքով»։ Այստեղ նույնպես «Անուր» ՍՊԸ172ի տնօրեն Ս. Սուքիասյանը կատարեց ճիշտ հակառակը. նա փակեց միջանցքը ինչ-որ անճոռնի շինություններով, այսպիսով հրշեջ մեքենաներին զրկելով բակ մտնելու հնարավորությունից։ Այս մուտքի ժամանակավոր լինելուն, ինչում մեզ հավաստիացնում են վերոհիշյալ պարոնները, մենք բացարձակապես չենք հավատում, ունենալով արդեն բազմաթիվ անգամ խաբված լինելու դառը փորձը։ Իսկ չքանդված Բուզանդի 55 շենքի եւ կառուցվող շենքի միջեւ հեռավորությունը 3մ փոխարեն (որտեղ խոստացված էր ոչինչ չկառուցել), Ս. Սուքիասյանը թողեց միայն 1 մետրից մի քիչ ավելի տարածություն, որտեղ էլ սարքեց պատշգամբներ, առաջին հարկը լրիվ զրկելով արեւից եւ լույսից։ 06.11.2001թ. Ս. Կոտոլիկյանի մեզ ուղարկած նամակում գրված է. «Կառուցապատողին՝ «Անուր» ՍՊԸ֊ի տնօրեն Ս. Սուքիասյանին, վարչության կողմից առաջարկվել է դադարեցնել շինարարությունը… հակահրդեհային նորմերը եւ ինսոլյացիոն ռեժիմի պայմանները մեկ անգամ եւս ճշտելու, հարցի փոխհամաձայնեցված տարբերակ գտնելու համար»։ Հետաքրքիր է, թե այդ ում հետ էին ուզում գտնել փոխհամաձայնեցված տարբերակ, երբ ասում էին «հարցի քննարկմանը մասնակից կդարձնենք նաեւ Ձեզ»։ Ո՞ւմ նկատի ունեին պրն Կոտոլիկյանը եւ պրն Ն. Սարգսյանը, քանի որ մենք՝ Մաշտոցի 20 շենքի բնակիչներս, չմասնակցեցինք «հարցի քննարկմանը» եւ ոչ էլ տեսանք փոփոխված նախագիծը, քանի որ այն պարզապես գոյություն չուներ։ Իսկ շենքի շինարարությունը նրանք երբեք էլ չեն դադարեցրել։ Այս ապօրինի շինարարությունը ընթանում է նորանոր խախտումներով, իսկ մենք չենք դադարեցնում մեր բողոքները։ Մեր պայքարի ընթացքում «ամենահանճարեղ» նամակը ստացանք վերջերս՝ 25.04.2002թ., քաղաքաշինության նախարարության Երեւանի տարածքային ստորաբաժանման պետ Ա. Սաղաթելյանի ստորագրությամբ։ Մեջբերենք. «Քաղաքաշինական պետական տեսչության սահմանված կարգով տրված ցուցումների հիման վրա «Անուր» ՍՊԸ172ն կատարել է նախագծային անհրաժեշտ փոփոխություններ, որոնք վերահամաձայնեցված են քաղաքապետարանի ՃՔ վարչության կողմից», «Նախագծով նախատեսվել է շենքի հարկայնության բարձրացում Բուզանդի փողոցի կողմից 2 հարկով, իսկ շենքի բակային կողմից՝ հարկայնության մասնակի կրճատումներ», «Նախագծում կատարված փոփոխությունները ապահովում են Մաշտոցի 20 շենքի ինսոլյացիոն նորմերի պահանջները»։ Մենք չգիտեինք, որ միայն նախագծում փոփոխություն կատարելով կարելի է ապահովել ինչ-որ նորմեր եւ ինչքան բարձր է կառուցվող շենքը, այնքան լավ են ապահովվում դիմացի շենքի ինսոլյացիոն նորմերը: «Ներկայումս կառույցը գտնվում է տեսչության հսկողության տակ»։ Ինչպե՞ս են հսկում հարգարժան պարոնները, երբ նույնիսկ թվաբանություն չգիտեն։ Ով ում է խաբում։ Կամ ՀՀ իրավասու մարմինները ծաղրում, արհամարհում, խաբում են քաղաքացիներին՝ ոտնահարելով նրանց մարդկային իրավունքները, կամ Իրանի քաղաքացի, «Անուր» ՍՊԸ172ի տնօրեն Ս. Սուքիասյանը արհամարհում է ՀՀ օրենքները, խաբում իրավասու մարմիններին, անտեսում նրանց կարգադրությունները։ Մեր այս երկարատեւ պայքարի ընթացքում Երեւանի քաղաքապետը մեզ՝ Մաշտոցի 20 շենքի բնակիչներիս այդպես էլ չընդունեց, չնայած մեր բազմաթիվ փորձերին։ Մի խումբ բնակիչներ(ընդամենը 16 ստորագրություն)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել