Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԵՔ ՊԱՐՏՔԵՐԸ, ՊԱՐՈՆԱՅՔ

Մայիս 28,2002 00:00

ՄԱՐԵՔ ՊԱՐՏՔԵՐԸ, ՊԱՐՈՆԱՅՔ ՀՀ մարզպետներին, մարզերում ուսումնական վարչության ղեկավարներին, դպրոցների տնօրեններին Ես 1961-ից ՀՀ-ում միջնակարգ դպրոցի աշխարհագրության դասագրքերի հեղինակ եմ։ Հեղինակ եմ նաեւ վերջերս մրցույթով հրատարակված դասագրքերի եւ մեթոդական ցուցումների։ Կրթության եւ գիտության նախարարության առաջարկությամբ կազմել եմ նաեւ 6-րդ, 7֊րդ եւ 8-րդ դասարանների ուրվագծային քարտեզներ, որոնք բաշխվել են բոլոր դպրոցներում։ Ընդ որում, դրանց վաճառքի գինը (100-110 դրամ) սահմանվել է՝ ելնելով տպագրության ծախսերից։ Այսինքն, այս դեպքում շահույթ ստանալու միտում չենք ունեցել։ Տպագրության ծախսերն արվել են «Պարմանի» համազգային բարեգործական հիմնադրամի միջոցների հաշվին։ Նշեմ, որ «Պարմանի» հիմնադրամը ստեղծել եմ ես՝ իմ գրքերի, քարտեզների, ատլասների վաճառքից գոյացած գումարների հաշվին։ Այդ միջոցներով օգնել եմ պետական բուհերի կարիքավոր ուսանողներին՝ հիմնականում վճարելով նրանց ուսումնական վարձը։ Չորս անգամ հրավիրել եմ ուսանողական վեհաժողովներ, որոնց մասնակցել են նաեւ Սփյուռքի ուսանողները (շուրջ 300 հոգի)։ Վեհաժողովների արդյունքներն ամփոփվել են առանձին գրքույկներում։ Ընդհանուր առմամբ հիմնադրամը նշված նպատակով ծախսել է շուրջ 40 մլն դրամ։ Ցավոք՝ վերջին երեք տարում զրկված ենք օգնությունը շարունակելու հնարավորությունից եւ դրա պատճառներից մեկն էլ ուրվագծային քարտեզների տպագրության վրա արված ծախսերն են, որոնք ետ ստանալ չենք կարողանում։ Ես խնդրում եմ բոլոր նրանց, ովքեր առայսօր չեն մուծել ուրվագծային քարտեզների գումարները, փակեն իրենց պարտքերը, որպեսզի «Պարմանի» հիմնադրամը, որի տասը տարին լրանում է մայիսին, շարունակի իր բարեգործությունը։ Ի դեպ՝ հիմնադրամի միջոցները տրամադրվել են բանկային փոխանցումներով։ Ցանկացողները կարող են ստուգել իրականությունը։ Ահա մեր բանկային հաշվի համարը։ «Պարմանի» հիմնադրամ, «Արդշինբանկ», Կենտրոն համայնքի բաժանմունք: Հ/հ 121390002206 կոդ 12139: Վալյուտային հ/հ 121390010167 (ռուսական ռուբլով): Վալյուտային հ/հ 121011212077 Արդշինբանկի գործ. վարչ. (ԱՄՆ դոլար) Ձեր պարտքերը կարող եք մարել նաեւ փոխանցումուվ։ Հիմնադրամի հասցեն՝ Երեւան, Կորյունի 19 ա, 5-րդ հարկ, 501-502 սենյակ։ Հիմնադրամի տնօրեն՝ Գրիգոր Ավագյան – ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել