Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԵՐԸ ՍԱԴԱՄԻՆ ՆՎԻՐԵՑԻՆ ԵՐԿՐԱԳՈՒՆԴԸ

Մայիս 29,2002 00:00

ՀԱՅԵՐԸ ՍԱԴԱՄԻՆ ՆՎԻՐԵՑԻՆ ԵՐԿՐԱԳՈՒՆԴԸ Ապրիլի 28-ը Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնի ծննդյան օրն էր։ Այդ տոնակատարությանը, ի շարս աշխարհի շատ երկրների պատվիրակությունների, հրավիրվել էր նաեւ մեր երկրի 3 հոգիանոց պատվիրակությունը՝ Հայաստան-Իրաք բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար Ղուկաս Ուլիխանյանի գլխավորությամբ։ Մեր հարցին, թե ինչ է նվիրել Սադամ Հուսեյնին, պրն Ուլիխանյանը պատասխանեց. «Օբսիդիանից գլոբուս»։ Նրան խնդրեցինք նաեւ պատմել, թե ինչպես է նշվել այդ ծննդյան օրը, ինչ խորտիկներ կային հյուրասիրության ժամանակ, բայց նա առանձնապես հակված չէր մանրամասներ պատմելու. «Բավականին ճոխ նշվեց։ Ճիշտ է, չկային զանգվածային, մեծ միջոցառումներ՝ երաժշտական կամ նման բնույթի, բայց շքեղ էր՝ զուտ զգայական իմաստով։ Ժողովուրդն, ընդհանուր առմամբ, ցույց տվեց իր հավատարմությունը նախագահին։ 1,5-2 ժամ տեւողությամբ շքերթ անցկացվեց՝ եկել էին տարբեր շրջաններից եւ վանկարկում էին իրենց նախագահի անունը»։ Մեր դիտարկմանը, թե տարօրինակ է նման վերաբերմունքն այն պայմաններում, երբ Սադամ Հուսեյնի քաղաքականության հետեւանքով իրաքցի ժողովուրդը թշվառության մեջ է, պրն Ուլիխանյանն այսպես արձագանքեց. «Իհարկե, ծանր պայմաններում են, սակայն պետությունն ապահովում է բնակչության նվազագույն սպառողական զամբյուղը՝ դոտացիաների շնորհիվ»։ Հույսը չկտրելով, թե կլսենք Սադամ Հուսեյնի ծննդյան օրը մատուցված էկզոտիկ խորտիկների մասին, նորից հարց տվեցինք այդ մասին։ «Մեծ ճաշկերույթներ չեղան։ Նորմալ հյուրասիրություն էր։ Այդքա՛նը»,- կարճ կապեց պրն Ուլիխանյանը։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031