Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՈԼԻՏԵԽՆԻԿՑԻՆԵՐ ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԻ, ՄԻԱՑԵ՛Ք

Մայիս 24,2002 00:00

ՊՈԼԻՏԵԽՆԻԿՑԻՆԵՐ ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԻ, ՄԻԱՑԵ՛Ք Թերեւս, սխալված չենք լինի, եթե այս կարգախոսով ձեւակերպենք այն մտադրությունը, որը ցանկանում են իրականություն դարձնել Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի տարբեր տարիների մի խումբ շրջանավարտներ: Անցած տարվա սեպտեմբերին գրանցվեց «Երեւանի պոլիտեխնիկական (ՀՊՃՀ) ինստիտուտի շրջանավարտների միություն» հասարակական կազմակերպությունը: Նորաստեղծ միության հիմնական նպատակն է մի կողմից միավորել Պոլիտեխնիկի եւ նրա իրավահաջորդ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի բոլոր շրջանավարտներին, մյուս կողմից նպաստել, աջակցել համալսարանի բարգավաճմանը եւ միջազգային ճանաչմանը: Մեր հանրապետությունում բազմաթիվ են հասարակական կազմակերպությունները, սակայն այս միությունը, համենայնդեպս, այս պահին միակն է, որը համախմբում է, այսպես ասած, սոցիալական միեւնույն ծագում ունեցող մարդկանց: Միշտ էլ պոլիտեխնիկցիները առանձնացել են իրենց ռոմանտիզմով, համարձակ նախաձեռնություններով, հիշենք թեկուզ «Ուսանողական գարունները», «Ուրախների եւ հնարամիտների ակումբները», ուստի պատահական չէ, որ հենց Պոլիտեխնիկի շրջանավարտները որոշեցին համախմբվել հարազատ բուհի շուրջ: Չէ՞ որ միության կարեւոր խնդիրներից է նաեւ ֆինանսական աղբյուրների ձեռքբերումը՝ համալսարանի զարգացման ծրագրերին համակողմանի աջակցելու համար: Ներկայումս միությանն անդամակցում է շուրջ 500 շրջանավարտ: Հիշեցնենք նաեւ, որ այս ինստիտուտի շրջանավարտներ են հայտնի քաղաքական, հասարակական գործիչներ, գործարարներ, չխոսելով արդեն գիտության նվիրյալների մասին: Մայիսի 31172ին կկայանա Պոլիտեխնիկ ինստիտուտի շրջանավարտների միության շնորհանդեսը, որին մասնակցության հրավեր են ստացել հանրապետության նախագահից, վարչապետից մինչեւ ամենասովորական շինարարն ու ինժեները: Մ. Լ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել