Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԻԿՆԱՊԱՀ ՈՒՆԻ՝ ԱՇԽԱՐՀԸ ՉՈՒՆԻ

Մայիս 30,2002 00:00

ԹԻԿՆԱՊԱՀ ՈՒՆԻ՝ ԱՇԽԱՐՀԸ ՉՈՒՆԻ «Հոկտեմբերի 27» քրգործով ամբաստանյալ Համլետ Ստեփանյանի պաշտպան Աղասի Աթաբեկյանը Կենտրոն եւ Նորք- Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան է ներկայանում թիկնապահով։ Տեղեկացնենք, որ նա թիկնապահով ապահովվել է 2001թ. օգոստոսից, դատարանի որոշմամբ։ Նախկին թիկնապահը՝ Արմեն Մարտոյանը փաստաբանի կողքին եղավ մինչեւ այս փետրվարը։ «Առավոտի» «Որքանով է անհրաժեշտ այսօր կրկին թիկնապահով ման գալը» հարցին ի պատասխան, Հայաստանի փաստաբանների միության անդամն ասաց. «Գտնում եմ, որ թիկնապահի անհրաժեշտություն դեռ կա, քանզի զերծ եմ մնում որոշակի միջադեպերից։ Մեղադրողը կրում է զենք, իսկ քրեական գործերով պաշտպանները գտնվում են անպաշտպան վիճակում»։ Եթե չենք սխալվում, Հայաստանի դատական պրակտիկայում սա առաջին դեպքն է, երբ փաստաբանն ունի թիկնապահ։ «Նկատի ունենալով մեր հանրության բարքերը, թիկնապահի անհրաժեշտությունը միանշանակ է»,- գտնում է Ա. Աթաբեկյանը։ Ի դեպ, դիմում եմ նաեւ ՆԳՆ-ից Ա. Աթաբեկյանի անվտանգության երաշխավորությունը ստանձնած Արթուր Խաչատրյանին. «Դուք պրոֆեսիոնա՞լ թիկնապահ եք ձեզ համարում եւ, արդյոք, ինչպիսի՞ն է այդ դպրոցը Ձեր պատկերացմամբ»։ Ա. Խաչատրյանը պատասխանեց. «Մենք օպերատիվ աշխատող ենք համարվում։ Իմ ղեկավարությունից հրահանգ է եղել կոնկրետ անձի անվտանգությունն ապահովել։ Եվ ես պաշտպանում եմ կոնկրետ անձի։ Ինչ վերաբերում է թիկնապահական դպրոցի գնահատմանը, տեղյակ չեմ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել